Եվրոպան պետք է վերսկսի շփումները Թուրքիայի հետ

Եվրոպան պետք է վերսկսի շփումները Թուրքիայի հետ

Հոդվածի առանցքում

  • Եվրախորհրդարանում անցած շաբաթ իր հաստատման լսումների ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը ներկայացրեց մի շարք քաղաքական ուղեցույցներ հանձնաժողովում, որտեղ շուտով նա նախագահելու է: Նրա ներկայացրած նյութը ներառում էր «Աշխարհում ավելի ուժեղ Եվրոպա» բաժինը, որը ամփոփում է Եվրամիության արտաքին գործողությունների ձգտումները: Բացակայում էր սակայն ցանկացած հղում Թուրքիայի վերաբերյալ, որը կարևոր հարևան ու թեկնածու երկիր է:

Ուշադրությանն արժանի

 

Ուրսուլա ֆոն դեր Լեյնը հնարավորություն ունի վերականգնելու ԵՄ-ի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունները:

Եվրախորհրդարանում անցած շաբաթ իր հաստատման լսումների ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը ներկայացրեց մի շարք քաղաքական ուղեցույցներ հանձնաժողովում, որտեղ շուտով նա նախագահելու է: Նրա ներկայացրած նյութը ներառում էր «Աշխարհում ավելի ուժեղ Եվրոպա» բաժինը, որը ամփոփում է Եվրամիության արտաքին գործողությունների ձգտումները: Բացակայում էր սակայն ցանկացած հղում Թուրքիայի վերաբերյալ, որը կարևոր հարևան ու թեկնածու երկիր է:

Այս բացթողումը վկայում է ԵՄ քաղաքականության մշակողների առջև ծառացած ներկա երկընտրանքի մասին: Թուրքիայի հետ հարաբերությունները աստիճանաբար սառեցվել են, և նույնիսկ լավագույն քաղաքական գործիչները նախընտրում են հեռանալ այս բարդ թեմայից: Արդյունքում հարաբերությունները գրեթե բացառապես աչքի են ընկնում փոխադարձ ռեակցիվիզմով:

Չնայած թեկնածու երկիր լինելուն, Թուրքիայի մուտքը բանակցություններ արգելափակված է: Վիզաների ազատականացման բանակցությունները չեն ընթանում: Նախնական մուտքի օգնությունը զգալիորեն կրճատվել է: Փախստականների համաձայնագրի հաջորդ փուլի նոր ֆինանսավորումը անորոշ է: Եվ անցած շաբաթ Եվրամիությունը որոշում է կայացրել քաղաքական երկխոսության նվազեցման և ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունների դադարեցման մասին, որպես արձագանք Թուրքիայի արևելյան Միջերկրածովյան ջրերում առկա հորատման աշխատանքների:

Այս վերջին միջոցառումների շարքը Բրյուսելի ռազմավարական կուրության լավ օրինակ է: Նրանք բավարար չափով գործում են ներսում, սակայն, ոչ բավարար՝ Անկարայի վարքագծի փոփոխության համար: Արդյունքում այս միջոցները կօգնեն միայն հարստացնել փոխադարձ դժգոհությունների ցանկը՝ առանց քաղաքականության վրա ազդելու:

Ֆոն դեր Լեյնի առաջնահերթությունները պետք է ներառեն անկողմնակալ մոտեցում, որը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին: Նրա մարտահրավերը լինելու է խելամիտ ներգրավվածության քաղաքականության մշակումը մի երկրի նկատմամբ, որը չի կարողանում քաղաքական բարեփոխումներ իրականացնել և բարելավել օրենքի գերակայությունը:

Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է հետևել իր ժողովրդավարական ավանդույթներին, ինչպես ցույց տվեցին այս տարվա տեղական ընտրությունների արդյունքը, որտեղ քաղաքական ընդդիմությունը զգալի ձեռքբերումներ ունեցավ, տեղական կառավարումը վերցնելով 10 խոշորագույն գավառներից իննում:

Նոր հանձնաժողովը պետք է սկսի այն սկզբունքով, որ Եվրոպան պետք է արագորեն ցուցադրի ռազմավարական նախաձեռնություն և պատասխանատվության զգացում`Թուրքիայի հետ վերահաստատելով կապը այն ժամանակ, երբ Անկարան ավելի ու ավելի հեռանում է արևմտյան գործընկերներից: Թուրքիան այժմ ենթարկվում է ոչ միայն Եվրամիության սահմանափակումներին, այլև ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներին, վերջին շրջանում Ռուսաստանի կողմից օդային և բալիստիկ հրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու պատճառով:

Սա պահանջում է ԵՄ և Թուրքիայի հետ հարաբերությունների շրջանակի վերափոխում: Միացման շրջանակները պետք է մնան տեղում՝ կանխելու համար խնդրահարույց և անհասկանալի քննարկումների հերթական փուլը: Սակայն դա պետք է լրացվի համագործակցության լրացուցիչ շրջանակով `երկու հիմնասյուներով:

Առաջին հիմնասյունը ներառում է առևտրային հարաբերությունների բարելավում: Թուրքիան կարևոր նշանակություն ունեցող միակ տնտեսությունն է, որն ունի ԵՄ հետ մաքսային միություն: Այս պայմանավորվածությունը հետաձգվել է դեռևս 1995 թ. և բավականին արդիականացման կարիք ունի, որը ներառում է ծառայությունների լայն շրջանակ, ծառայությունների մատուցման, պետական ​​գնումների և հնարավոր գյուղատնտեսության ոլորտներ, ինչպես նաև վեճերի լուծման համակարգի վերանայում: Թեև հանձնաժողովն այս բանակցությունների մեկնարկի համար 2016 թ. դեկտեմբերին մանդատ է ստացել, անդամ երկրները մինչ օրս հրաժարվել են դրան կանաչ լույս տալ, ըստ երևույթին, քաղաքական նկատառումներից ելնելով:

Այս վերաբերմունքը, ի վերջո, պարտություն է ԵՄ-ի համար: Մուտքի բանակցությունների վերսկսման որևէ շոշափելի հեռանկարի բացակայության դեպքում Մաքսային միության երիտասարդացումը Թուրքիայի հետ հետագա ներգրավման միակ քաղաքական և իրատեսական ուղին է: Մաքսային միությունը նաև միակ տարբերակն է, Թուրքիայի հետ կանոնների վրա հիմնված շրջանակի վերակառուցման համար:

Երկրորդ հիմնասյունը պետք է ուղղված լինի թուրք հասարակությանը՝ ազատ տեղաշարժման և համայնքային ծրագրերի հասանելիության նախաձեռնություններին: ԵՄ-ն պետք է առնվազն վիզա տրամադրի ծրագիր իրականացման համար թուրք քաղաքացիների խմբերին, լրագրողներին, արվեստագետներին, ուսանողներին ու գործարարներին: Ներկայումս Թուրքիան կանգնած է լուրջ վիզային խոչընդոտների առջև լինելով ԵՄ միակ եվրոպական հարևանը:

Որպես նոր հանձնաժողովի նախագահ Վոն դեր Լեյնին հնարավորություն կունենա վերականգնել Եվրոպայի հարաբերությունները Թուրքիայի հետ: Նա կարող է միայն հաջողության հասնել, եթե եվրոպական կառավարությունները պատրաստ լինեն հասկանալ, որ ԵՄ-ի ներկայիս ռեակտիվ քաղաքականությունը Թուրքիայի ձախողումն է, որի պահպանումը կհանգեցնի Անկարայի հետ ավելի մեծ բարդություններին և հակասությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment