Եվրոպան կարո՞ղ է ինքն իրեն փրկել տնտեսական աղետից

Եվրոպան կարո՞ղ է ինքն իրեն փրկել տնտեսական աղետից

Հոդվածի առանցքում

  • ԵՄ-ում կրկին առաջացել է հիմնարար բարեփոխումների խնդիրը:
  • Գերմանիան ձգտում է բյուջետային հսկողությամբ դառնալ եվրոգոտու կայունության և աճի երաշխավոր։
  • Փարիզի բարեփոխական ջանքերը ավելի քիչ համարձակ են, քան Իտալիայինը:
  • Խառը խթանիչները, պատճառներն ու երկակի օրակարգերը, որոնք ի հայտ են եկել եվրոգոտու կազմավորումից հետո, բարդացնում են հստակ գծերի նախանշումը:

Ուշադրությանն արժանի

Եվրոպան դարձյալ խոսում է հիմնարար բարեփոխումների մասին:Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է կրճատել բիզնեսի հարկերը իր երկրում և ավելի կատարելագործել աշխատաշուկայի կարգավորումը` ազատականացնելով իր մոտեցումները, ինչը կտրուկ հակադրվում այն հռետորաբանությանը, որով նա հանդես էր գալիս ոչ վաղ անցյալում իշխանության գալու համար: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը շրջել է ամբողջ մայրցամաքում, այցելել է անգամ Բրիտանիա` ամրապնդելու համար իր նախագահի ուղերձը:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին վերջերս հաջողության է հասել հարկային օրենսդրության, արտադրական և ազատ շուկայական բարեփոխումներին առնչվող իր ծրագրի ոչ պաշտոնական քվեարկության ժամանակ: Իսպանիան, Հունաստանը և Պորտուգալիան հայտնել են տնտեսական աճի մասին, որն իրենց տնտեսություններն ինքնուրույն ազատականացնելու հետևանքն է:

Բոլոր այս օրինակները Գերմանիայում, Բրյուսելում և Եվրոպական Կենտրոնական Բանկում պետք է ոգևորեն նրանց, ովքեր պնդել են, որ անհրաժեշտ են նման գործողություններ:

Բայց ընդհանուր պատկերը հեռու է պարզ լինելուց և շատ խնդիրներ բաց են մնում, արդյոք այս նոր բարեփոխումների հանդեպ նվիրվածությունը կշարունակվի նույն ոգով, կամ արդյոք այն բավականաչափ ամուր դիրքերում կմնա տնտեսական անմխիթար ցուցանիշները բարձրացնելու համար, խնդիր, որի հետ բախվել է ամբողջ Եվրոպան: Հարցը վերաբերում է հատկապես Ֆրանսիային, որտեղ կառավարության մտադրությունների շուրջ կասկածներ կան:

Կարիքների, ջանքերի, դրդող հանգամանքների և կասկածների նման խառնուրդը հասկանալի պատճառներով ի հայտ է բերում զգուշավորություն ԶԼՄ-ների շրջանում:   Մեկնաբանությունները մեծամասամբ սխալ են ներկայացնում Եվրոպայի ընտրությունը` այն ձևակերպելով որպես պարզ որոշում խստության և աճի միջև:

Տնտեսական խիստ միջոցները հաճախ բնորոշվում են այնպես, կարծես թե դա գաղափարական հեշտ նախապատվություն է, մեդիան բաց է թողնում ծանր սահմանափակումները, որոնք կիրառվել են իրավիճակից ելնելով, ինչպես նաև նուրբ փոխզիջումները, որոնք կայացվել են ներեվրոպական բանակցություններում:

Բացթողումները հաճախ պահանջ են, որոնք առաջ են քաշում ֆինանսական շուկաները: Դրանք գործադրում են ցանկացած ջանք հրաժարվելու համար խիստ սահմանափակումներից, ինչը դժվար է, եթե ոչ անհնար:

Խնդիրը այստեղ աճում է ծայրամասերի կողմից կառավարական ծախսերը վատնելու հետևանքով: Դրանք այնքան հեռու են գնացել պարտքով գումար վերցնելու գործում, որ հիմա ներդրողները ամբողջ աշխարհում ձեռք են բերել այդ երկրների պարքտի զգալի մասը: Խիստ սահմանափակման պահանջից ցանկացած նահանջ` հատկապես վերադարձ դեպի անցյալի ազատ ծախսելու քաղաքականություն, այդ ներդրողներին կհամոզի, որ նորացված պարքտի ալիքը կիջնի շուկաների գլխին:

Մտահոգված լինելով իրենց գոյություն ունեցող կարողություններով, նույնիսկ այդ երկրների ամենավերջին հնարավորությունները պարտքերի դիմաց վերցնելու հետաքրքրությունից դրդված` նրանք կվաճառեն իրենց ներկա ունեցվածքը և կդիմադրեն նոր գնումներին` բարձրացնելով պարտքերի ծախսերը դեպի անընդունելի մակարդակներ և դրանով իսկ ավելի շատ սպառնալով տնտեսական աճին, քան խիստ սահմանափակումները:

Եթե շուկաների նկատմամբ նման մոտեցումները սահմանափակում են քաղաքական ընտրությունը, սահմանափակումների նկատմամբ Գերմանիայի հակառակ դիրքորոշումը փաստացի վերջնական մահ է:

Բեռլինը պետք է պահանջի բյուջետային վերահսկողություն: Ճգնաժամը հաղթահարելու համար ունենալով ընդլայնված տնտեսություն և ֆինանսական ռեսուրսներ` Գերմանիան գիտի, որ երկիրը ավելի խոցելի կդառնա առաջին հերթին հենց դրանից, քան ԵՄ ծայրամասերի գործողություններից:

Գերմանիան ունի հիմնավորված մտահոգություն, որ այդ կառավարությունները իրենց ընթացիկ պարտավորությունները կատարելու, ժամանակ շահելու և քաղաքականությունը այլ ուղղությամբ տանելու փոխարեն ֆոնդերը կօգտագործեն իրենց նախկին, ազատ ծախսերի քաղաքականությանը վերադառնալու համար: Բեռլինը հավասարապես մտահոգ է ինչպես գերմանացի հարկատուների հսկայական կորուստների, այնպես էլ  երկրի վարկային կարողության կործանման հեռանկարով:

Հետևաբար, Գերմանիայի ցանկացած օգնության դեպքում բյուջետային հսկողությունը պետք է լինի խիստ պայման, եվրոգոտու կայունության և աճի կարգախոս, որի դիմաց ԵՄ-ը Գերմանիայի միջոցով օգնություն է ուղարկում եվրոգոտու` խնդիրներ ունեցող անդամներին:

Բայց այդ համառությունը վնասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` նրան պիտակավորելով «խստության թագուհի» մականունով: Բեռլինը միշտ ներգրավված է եղել դեպի տնտեսական աճ տանող խորհրդատվություններում: Երկրի դիրքորոշումը 1990-ականներից սկսած կանգ առած տնտեսության ու խնդիրների բախված  ֆինանսական համակարգի վերածնումն էր: Բյուջետային խիստ հսկողությունը այդ ծրագրի մասն է, որը պետք է վստահություն ապահովի, բայց որը նույնպես միտված է  աճ ապահովող բարեփոխումներին:

Բեռլինը Եվրոպային հետևողականորեն դրդել է հետևել իր երկու օրինակներին էլ: Եվրոպայի Կենտրոնական Բանկը և Արժույթի Միջազգաին Հիմնադրամը դասեր են քաղել և առաջարկել այդ երկաստիճան մոտեցումը:

Ցավոք, ԶԼՄ-ները խառնել են այս մոտեցումները` ստեղծելով կոնֆլիկտի տպավորություն`  Գերմանիային ներկայացնելով միայնակ խստությունների հարցում, իսկ ԵԿԲ-ին և ԱՄՀ-ին` որպես տնտեսության միակ ազատականացնողներ:

Սխալ բնութագրումները հաճախակի կրկնվում են, անգամ երբ Բեռլինը բացահայտ աջակցում է տնտեսական աճին միտված բարեփոխումներին: Կանցլեր Մերկելը, օրինակ, Ռենցիի բարեփոխումների նախնական տարբերակը որակել է «տպավորիչ», չնայած դրանք դժվար են ձևակերպված և լուրջ քննարկման են ենթարկվել Իտալիայի խորհրդարանում, Ռենցին էլ տեղական քաղաքական պատճառներով առաջ էր քաշել իր ծրագրի և խստության կեղծ հակադրությունը: Անկախ Մերկելի կամ մյուսների կասկածներից, նրանք փոքր ընտրություն ունեն համարձակություն առաջարկելու համար և առնվազն ցանկանում են հաջողության հասնել աճ ապահովելու հարցում: Նրանք նույն կերպ են վերաբերել ֆրանսիական նոր բարեփոխմանը:

Բեռլինը կասկածով պետք է նայի հատկապես ֆրանսիական բարեփախական ջանքերին: Ռենցին գոնե աջակցում է բարեփոխումներին, իտալական այդ քաղաքականության հեռանկարը կարող է բարդ լինել, բայց ակնհայտ է որ Ռենցին և իր կուսակցությունը անկեղծորեն ցանկանում են առաջ մղել այդ օրակարգը: Նույնը չես ասի  Ֆրանսիայի մասին:

Փարիզի բարեփոխական ջանքերը այսօր ավելի քիչ համարձակ են, քան Իտալիայինը: Ի տարբերություն Ռենցիի, Օլանդը բարեփոխումների դեմ էր հանդես գալիս իշխանության գալուց առաջ: Կան նաև կասկածներ, որ Փարիզը կարող է ընտրել սթրեսային բարեփոխումը որպես բանակցային մարտավարություն, որպեսզի  Եվրամիության ծախսերի և դեֆիցիտի կրճատման հարցերում ազատություն ստանա:

Կասկած չկա, որ նման ենթադրություններն են Մերկելին դրդել չափել իր բոլոր հայտարարությունները, որոնք աջակցում են ֆրանսիական բարեփոխմանը` հիշեցնելով բյուջետային հսկողության շարունակվող կարիքի մասին: Ինչպես Իտալիայի դեպքում, Բեռլինը իր կասկածները բացահայտ բարձրաձայնելու համար ունի փոքր պատճառ: Կասկածի մասին ցանկացած հայտարարություն կարող է միայն վնասել օրակարգի առաջ մղմանը: Ի վերջո հնարավոր է Օլանդը և իր կուսակցությունը իսկապես փոխվել են: Եթե ոչ, Գերմանիայի առաջնորդությունը կարող է դրդել Փարիզի անորոշ  ընտրազանգվածին հավասարակշռել նույնիսկ ավելի անցանկալի ուղղությունը: Գերմանիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Կլեր Դիմեսմեյի խոսքով «երբ Գերմանիան բարձրացնում է իր ձայնը, դա ծառայում է աջակողմյան, հակաեվրոպական Ազգային Ճակատին» և Բեռլինը այդքան ծանր բարեփոխումների համար գործակցության օրակարգ է ցանկանում:

Խառը խթանիչները, պատճառներն ու երկակի օրակարգերը, որոնք ի հայտ են եկել եվրոգոտու կազմավորումից հետո, բարդացնում են հստակ գծերի նախանշումը: Շփոթմունքը կպահպանվի որոշ ժամանակ, քանի որ կողմերը ձգտում են միասին  պահպանել համատեղ արժույթը` այդ ընթացքում առաջ քաշելով ազգային շահերը և ետ մղելով տեղական ընդդիմությանը:

Հույս կա, որ չնայած այս հավասարակշռության վտանգավոր բնույթին, ծայրամասերը կկարողանան կատարել իրենց տնտեսությունները աշխուժացնելու համար անհրաժեշտ բարեփոխումներ, բարձրացնել տնտեսությունները, հակառակվել ֆինանսա-բյուջետային տանջալից ճգնաժամին և ծառայել եվրոգոտու շահերին: Եթե ոչ, փորձարկումը կտապալվի` ստեղծելով պարզ պատկեր, որ ոչ ոք, համենայն դեպս իշխանություն ունեցողները, դա չէին ցանկում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment