Ճգնաժամը հասնում է Եվրոպայի սիրտը

Հոդվածի առանցքում

  • Ընդամենը կես տարվա ընթացքում Եվրագոտու խոշորագույն և ճկուն տնտեսությունը համալրեց ամենամեծ անկում ապրող տնտեսությունների շարքը:
  • Եվրագոտու կենտրոնական իշխանությունների դեմ բացասական տրամադրվածությունը ստիպում է ընտրողներին նախապատվությունը տալ այլ ուժերի:
  • Խնդիրը վերածվում է Եվրոպայի միասնական արժութային գոտու քաղաքական և գլոբալ տնտեսական ճգնաժամի:

Ուշադրությանն արժանի

2010 թվականից Եվրագոտում սկսված ճգնաժամից հետո առաջին անգամ եվրոպական տարածաշրջանի միասնական արժութային հիմնական տնտեսությունները հարավային փոքր տնտեսությունների համեմատ` ավելի շատ անհանգստության տեղիք են տալիս: Հինգշաբթի օրը լույս տեսած հրատարակությունը, որը տնտեսական զարգացումներին ուշադիր հետևած ուսումնասիրությունների ամփոփումն էր, ցույց տվեց, որ գերմանական արտադրությունն ու արտադրանքի ծառայությունների ծավալը վերջին 16 ամիսների ընթացքում աճել է նախկինում գրանցած ամենադանդաղ տեմպերով, մինչդեռ Ֆրանսիայի արդյունաբերությունն անկում է ապրել:

Ընդամենը կես տարվա ընթացքում Եվրագոտու խոշորագույն և առավել ճկուն տնտեսությունը վերածվեց ամենամեծ անկում ապրող տնտեսությունների շարքին:

Աշխարհագրական տեսանկյունից Եվրոպայի տնտեսությունն ավելի վատ վիճակում է գտնվում, քան 2011 թվականին, երբ ֆինանսական ճգնաժամը հայտնվեց փակուղու առջև: Այն ժամանակ, երբ Գերմանիային և Ֆրանսիային, որոնց բաժին էր հասնում եվրագոտու համախառն ներքին արդյունքի գրեթե կեսը, տարվա կտրվածքով կարողացան գրանցել աճ համապատսխանաբար 3,6% և 2.1%-ով: Այս տարի, ըստ Եվրոպական Հանձնաժողովի, երկու տնտեսությունները կգրանցեն համապատասխանաբար խղճուկ` 1.3% և 0,3% աճ:

Համեմատության համար, Իտալիան, որը վերջին երեք տարիներին գրանցել էր հարատև տնտեսական անկում, Հարավային Եվրոպայի Եվրագոտուն հարող երկրների աճի միջին տեմպերը հաջորդ տարի կակնկալվեին 0,7 տոկոս` գերազանցելով Ֆրանսիայի և Գերմանիայի տնտեսական աճին:

Սրանով նշվում է Եվրոպայի խորացող և լայնացող տնտեսական թուլությունը:

Այն ժամանակ, երբ Ֆրանսիան վերջին երեք տարիների ընթացքում արդեն իսկ համակերպվել էր տնտեսական անկման հետ, Գերմանիայի տնտեսության վատթարացումը, որին տարվա երրորդ եռամսյակում հաջողվեց խույս տալ տեխնիկական ռեցեսիայից, շատ ավելի անսպասելի էր: Հաշվի առնելով այն, որ դա Եվրագոտու կուտակածի ամենափոքր աճի շարժիչ ուժն էր, պատկերը դառնում է շատ ավելի մտահոգիչ: Ուկրաինայի կոնֆլիկտի շուրջ Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների կիրառումը Գերմանիային բարդ դրության առջև  կանգնեցրեց, և արտահանման վրա հիմնված տնտեսությունը դարձրեց առավել խոցելի:

Զարգացող շուկաների, հատկապես Չինաստանի, խնդիրները (անկումը, աղետները) ճնշում են գերմանական ապրանքների հանդեպ պահանջարկը, երկրի մրցունակությունը անկում է ապրում, քանի որ Անգելա Մերկելի կոալիցիոն կառավարությանը չի հաջողվում կիրառել այն, ինչ այն քարոզում է հարավային Եվրոպայում: Բավարար ջանք չգործադրելով` խիստ վերահսկվող սպասարկման ոլորտներում մրցունակությունը խթանելու ուղղությամբ՝ Գերմանիան հրապարակեց համընդհանուր նվազագույն աշխատավարձի նոր սանդղակը, խթանեց որոշ աշխատավորական խմբերի թոշակի անցնելու գործընթացը և ավելացրեց որոշ մայրերի կենսաթոշակային նպաստները:

Արժույթի միջազգային հիմնադրամը փաստում է, որ կենսաթոշակային լծակների կիրառումը որոշակի հետընթաց է դեպի նախորդ բարեփոխուները:

ԵՄ Գերմանիայի հանձնակատար Գյունթեր Օթթինգերը դեռևս ապրիլ ամսին զգուշացրել էր, որ իր երկրի առավել շռայլ սոցիալական իրավասությունները «սխալ արձագանք» կստանան Եվրագոտու երկրների շրջանակներում, որոնք ստիպված են կրճատել սոցիալական ծախսերն ի նեցուկ հանրային ֆինանսների: Սակայն վերջին 2 տարիների ընթացքում Բեռլինը գրանցեց բյուջեի մի փոքր ավելցուկ, ինչի պատճառով էլ այսօր հայտնվեց ուժեղ ճնշման տակ, այդ թվում նաև IMF-ի, և ստիպված է թուլացնել բյուջետային քաղաքականությունը` Եվրագոտու ճնշված տնտեսությունը խթանելու նպատակով: Այսպիսով, Բեռլինը կշարունակի ներկայիս քաղաքականությունը` միաժամանակ պահանջելով պատժել «արհեստական դեֆիցիտի» մեղավորներին:

Պրն. Օթթինգերը պարզաբանել է իրավիճակը` Եվրոպական Հանձնաժողովին հորդորելով թույլ չտալ Փարիզին դուրս գալ ուղուց մինչեւ 2015 թ. պետբյուջեի վերջնական գնահատման ներկայացումը:

Փարիզը արդեն խախտել է իր վրա դրված պարտավորությունը` իջեցնել իր վարկաբյուջետային դեֆիցիտը ԵՄ-ի հաստատած ՀՆԱ-ի 3% շեմին և այժմ փորձում է կորզել լրացուցիչ երկու տարի՝ փոխարենը խոստանալով կրճատել ծախսերը մինջև 50 մլրդ եվրո (62.08 մլրդ ԱՄՆ դոլար) մինչև 2017թ.-ը Այս կազմակերպությունները ոչ միայն չեն վայելում վստահություն, այլև սրում են Ֆրանսիայի տնտեսական և քաղաքական ճգնաժամը:

Չնայած որ Ֆրանսիան ԵՄ հիմադիր անդամ պետություններից մեկն է, այն Եվրագոտու` առավել խորը ինտեգրման ծրագրերի առավել սկեպտիկ երկիրն է:

Գտնվելով երկրի ներքին ընդդիմության և Գերմանիայի ճնշման տակ և խորացող տնտեսական անկման մեջ, մասնավոր հատվածի խիստ կրճատման պատճառով` Ֆրանսիայի պետական ծախսերը, որը կազմում է ՀՆԱ ամենամեծ մասնաբաժինը, ամենաբարձրն է առաջադեմ պետությունների մեջ, ինչը վերջինիս դարձնում է Եվրագոտու տնտեսական կայունության ամենամեծ վտանգը:

Խնդիրը արդեն չի սահմանափակվում անկախ շուկաների և բանկային հատվածի դիֆիցիտով. այն վերածվում է Եվրոպայի միասնական արժութային գոտու քաղաքական և գլոբալ տնտեսական ճգնաժամի: Քաղաքական բաղադրիչը ամենամեծ անհագստության առիթն է: Եվրագոտու կենտրոնական իշխանությունների դեմ բացասական տրամադրվածությունը ստիպում է ընտրողներին իրենց նախապատվությունը տալ այնպիսի կուսակցությունների, ինչպիսիք են Ֆրանսիայի Ազգային Ճակատը կամ für Deutschland գերմանական այընտրանքային կուսակցությանը: Այս կուսակցությունները շատ սկեպտիկ մոտեցում ունեն Միասնական Եվրոպայի գաղափարին կամ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող միասնական արժույթին, և նրանց ազդեցությունը գնալով էլ ավելի է մեծանում տնտեսական և քաղաքական գործընթացների վրա:

Թե՛ Բեռլինի, և թե՛ Փարիզի վատթարագույն մտավախություններն իրականանում են. Գերմանիան զգում է, որ Ֆրանսիան չի կարող և չի ցանկանում պատշաճ կատարել իր վրա դրված պարտավորությունները, մինչդեռ Ֆրանսիան վրդովված է, որ Եվրոպական տնտեսությունը, ի դեմս Գերմանիայի տնտեսության շարունակվող վատթարացման, պահանջում է պնդել հետագա ասկետիզմը:

Ճահճացող հակամարտությունը ավելի է բարդացնում Եվրագոտու տնտեսական դրությունը` վտանգելով ավելի փոքր պետությունների տնտեսական վիճակը և բարդացնելով Եվրոպայի քաղաքական գործիչների աշխատանքը, ովքեր փորձում են ընդհանուր համաձայնության գալ տնտեսական աճի վերակենդանացման շուրջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment