Երեք ամսվա ընթացքում եվրոն կարող է հավասարվել դոլարին, ասում են վերլուծաբանները

Երեք ամսվա ընթացքում եվրոն կարող է հավասարվել դոլարին, ասում են վերլուծաբանները

Հոդվածի առանցքում

  • Ըստ վերլուծաբանների՝ եվրոն, ընդամենը երեք ամսվա ընթացքում, կարող է իջնել և հավասարվել ԱՄՆ դոլարին, մասամբ, պայմանավորված Հունաստանի եվրոգոտուց դուրս գալու մտավախությամբ:
  • ԵԿԲ-ը երկուշաբթի ձեռնարկել է նոր ծրագիր, որը կաջակցի 12 տարվա ընթացքում դոլարի նկատմամբ ամենացածր մակարդակի հասած եվրոյին:
  • ԵԿԲ-ն մինչև 2016 թվականի սեպտեմբերը պարտավորվել է մեծացնել իր ամսական գնումները՝ 13 միլիարդ եվրոյից մինչև 60 միլիարդ եվրո:
  • Մաքքեոն կարևորում է Հունաստանի ֆինանսական վիճակը որպես հիմնական գործոն որոշելու անկման չափը և ասում է, որ ընթացիկ բանակցությունները դրական ազդեցություն չեն ունենում:
  • Փոխարժեքի անկման առավելությունները առավել սուր կզգան այն երկրները, որոնք արտահանում են միասնական արժույթից դուրս: Օքսֆորդի տնտեսագիտական դպրոցի, Eurozone-ի ավագ տնտեսագետ Թոմ Ռոջերսը կարծում է, որ Գերմանիայի և Իսպանիայի նման երկրները կօգտվեն այս վիճակից:

Ուշադրությանն արժանի

Ըստ վերլուծաբանների՝ եվրոն, ընդամենը երեք ամսվա ընթացքում, կարող է իջնել և հավասարվել ԱՄՆ դոլարին, մասամբ, պայմանավորված  Հունաստանի եվրոգոտուց դուրս գալու մտավախությամբ:

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) երկուշաբթի ձեռնարկել  է նոր ծրագիր, որը կաջակցի 12 տարվա ընթացքում դոլարի նկատմամբ ամենացածր մակարդակի հասած եվրոյին: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա եվրո / դոլար փոխարժեքի հարաբերակցությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում կազմում է 1.06:

Եվրոյի արժեզրկումը մտահոգության առարկա է բրիտանական և ամերիկյան բիզնեսների համար, որոնց արտահանումը եվրոգոտու երկրներ կթանկանա, ինչի արդյունքում կարող է անկում ապրել պահանջարկը: Շարունակական կասկածները Հունաստանի պարտքերի վճարունակության վերաբերյալ նույնպես նպաստում են անապահովության զգացումին, որը կարող է հանգեցնել դրամի արժեքի հետագա անկմանը:

Լոնդոնում Capital Economics անկախ վերլուծական կենտրոնի ավագ տնտեսագետ Ջենիֆեր Մաքքեոն կանխատեսում է, որ եվրոյի անկումը մոտ ապագայում կշարունակվի:

«Մեր կանխատեսումն է, որ եվրոն առաջիկա երեք ամիսների ընթացքում կհավասարվի դոլարին և հետո մասամբ կվերականգնվի»,- ասում է նա: «Ես կարծում եմ, որ կարճաժամկետ ապագայում այն կարող է գնալ մի քիչ ավելի ցածր [քան հավասարությունը] և հաջորդ տարվա վերջում բարձրանալ մինչև մոտ 1.10»:

Մաքքեոն կարևորում է Հունաստանի ֆինանսական վիճակը որպես հիմնական գործոն որոշելու անկման չափը և ասում է, որ ընթացիկ բանակցությունները դրական ազդեցություն չեն ունենում: Հունաստանը վերջերս համաձայնվել է իր 240 միլիարդ եվրոյի բեյլաուտ ծրագիրը երկարաձգել չորս ամսով, սակայն մտավախությունն այն է, թե արդյոք երկիրը հավատարիմ կմնա մարումների շարունակման պարտավորությանը:

«Ներկա պահին բանակցությունները Հունաստանի հետ թվում է լավ չեն ընթանում: Եղել են բավականին հուսալքող մեկնաբանություններ երկու կողմերից»,-ասում է Մաքքեոն: «Եթե Հունաստանը չկատարի իր վճարումները, ապա չեմ կարծում, որ կա որևէ այլ տարբերակ, քան դեֆոլտը և Հունաստանի՝ եվրոգոտին լքելը»:

ԵԿԲ-ի ծրագիրը կամ պարտատոմսերի գնումը ներառում է լրացուցիչ գումարների հայթայթում՝ պետական ​​պարտատոմսերը բանկերից գնելու համար: Այս նոր գումարների հոսքերը մեծացնում են բանկերի պաշարները և ուղղված են խթանելու ներդրումները՝ բանկերին ստիպելով ավելի շատ վարկեր տալ: ԵԿԲ-ն մինչև 2016 թվականի սեպտեմբերը պարտավորվել է մեծացնել իր ամսական գնումները՝ 13 միլիարդ եվրոյից մինչև 60 միլիարդ եվրո:

Եվրոյի արժեզրկումը հակասում է ԱՄՆ աճող տնտեսությանը, որտեղ վերլուծաբանները կանխատեսում են Ֆեդռեզերվի կողմից մի քանի ամիսների ընթացքում տոկոսադրույքի բարձրացում, որով կհավասարակշռվի առաջարկը պահանջարկի հետ և կխուսափեն ավելորդ գնաճից:

Ջեք Մինինգը Տնտեսական և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետազոտող է:

Չնայած նրա հաշվարկները փոխարժեքի անկման վերաբերյալ ավելի պահպանողական են՝ սակայն, նա ասում է, որ անկայունությունը Եվրոպայում նշանակում է, որ եվրոն կարող է կորցնել իր արժեքը նույնիսկ ավելի շատ: «Այս պահին կարծում եմ, որ այն առաջիկա վեց ամիսների ընթացքում կհավասարվի դոլարին: Արդյոք այն կմնա այդ մակարդակին, թե ոչ՝ դժվար հարց է»:

Անկում ապրող փոխարժեքը դրականորեն կանդրադառնա եվրոգոտու բիզնեսների վրա, քանի որ արտադրանքը ավելի էժան կլինի ոչ եվրոգոտու առևտրային գործընկերների համար: Սակայն անկումը, ամենայն հավանականությամբ, հարվածում է գործընկերներին, այլ ոչ թե մեկ փոխարժեքին, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, որի ներմուծվող ապրանքները ավելի թանկ են եվրոգոտու երկրների համար:

«Դա ներմուծման համար կէժանացնի որոշ բրիտանական ապրանքներ, բայց մյուս կողմից, դա իրենց դարձնում է ավելի քիչ մրցունակ եվրոգոտում, ուստի նրանք, ովքեր շատ արտահանում են դեպի եվրոգոտի, կարող է խնդիրներ ունենան իրենց ապրանքների արտահանման հետ: Մեծ Բրիտանիայի հյուրանոցները կարող են ավելի թանկանալ եվրոպական հաճախորդների համար», – ասում է Մքքեոն:

Փոխարժեքի անկման առավելությունները առավել սուր կզգան այն երկրները, որոնք արտահանում են միասնական արժույթից դուրս:  Օքսֆորդի տնտեսագիտական դպրոցի, Eurozone-ի ավագ տնտեսագետ Թոմ Ռոջերսը կարծում է, որ Գերմանիայի և Իսպանիայի նման երկրները կօգտվեն այս վիճակից՝ կապված իրենց ոչ եվրոպական գոտի երկրներ մեծ չափերի արտահանման հետ:

«Արժեքի նվազումը լավ է տնտեսությունների մեծամասնության համար, բայց նրա ազդեցությունը ուժեղ կզգացվի այնտեղ, որտեղ եվրոգոտուց դուրս արտահանման հարաբերությունները աճել են վերջին մի քանի տարիների ընթացքում», – ասում է Ռոջերսը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment