Եվրասիական տնտեսական միություն. Մեռա՞ծ է ժամանել
Հոդվածի առանցքում
- Եվրասիական միությունն իր գործունեությունը սկսեց լռությամբ: Նոր «հսկայի» լուսաբացը ազդադարելու փոխարեն, ինչպես Կրեմլի պետական ԶԼՄ-ներն են պնդում, ԵՏՄ-ն ուժի մեջ մտավ գրեթե մահացած վիճակում:
- Եվրասիական միության շրջանակում մաքսային խնդիրները երկու հիմնադիր անդամների միջև շարունակվում են, բայց դրանք հեռացվել են անդամ պետություններից մեկի և ԵՏՄ-ի ազդեցությունից դուրս գտնվող չճանաչված փոքր պետության միջև: Սա լավագույն միջոցը չէ կազմակերպության արդյունավետության հանդեպ վստահություն բարձրացնելու համար:
- 2014-ի ցնցումից հետո ղազախական տենգեն 19-տոկոսով արժեզրկվեց, երկիրը սպասում է մեկ այլ անկման: Ըստ վերլուծաբանների՝ առաջին եռամսյակում սանդղակը կարող է տատանվել 10-ից մինչև 35 տոկոս: Սա է Եվրասիական միության վիճակը:
- Իր Ամանորի ուղերձում Հայաստանի նախագահը չի հիշատակում Եվրասիական միության մասին: Առաջին անգամ Բելառուսը որոշել է չհեռարձակել Պուտինի Ամանորի ողջույնը: Այսպես են ողջունում նոր աշխարհաքաղաքական բևեռը:
Ուշադրությանն արժանի
Եթե բաց եք թողել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հունվարի 1-ի պաշտոնական բացման արարողությունը, դուք մենակ չեք: Շքեղության և հանդիսավորության փոխարեն, ինչպես նշեց Պուտինը իրենք ոտք են դնում նոր «դարաշրջանը».Եվրասիական միությունն իր գործունեությունը սկսեց լռությամբ: Նոր «հսկայի» լուսաբացը ազդադարելու փոխարեն, ինչպես Կրեմլի պետական ԶԼՄ-ներն են պնդում, ԵՏՄ-ն ուժի մեջ մտավ գրեթե մահացած վիճակում:
Եվրասիական միության բացման հետ կապված հիասթափության պատճառներն անհամար են և արդեն մանրամասն լուսաբանվել են Crossroads Asia-ում: Եվրասիական միությունը հիմնականում չկայացավ Ուկրաինայի նախագծից հրաժարվելու պատճառով, սակայն պայքարը շարունակվում է: Բելառուսը և Ռուսաստանը դեռ պետք է լուծեն իրենց մաքսային վեճերը՝ ամբողջությամբ վերացնել մաքսային միության առաջնային նպատակը:
ԵՏՄ-ի ձևակերպման ժամանակ Ռուսաստանն արգելափակեց որոշ բելառուսական ապրանքներ, դրանք կոչելով «հիմար և անուղեղ»: Մինչ մաքսային պայքարը Մինսկի և Մոսկվայի միջև շարունակվում է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային անցակետեր, կարծես թե չեն լինի, չնայած Ղազախստանի ցանկությանը, որը նախկինում աղաղակում էր, թե Երևանը չի ապահովում իր մաքսային սահմանները:
Այսինքն, Եվրասիական միության շրջանակում մաքսային խնդիրները երկու հիմնադիր անդամների միջև շարունակվում են, բայց դրանք հեռացվել են անդամ պետություններից մեկի և ԵՏՄ-ի ազդեցությունից դուրս գտնվող չճանաչված փոքր պետության միջև: Սա լավագույն միջոցը չէ կազմակերպության արդյունավետության հանդեպ վստահություն բարձրացնելու համար:
Դա հետխորհրդային տարածքում Ռուսաստանի վարած սահմանափակ տնտեսական քաղաքականության արդյունքն է: 2014-ի ընթացքում ապրանքաշրջանառությունը Ղազախստանի և Ռուսաստան-Բելառուս տանդեմի միջև արդեն նվազել է գրեթե մեկ հինգերորդով: Աստանան քիչ հավանական է համարում, որ 2015-ին վիճակը կթեթևանա:
Ըստ Էդուարդ Եդոկովի՝ Ղազախստանի Անկախ ավտոմոբիլային միության ղեկավարի, Ղազախստանի ավտոշուկան, որը տուժել է պահանջարկի պակասի և ռուբլու փլուզման պատճառով, գալիք տարվա համար լավատեսության ոչ մի նշան ցույց չի տալիս: «Վաճառքի առումով, կարծում եմ հաջորդ տարի ավելի վատ կլինի», – ասել է Եդոկովը: «Շուկան կամ լճացման է գնալու կամ նվազելու է վաճառքը»:
Միաժամանակ, Աստանան, շաբաթներն է հաշվում մինչև երկրորդ արժեզրկումը: 2014-ի ցնցումից հետո ղազախական տենգեն 19-տոկոսով արժեզրկվեց, երկիրը սպասում է մեկ այլ անկման: Ըստ վերլուծաբանների՝ առաջին եռամսյակում սանդղակը կարող է տատանվել 10-ից մինչև 35 տոկոս: Սա է Եվրասիական միության վիճակը, որի մեջ ընդգրկած ազգերը պաշարվել են Մոսկվայի համակիրներին վախեցնող հռետորությամբ, շրջապատվել են խորտակվող Ռուսաստանով, որի ճակատագիրը կախված է շարունակվող պատժամիջոցներից և նավթի գների նվազումից:
Նեյթ Շենկանը Foreign Affairs-ում գրել է.«Եվրասիական տնտեսական միությունը բացի անունից, մահացած կառույց է: Այն կգոյատևի որպես հետխորհրդային բազմակողմ մի հաստատություն , որը կնշանավորվի նախագահական գագաթնաժողովներով, սակայն հռչակած նպատակների ոչ մի առաջընթաց չի գրանցվի: ԵՏՄ-ի քանդվելն ապացուցում է, որ Ռուսաստանի ազդեցության հզորությունը թուլանում է»:
Եթե ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ ապացույց, նորից նայեք Եվրասիական միության անդամների տոնական ողջույներին: Իր Ամանորի ուղերձում Հայաստանի նախագահը չի հիշատակում Եվրասիական միության մասին: Առաջին անգամ Բելառուսը որոշել է չհեռարձակել Պուտինի Ամանորի ողջույնը: Այսպես են ողջունում նոր աշխարհաքաղաքական բևեռը: Մեր շուրջը կարծես թե նոր դարաշրջան է սկսվում, որը ոչ ոք չի նկատում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ