Հայաստանը  Euro 2016–ում Պորտուգալիայի մրցակիցներից ամենամիջակն է

Հոդվածի առանցքում

  • Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանը և Արազ Օզբիլիսը կազմ են վերադարձել և պատրաստ են առաջնորդել Հայաստանի ընտրանուն դեպի Ֆրանսիա:
  • Հայաստանի ուժեղ կողմերից է խաղացողների նվիրվածությունը, որը օգնում է ուժեղ մրցակիցների հետ խաղերում:
  • Հայերը խաղում են 5-2-2-1 կամ 5-2-1-2 մարտավարությամբ, որը ներմուծել է նոր մարզիչ Բեռնար Շալանդը:
  • Շվեյցարացի մասնագետը լավ մոտիվատոր է, նկատելի փոփոխություններ են կատարվել և ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին:

Ուշադրությանն արժանի

Որբաթ երեկոյան պորտուգալական Ալգարվե մարզադաշտում կկայանա Եվրո 2016 –ի ընտրական մրցարշավի I խմբի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը, որը Պորտուգալիայի համար ընկալվում է լավ մեկնարկ Ֆերնանդու Սանտուշի գլխավորության ժամանակ:  Հայաստանը  երկու խաղից վաստակել է միայն մեկ միավոր, սակայն Սանտուշը շարունակ զգուշացնում է չթերագնահատել թիմին, որը պարծենում է որակյալ խաղացող Հենրիխ Մխիթարյանով: Ֆուտբոլային հայ  լրագրող Վերա Մարտիրոսյանը ներկայացրել է այն գնահատականը, որն օգնեց հասկանալ, թե «Սելեսայո» (Seleção) ի՞նչ կարող է ակնկալել եվրասիական ազգից:

PortuGOAL. Հայաստանի բախտը մի քիչ չբերեց՝ երկու խաղում վաստակելով մեկ միավոր: Չհաջողվեց ապահովել ոչ-ոքին Դանիայում և հաղթանակը` Սերբիայի հետ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականը:

Հայաստանի ազգային հավաքականը անհաջողություն ունեցավ, չնայած մեր թիմը 1-0 հաղթում էր Դանիային: Մեր առաջատարը, սակայն, վնասվեց և խաղի ընթացքը փոխվեց: Մենք պարտվեցինք, բայց նրանք ովքեր հետեւում էին խաղին, կհամաձայնեն, որ դա հավասար խաղ էր:

Սերբիայի հետ հանդիպմանը Հայաստանի հավաքականը խաղում էր առանց 5 առանցքային խաղացողների: Բոլորը կարծում էին, որ Սերբիան կհաղթի առանց դժվարության: Սակայն Հայաստանը խփեց առաջին գոլը, կարող էինք խփել նաև երկրորդը, բայց խաղացողը չիրացրեց 11 մետրանոց հարվածը:

Իհարկե, լավ չի մեկ միավոր վաստակելը, բայց այժմ մեր բոլոր կարևոր խաղացողները լավ վիճակում են, բացի Արազ Օզբիլիսից: Եվ մենք մեծ ախորժակ ունենք առաջիկա խաղերից:

PortuGOAL. Հետեւո՞ւմ եք, թե ովքեր են Հայաստանի առաջատարները:

 Այս պահին լավագույնը Հենրիխ Մխիթարյանն է, որը խաղում է Բորուսիայի Դորտմունդում: Նա 25 տարեկան է, բայց Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ համարվում է ամենալավ ռմբարկուն: Յուրա Մովսիսյանը նույնպես շատ ուժեղ եւ կարեւոր  խաղացող է: Նա խաղում է Մոսկվայի Սպարտակում, բայց շուտով կարող է տեղափոխվել Գերմանիա կամ Անգլիա, քանի որ մյուս թիմերը հետաքրքրված են նրանով:

Անցյալ տարի նա լավագույն ռմբարկուն էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Այս պահին Արազ Օզբիլիզը, որը Սպարտակի առանցքային խաղացողներից մեկն է, վնասվածքի պատճառով չի խաղում: Գեւորգ Ղազարյանը Օլիմպիակոսից եւ Մարկոս Պիզելին Ակտոբեից, նույնպես ուժեղ խաղացողներ են: Իհարկե, պետք է առանձնացնել նաև մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, որը հավաքականի ավագն է: Նա տուգանայինը փրկելու մասնագետ է և Ռոնալդուն պետք է զգույշ լինի:

PortuGOAL: Ուժեղ կողմերը/ թույլ կողմերը: Ինչի՞ց պետք է Պորտուգալիան զգուշանա եւ ի՞նչ կարող են նրանք օգտագործել:

 Մեր ուժեղ կողմն, անշուշտ, հարձակումն է: Եթե Հենրիխը եւ Յուրան լավ վիճակում են, կարող են լուծել ցանկացած խնդիր: Մյուս ուժեղ կողմը մեր խաղացողների նվիրվածությունն է: Հայաստանը փոքր երկիր է եւ ֆուտբոլում ամեն մի հաղթանակ դառնում է մեծ իրադարձություն: Ֆուտբոլիստները դա գիտեն և շատ դեպքերում հայ խաղացողներն ուժեղ մրցակիցների դեմ պայքարում հաղթել են:

Թույլ կողմը պաշտպանությունն է: Այստեղ հայտնի անուններ չկան: Պետք է ասել, որ Հայաստանը վերջին ժամանակները ծանր կորուստներ չի ունեցել:

PortuGOAL: Տակտիկան եւ խաղաոճը. սովորաբար ի՞նչ մեթոդով է խաղում Հայաստանը: Ինչպե՞ս կնկարագրեիք ՝   հարձակվո՞ղ, թե՞ պաշտպանվող թիմ է:

Սերբիայի հետ վերջին խաղի ժամանակ Հայաստանն, իհարկե, ավելի շատ պաշտպանվում էր: Բայց առաջին խաղակեսից հետո հայերն անցան հարձակման: Ես նորից պետք է կրկնեմ, որ մեր հիմնական հարձակվողները չէին խաղում: Հայաստանը խաղում էր 5-2-2-1 կամ 5-2-1-2 մարտավարությամբ: Այդ ձևաչափը կիրառում է մեր նոր մարզիչ Բեռնար Շալանդը:

Չէի ասի, թե Հայաստանը պաշտպանողական ֆուտբոլ է խաղում: Եթե նրանք հնարավորություն ունենան, արագ կանցնեն հակագրոհի:

 PortuGOAL. Տրամադրությունը ճամբարում` դատելով խաղի վերաբերյալ  խաղացող-մարզիչ մեջբերումներից, կարծում եք Հայաստանը վստա՞հ է իր ուժերին:

Հայ ֆուտբոլիստներն այս խաղին լավ են տրամադրված: Սերբիայի դեմ երկրորդ կազմով խաղացողները հավատում են իրենց ուժերին:

Մխիթարյանի եւ Մովսիսյանի վերադարձով  նոր զգացմունքներ եւ եռանդ կհաղորդվի: Բեռնար Շալանդ շատ լավ մոտիվատոր է, նկատելի փոփոխություններ են կատարվել և ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին:Մենք պետք է նաեւ հիշենք, որ Հայաստանը միշտ լավ է խաղացել  Պորտուգալիայի դեմ: Չորս խաղում եղել է 2 ոչ ոքի եւ 2 պարտություն, իսկ այդ ժամանակ մեր հավաքականը թույլ էր: 2007 թվականին Ռոնալդուն էր ու ընկերները, մինդեռ Հայաստանի հավաքականում աստղեր չկային:

PortuGOAL: Ի՞նչ է հայկական մամուլը գրում հանդիպման մասին:

Սերբիայի խաղից առաջ, հայկական լրատվամիջոցները գրում էին, որ ոչ մի շանս չունենք, որովհետև հավաքականը շատ թույլ է:  Բայց խաղից հետո բոլորը սկսեցին գովել թիմին, հատկապես, երբ տեսանք Դանիայի հետ հանդիպումը, որտեղ Պորտուգալիան վերջին րոպեին կարողացավ միավոր վաստակել: Այնպես  որ,  Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարծում են, որ անհնարին ոչինչ չկա:

PortuGOAL: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի խաղի արդյունքը:

Դժվար է գուշակել արդյունքը, քանի որ Պորտուգալիան շատ ուժեղ թիմ է եւ Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Դժվար կլինի հայերի համար: Բայց հաշվի առնելով բոլոր դժվարությունները, որ մենք հաղթահարել ենք, ինտուիցիաս հուշում է, որ Հայաստանը հաղթելու է:

Հոդվածի բնօրրինակն՝ այստեղ

Write a comment