Տնտեսական անկումը ազդում է Կենտրոնական Ասիայի վրա

Տնտեսական անկումը ազդում է Կենտրոնական Ասիայի վրա

Հոդվածի առանցքում

  • Ավելի քիչ, քան մեկ ամսից Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը կտան ԵԱՏՄ մեկնարկը, սակայն Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացումը ոգեւորություն չի ներշնչում:
  • Ըստ ՀԲ-ի՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարի աճ չի գրանցի նավթի գնի անկման և Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով արեւմտյան պատժամիջոցների կիրառման երկարատեւ ազդեցության պատճառով:
  • Կապիտալի արտահոսքը ՌԴ-ից կաճի մինչեւ $ 130 մլրդ:
  • Արժեզրկվող ռուբլին լուրջ գլխացավանք է Ռուսաստանի ԵՏՄ գործընկերների շրջանակում:
  • Ղազախստանի գլխավոր առեւտրային գործընկեր Ռուսաստանը գնալով ավելի շատ է դիտարկվում Աստանայում որպես անընդհատ աճող մակրոտնտեսական անկայունության աղբյուր:
  • ԵՏՄ հաջողությունը, որը իրականում ընդամենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 21-րդ դարի աշխարհաքաղաքական նախագիծն է, կախված է իր անդամ երկրների տնտեսության առողջ լինելուց:
  • Վատթարացող մակրոտնտեսական հիմքերը տարբեր Կենտրոնական Ասիայի երկրներում վնասակար հետևանքներ կունենան Ղազախստանում եւ Ուզբեկստանում հարթ եւ խաղաղ քաղաքական անցման համար:

Ուշադրությանն արժանի

Ավելի քիչ, քան մեկ ամսից Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը կտան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեկնարկը, որի հիմնադիր պայմանագիրը ստորագրել են նախագահներն այս տարվա մայիսին Աստանայում: Ակնկալվում է, որ հունվարի սկզբին եւս երկու երկրներ՝ Հայաստանը եւ Ղրղզստանը, կմիանան պայմանագրին, որոնք երկուսն էլ վերջին շրջանում համապատասխանեցնում էին իրենց օրենսդրությունը դաշինքին:

Չնայած նրան, որ Եվրասիական միության մեկնարկը լայնորեն ներկայացվում էր ռուսական մամուլում որպես Մոսկվայի քաղաքական եւ տնտեսական ազդեցության վերականգնում նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ՝ Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացումը ոգեւորություն չի ներշնչում:

Ըստ Համաշխարհային բանկի՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարի կաճի 0.7 տոկոսով, բայց ամենայն հավանականությամբ այն աճ չի գրանցի նավթի գնի անկման և Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով արեւմտյան պատժամիջոցների կիրառման երկարատեւ ազդեցության պատճառով:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հիմնականում համամիտ է Համաշխարհային բանկի 2014 թ. կանխատեսումների հետ՝ կանխատեսելով անգամ, որ ՀՆԱ-ն կկրճատվի 0,8%-ով հաջորդ տարվա ընթացքում, քանի որ Արևմուտքը դիտարկում է պատժամիջոցների ընդլայնում:

Մինչդեռ, կապիտալի արտահոսքը Ռուսաստանից կաճի մինչեւ $ 130 մլրդ՝ համեմատած նախորդ կանխատեսումների, որոնք կազմում էին $ 100 մլրդ ըստ կառավարության եւ $ 90 մլրդ ըստ Կենտրոնական բանկի: 2013 թ. այն կազմել է ընդամենը $ 62.7 մլրդ, իսկ 2012 թ.՝ $ 56.8 մլրդ., սակայն զգալիորեն ակտիվացել է, այս տարվա գարնանը Ուկրաինայի ճգնաժամի ներքո:

Ավելին, արժեզրկվող ռուբլին, որը տարվա սկզբից կորցրել է իր արժեքի ավելի քան մեկ երրորդը դոլարի նկատմամբ, մեկ այլ լուրջ գլխացավանք է Ռուսաստանի ԵՏՄ գործընկերների շրջանակում: Կենտրոնական Ասիայում Ղազախստանը եւ Ղրղզստանը կանգնած են աճի նվազեցման հեռանկարի առաջ:

Ղազախստանի տնտեսությունը գրանցել է 4 տոկոսանոց փոքր աճ 2014 թ-ին, այն բանից հետո, երբ ունեցել է 6 տոկոսանոց աճ անցած տարի: Ինչ վերաբերում է Ղրղզստանին, ապա նրա տնտեսությունը աճել է 2013 թ-ին 10,5 տոկոսով, սակայն քիչ հավանական է, որ այս տարի կունենա ավելի քան 3 տոկոսանոց աճ՝ գյուղատնտեսական եւ արդյունաբերական ոլորտներում վատ արդյունքների պատճառով:

Ղազախստանի գլխավոր առեւտրային գործընկեր Ռուսաստանը գնալով ավելի շատ է դիտարկվում Աստանայում որպես անընդհատ աճող մակրոտնտեսական անկայունության աղբյուր: Ըստ որոշ գնահատականների՝ թույլ ռուբլին կարող է հաջորդ տարում եւս մեկ անգամ արժեզրկել Ղազախստանի ազգային տարադրամը՝ տենգեն, որը կլինի երրորդ ցավալի արժեզրկումը վեց տարվա ընթացքում:

Տենգեն նախկինում արժեզրկվել է 25 տոկոսով 2009 թ-ին, եւ ևս 19 տոկոսով այս տարվա փետրվարին՝ այդպիսով ծանր հարված հասցնելով շատ ղազախ սպառողների գնողունակությանը եւ ստեղծելով դժվարություններ փոքր առեւտրի համար:

Սակայն, Ռուսաստանի տնտեսական դժվարությունները կարող են խնդիրներ ստեղծել ոչ միայն ԵՏՄ-ի անդամների, այլև նրա սահմաններից դուրս եղած երկրների համար, ինչպիսիք են Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը, որոնք բոլորն էլ զգալիորեն կախված են ռուսական դրամական փոխանցումներից, ուր աշխատում են իրենց աշխատող ազգաբնակչության զգալի հատվածը:

Ինչպես հաղորդում է Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկը, փոխանցումների հոսքը կրճատվել է անցյալ տարի առաջին անգամ 2009 թ.-ից: Դիմակայելով 2008-09 թթ. ֆինանսական ճգնաժամին՝ փոխանցումների հոսքը Ռուսաստանից դեպի Կենտրոնական Ասիա այժմ նվազում է ռուսական աշխատանքային շուկայում եղած խնդիրների պատճառով:

Սա ստեղծում է առնվազն երեք տեսակի ռիսկեր: Առաջինը, ԵՏՄ հաջողությունը, որը իրականում ընդամենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 21-րդ դարի աշխարհաքաղաքական նախագիծն է, կախված է իր անդամ երկրների տնտեսության առողջ լինելուց: Այս առումով, Ղազախստանը հստակորեն Մոսկվայի Եվրասիական դիվանագիտության կիզակետում է, քանի որ հանդիսանում է երկրորդ խոշորագույն տնտեսությունը ամբողջ ԱՊՀ-ում եւ խոշորագույնը Կենտրոնական Ասիայում, թեեւ հեռու է Ռուսաստանից:

Օգուտի նվազումը ԵՏՄ-ի իր անդամակցությունից ի վերջո կարող է մղել Ղազախստանին դեպի այլ արտասահմանյան գործընկերներ, հատկապես Չինաստան: Նույնը վերաբերում է, թեեւ ավելի փոքր չափով, Ղրղզստանին, որի տնտեսական վիճակը մնում է այսօր խիստ վտանգավոր:

Երկրորդը, վատթարացող մակրոտնտեսական հիմքերը տարբեր Կենտրոնական Ասիայի երկրներում վնասակար հետևանքներ կունենան Ղազախստանում եւ Ուզբեկստանում հարթ եւ խաղաղ քաղաքական անցման համար: Եթե նրանք կարող են խանգարել երկու նախագահների՝ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Իսլամ Քարիմովի հաջողություններին, ապա թույլ տնտեսությունը կարող է նաեւ հանգեցնել սոցիալական խնդիրներին Ղրղզստանում եւ Տաջիկստանում, որոնք տարածաշրջանի ամենաաղքատ երկրներն են:

Եվ, վերջապես, երբ տնտեսական աճը նվազում է, տարբեր արմատական խմբեր, այդ թվում, Իսլամական պետությունը, ավելի հեշտ են տարածում իրենց գաղափարախոսությունները՝ հետեւաբար դարձնելով Կենտրոնական Ասիան պոտենցիալ նոր թիրախ իրենց 2015 թ. նոր գործողությունների համար:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment