Եվրոպան մեծացնում է կախումը ռուսական գազից

Եվրոպան մեծացնում է կախումը ռուսական գազից

Հոդվածի առանցքում

  • Այս տարի Իտալիան, գնելով 18 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, դարձել է Եվրոպայում Ռուսաստանի երկրորդ ամենամեծ շուկան։ Թուրքիան, որը գնում է 17,9 միլիարդ խորանարդ մետր, զիջել է դիրքերը՝ դառնալով երրորդը։ Bloomberg- ի տվյալներով` Գերմանիան շարունակում է մնալ առաջին տեղում՝ ներկրելով 42,7 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ:Իտալիան դարձել է Ռուսաստանի երկրորդ շուկան, 18 միլիարդ խորանարդ մետր գազ գնելով, Անկարայի կողմից ձեռք բերված 17,9 միլիարդ խորանարդ մետրի դիմաց: Bloomberg- ի տվյալներով `Գերմանիան շարունակում է մնալ առաջին տեղում՝ Սիբիրյան գազի հանքերից ձեռք բերելով 42,7 միլիարդ խորանարդ մետր գազ:

Ուշադրությանն արժանի

Այս տարի Իտալիան դարձել է ռուսական բնական գազի երկրորդ խոշորագույն գնորդը` իր հետևում թողնելով Թուրքիային: Հռոմը եւ Մոսկվան պատմականորեն սերտ առեւտրային կապեր են ունեցել էներգետիկ ոլորտում, ի դեմս Eni նավթի եւ գազի իտալական ընկերությանը եւ ոլորտի խոշորագույն միջազգային ձեռնարկություններից մեկի, որը առաջին արեւմտյան բիզնեսն էր, որ դառձավ Կրեմլի առեւտրային գործընկերը: Իտալիան, գնելով 18 միլիարդ խորանարդ մետր գազ, դարձել է Եվրոպայում Ռուսաստանի երկրորդ ամենամեծ շուկան։ Թուրքիան, որը գնում է 17,9 միլիարդ խորանարդ մետր, զիջել է դիրքերը՝ դառնալով երրորդը։ Bloomberg- ի տվյալներով` Գերմանիան շարունակում է մնալ առաջին տեղում՝ ներկրելով 42,7 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ:

Ռուսական գազը Իտալիայի համար թանկարժեք ռեսուրս է, քանի որ ապահովում է իր ներքին պահանջարկի ավելի քան մեկ երրորդը: Ռուսաստանում ծագած բնական գազը հիմնականում հասնում է Իտալիա Trans Austria Gas (TAG) խողովակով, որի 380 կիլոմետրը 89% -ով պատկանում է Eni- ին: Այս պահի դրությամբ ազգային պահանջարկի 40 տոկոսը բավարարում է «Գազպրոմը», ռուսական բիզնեսը, որը նույնպես աշխարհի խոշորագույն նավթային եւ գազային ընկերությունների շարքում է, որտեղ պետական ​մասնաբաժինը 50 տոկոս է: Իտալիայի էներգետիկ մնացած պահանջարկը հիմնականում ապահովում են Ալժիրը՝ 25%, Լիբիան `6%: Բացի այդ երկիրը ներմուծում է Կատարից հեղուկ գազ, որի մեծ մասը հետագայում վերամշակվում է ռեգազիֆիկացման կայաններում:

Իտալիան եւ Գերմանիան Եվրամիությունում ռուսական գազի խոշորագույն ներկրողներն են, եւ երկու երկրները միասին ներկայացնում են Կրեմլի կողմից Եվրամիության գազի ներմուծման գրեթե կեսը: Գերմանիան Ռուսաստանից գազը ներմուծում է ուղակիորեն` «Հյուսիսային հոսք» գազամուղի շնորհիվ, որն անցնում է Բալթիկ ծովով և ռուսաստանյան գազը հասցնում Գերմանիա եւ Կենտրոնական Եվրոպա: «Հյուսիսային հոսքը» աշխարհի ամենաերկար ծովային գազամուղն է եւ չափազանց կարեւոր է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Բեռլինի համար, քանի որ շրջանցում է Բալթյան հանրապետությունների, Բելառուսի, Լեհաստանի տարածքը՝ այսպիսով նվազեցնելով ծախսերը եւ խուսափելով որեւէ քաղաքական միջամտությունից:

2011-ին բացված «Հյուսիսային հոսքը» Գերմանիայի երկրորդ գազամուղն է 1997 թ-ին կառուցած «Յամալ-Եվրոպա» գազամուղից հետո, որը Սիբիրում գտնվող բնական գազի պաշարները կապում է Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ՝ անցնելով Բելառուս-Լեհաստան միջանցքով: Ռուսաստանի բնական գազի արտահանման մյուս խողովակներից մեկն էլ Ուրեգոյ-Պոմարի-Ուժորոդ գազամուղն է, որը անցնում է Ուկրաինայով եւ այնտեղից գազը տեղափոխում Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներ: Իսկ Հարավային Եվրոպայում «Կապույտ հոսք» գազամուղը ռուսական գազը հասցնում է Թուրքիա: Այն կառուցվել է «Գազպրոմի» եւ իտալական Eni- ի կողմից `Անատոլիայի թերակղզում նոր գազային ցանցերի ստեղծման համար, որոնք շրջանցում են երրորդ երկրները:

Թուրքական հոսքը եւս մեկ խողովակաշար է, որն անմիջականորեն կապված է Ռուսաստանի Դաշնության հետ Սեւ ծովով: Այն փոխարինում է «Հարավային հոսք» նախագծին, որը, ի վերջո, չեղյալ հայտարարվեց 2014 թվականին՝ չնայած յոթ տարի առաջ Eni- ի գլխավոր գործադիր տնօրեն Պաոլո Սքարոնիի եւ «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւի հայտարարությանը նախագծի իրականացման մասին: Խողովակաշարը պետք է անցներ Սեւ ծովով եւ հասներ Բուլղարիա, որտեղ այն պետք է բաժանվեր երկու տարբեր ճյուղերի: Մեկը՝ դեպի Սերբիա եւ Հունգարիա, այնուհետև՝ Ավստրիա եւ Սլովենիա, իսկ մյուսը` Հունաստան և Իտալիա:

2014 թ.-ին, Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո նախագիծը տուժել է աշխարհաքաղաքական լարվածության պատճառով, քանի որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել այն բանաձեւին, որը հակադրվում է նախագծին եւ ճնշում գործադրում դաշինքի անդամների վրա այլընտրանքային գազի մատակարարման միջոցներ գտնելու համար: Ի վերջո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ հայտարարեց «Հարավային հոսքը» արեւմտյան պատժամիջոցների պատճառով եւ այն փոխարինեց այլ նախագծով, որը շրջանցում է դաշինքի երկրների տարածքը և «Գազպրոմին» դարձնում նախագծի միանձնյա կառավարիչ:

Իտալիայի եւ Ռուսաստանի էներգետիկ համագործակցությունն առաջացրել է շփոթմունք ԵՄ-ի ներսում, որը տարիներ շարունակ փորձել է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից եւ էներգետիկ պաշարներից: Բացի Բրյուսելի դժգոհությունից, Հռոմը նույնպես ստիպված է մրցել Բեռլինի հետ: Գերմանիան եւ Ռուսաստանը իրականում աշխատում են «Հյուսիսային հոսքի» ընդլայնման ուղղությամբ, որի արդյունքում կկառուցվի «Հյուսիսային հոսք» 2 գազամուղը, երկու լրացուցիչ խողովակաշարերով, որոնք շրջանցելու են ավանդական տրանզիտային երկրները, հատկապես Ուկրաինան, եւ ավելի շատ գազ են մատակարարելու Գերմանիային: Դա կամրապնդի Կենտրոնական եվրոպական երկրների նկատմամբ ռուսական գազի գրեթե մենաշնորհային դիրքերը, որը տարածվում է ամբողջ Եվրոպայով, ինչը նշանակում է՝ ավելի բարձր գներ Իտալիայում:

Դա ընդգծում է դիվերսիֆիկացման ռազմավարության մարտահրավերները: Մի կողմից, իտալական կառավարությունը փորձում է հույսերն ավելի շատ կապել Տրանս Ադրիատիկ գազամուղի (TAP) վրա, որը ենթադրաբար տեղափոխելու է ադրբեջանական գազ, եւ սկսել է գնել ավելի շատ նավթ, որը գալիս է Միացյալ Նահանգներից։ Բայց ամենով հանդերձ՝ Իտալիան ուղղակի չի կարող չգնել ռուսական գազը: Հիմնական պատճառը բավականին պարզ է. Ռուսական գազը ավելի էժան է: Իտալիան կարող էր ավելի շատ հեղուկացված գազ գնել Կատարից, Ավստրալիայից, Ինդոնեզիայից եւ ԱՄՆ-ից, սակայն Ռուսաստանի արդյունահանման գները ցածր են: Բացի այդ, դա կայուն տարբերակ չի թվում, քանի որ ռեգազիֆիկացումը մեծ ծախսեր է պարունակում եւ այս պահի դրությամբ Իտալիայի տարածքում կան միայն երեք օբյեկտներ: Հյուսիսում գտնվող գազի հանքավայրերը պակասում են, իսկ Հյուսիսային Աֆրիկայում երկրները չեն կարող վստահելի լինել քաղաքական եւ անվտանգային պատճառով, ուստի Ռուսաստանը մնում է ամենահուսալի մատակարարը:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment