Ռուսաստանը եվրոպական դաշինքի հետ մրցակցության պարագայում ընդլայնում է Եվրասիական Միությունը

Ռուսաստանը եվրոպական դաշինքի հետ մրցակցության պարագայում ընդլայնում է Եվրասիական Միությունը

Հոդվածի առանցքում

  • Նախկին խորհրդային հանրապետությունների դաշինքը նախագծել է Կրեմլի առաջնորդը՝ հակազդելու Եվրոպական միությանը, որը տարածել է իր առևտրային ու քաղաքական ազդեցությունը մինչև Ռուսաստանի սահմաններ՝ ներառելով Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք սառը պատերազմի դարաշրջանում Մոսկվայի գլխավորած կոմունիստական բլոկի անդամներ էին:
  • Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության հինգ երկրների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո, Լուկաշենկոն քննադատել է Ռուսաստանին՝ պատժամիջոցների վերաբերյալ ունեցած դիրքորոշման պատճառով Բելոռուսին պատժելու համար: Ռուսաստանը դադարեցրել է ներմուծել մսամթերք և կաթնամթերք Բելոռուսից, պաշտոնապես մտահոգություն հայտնելով սննդի որակի վերաբերյալ:
  • «Խախտելով մՙիջազգային բոլոր նորմերը՝ մենք կանգնած ենք տրանսփոխադրող արգելքի առաջ»,- ասել է Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ՝ պառակտում մցնելով դաշինքում:

Ուշադրությանն արժանի

Հեղինակ Քերոլ Վիլյամս, Դեկտեմբերի 23, 2014 թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդլայնել է իր ձևավորված Եվրասիական տնտեսական միությունը՝ երեքշաբթի օրը  հայտարարելով, որ փոքր և աղքատ Ղրղզըստանը կմիանա դաշինքին այն ուժի մեջ մտնելուց չորս ամիս անց:

Նախկին խորհրդային հանրապետությունների դաշինքը նախագծել է Կրեմլի առաջնորդը՝ հակազդելու Եվրոպական միությանը, որը տարածել է իր առևտրային ու քաղաքական ազդեցությունը մինչև Ռուսաստանի սահմաններ՝ ներառելով Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք սառը պատերազմի դարաշրջանում Մոսկվայի գլխավորած կոմունիստական բլոկի անդամներ էին, ներառյալ նախկին երեք խորհրդային մերձբալթյան հանրապետությունները:

Ռուսաստանի հակամարտությունը Ուկրաինայի հետ, որը շարունակում է ազդեցություն ունենալ Մոսկվայի հարաբերությունների վրա Եվրոպայի մեծամասնության հետ, բռնկվեց փետրվարի 21-ին Կրեմլի դաշնակից Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից հետո, երբ Կիևի նոր ղեկավարությունը որոշեց  Պուտինի դաշինքին միանալու փոխարեն ձգտել ԵՄ անդամակցությանը:

Սակայն Եվրոպական Միության պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայի Ղրիմի տարածքի բռնագրավման հետ կապված ի հայտ բերեցին նաև տարաձայնություններ Եվրասիական դաշինքի շրջանակներում:

Ռուսաստանի որոշումը դադարեցնել ԵՄ սննդամթերքի ներմուծումը որպես պատասխան պատժամիջոց թույլ տվեց Բելոռուսին, որը գտնվում է ռազմավարական աշխարհագրական դիրքում՝ Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ԵՄ-ի երկրների միջև, օգուտ քաղել իրավիճակից՝ ներմուծելով եվրոպական արտադրանքի ապրանքները և վերավաճառելով դրանք ռուսական ներմուծողներին:

Դա զայրացրեց Մոսկվային և սեպ խրեց Պուտինի և Մոսկվայի վաղեմի դաշնակից Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև:

Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության հինգ երկրների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո, Լուկաշենկոն քննադատել է Ռուսաստանին՝ պատժամիջոցների վերաբերյալ ունեցած դիրքորոշման պատճառով Բելոռուսին պատժելու համար: Ռուսաստանը դադարեցրել է ներմուծել մսամթերք և կաթնամթերք Բելոռուսից, պաշտոնապես մտահոգություն հայտնելով սննդի որակի վերաբերյալ, և արգելքներ ստեղծելով Ռուսասատանի միջոցով Բելոռուսի ապրանքների արտահանմանը դեպի Ղազախստան:

«Խախտելով մՙիջազգային բոլոր նորմերը՝ մենք կանգնած ենք տրանսփոխադրող արգելքի առաջ»,- ասել է Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ՝ պառակտում մցնելով դաշինքում:

Երեքշաբթի օրվա որոշումը Ղրղզըստանի՝ խորհրդային բլոկի ամենաաղքատ երկրի  դաշինքին անդամակցության մասին քիչ հավանական է, որ կնպաստի Եվրասիական տնտեսական միության հավաքական բարգավաճմանը: 2500 դոլար մեկ շնչին ընկնող համախառն ներքին արտադրանքի եկամուտով այս փոքր, ծովի ելք չունեցող Կենտրոնական Ասիայի երկիրը, որի բնակչությունը 5,6 միլիոն մարդ է, զբաղեցնում է 185-րդ տեղը ՄԱԿ-ի 193 անդամ երկրների ցուցակում:

Ռուսաստանը Ղրղզըստանին է տրամադրել 200 մլն դոլար դրամաշնորհ, որը պետք է օգնի տնտեսական ինստիտուտների համապատասխանեցմանը Եվրասիական դաշինքի մյուս անդամների՝ Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի և Հայաստանի հետ, երեքշաբթի օրը հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:

Հայաստանը ևս իր հետ է բերում ավելի շատ տնտեսական խնդիրներ, քան հեռանկարներ իր մեկ շնչին ընկնող $ 6,300 ՀՆԱ-ի չափով և հարևան Ադրբեջանի հետ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ունեցած հակամարտությամբ:

Նավթով հարուստ Ադրբեջանը դեռ չի արձագանքել Կրեմլի փորձերին Եվրասիական առևտրային խմբին նրան միացնելուն: Տաջիկստանը ևս որևէ ազդանշան չի տվել, որ մտադիր է միանալ դաշինքին:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առաջինն էր, ով 1994-ին առաջարկեց ստեղծել նախկին խորհրդային պետությունների միություն, որը կնպաստեր ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժին:

Հինգ պետություններ այս պահին պարտավորվել են միանալ Մոսկվայի գլխավորած դաշինքին՝ թողնելով 180 միլիոնանոց շուկան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment