Եվրասիական տնտեսական միություն. կամուրջ դեպի անորոշություն

Եվրասիական տնտեսական միություն. կամուրջ դեպի անորոշություն

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իր քարոզարշավը սկսեց, քանի որ վախենում էր, որ Կիևը դուրս կգա եվրասիական տարածաշրջանային ինտեգրման Ռուսաստանի ծրագրերից՝ հօգուտ Եվրոպական ապագայի: Ուկրաինայի Ճակատագիրը դեռևս անորոշ է, մինչդեռ Ռուսաստանը 2015-ի հունվարին Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի հետ ձևավորեց Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ):
  • Հայաստանում հերթապահությունից դուրս գտնվող ռուս զինվորի կողմից մի ընտանիքի դաժան սպանությունը առաջացրեց հակառուսական տրամադրություններ, հարցականի տակ է նույնիսկ Երևանի երբեմնի անսասան աջակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Անհանգստություն կա նաև Մինսկում և Աստանայում կապված Կրեմլից ստացվող քաղաքական սպառնալիքի հետ, որի փայլուն օրինակը Ուկրաինայում վերջինիս գործողություններն են:
  • Եվրամիության և ԵՏՄ-ի մինջև ցանկացած համագործակցություն չի կարող սկսվել, քանի դեռ Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ գոհացուցիչ որոշում չի կայացվել: Նույնիսկ դրանից հետո էլ Ուկրաինան դարձյալ կլինի միակ լուրջ խոչընդոտը, որ կարգելափակի ԵՄ-ն և ԵՏՄ-ն միջև ծավալուն համագործակցությունը:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իր քարոզարշավը սկսեց, քանի որ վախենում էր, որ Կիևը դուրս կգա եվրասիական տարածաշրջանային ինտեգրման Ռուսաստանի ծրագրերից՝ հօգուտ Եվրոպական ապագայի: Ուկրաինայի Ճակատագիրը դեռևս անորոշ է, մինչդեռ Ռուսաստանը 2015-ի հունվարին Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի հետ ձևավորեց Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ):

Տնտեսական տեսանկյունից, Ուկրաինայի ճգնաժամը ԵՏՄ անդամներին պարտադրել է վերագնահատել Մոսկվայի հետ սերտ կապերը:

Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, ինչպես նաև աշնանը նավթի համաշխարհային գների անկումը, հանգեցրել են ռուբլու ճգնաժամի, ինչն էլ ընդգծում է Ռուսաստանի հետ տնտեսական սերտ կապերի ռիսկերը: Մոսկվայի Եվրասիական երեք գործընկերներն էլ կրում են ռուսական տարադրամի արժեզրկման ազդեցությունը:

Հայաստանում հերթապահությունից դուրս գտնվող ռուս զինվորի կողմից մի ընտանիքի դաժան սպանությունը առաջացրեց հակառուսական տրամադրություններ, հարցականի տակ է նույնիսկ Երևանի երբեմնի անսասան աջակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Անհանգստություն կա նաև Մինսկում և Աստանայում կապված Կրեմլից ստացվող քաղաքական սպառնալիքի հետ, որի փայլուն օրինակը  Ուկրաինայում վերջինիս գործողություններն են: Տնտեսական և քաղաքական այս մտահոգությունները ԵՏՄ-ում հանգեցրել են պառակտման ու զգուշավորության: Ռուսաստանի կառավարությունը հասկացրել է, թե հույս ունի, որ Եվրամիությունն ու ԵՏՄ կհամագործակցեն:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով,  ԵՏՄ-ը կդառնա «Եվրոպայի և Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև կամուրջի մի մասը»: Սակայն քիչ հավանական է, որ «կամրջի» մյուս կողմում հայտնված Չինաստանը աջակցի այդ դիրքորոշմանը: Պեկինի պաշտոնյաները, չնայած աջակցում են Ռուսաստանին, այնուամենայնիվ, ունեն իրենց սեփական շահերը Կենտրոնական Ասիայում:

Այս կարճ վերլուծական տեսությունը եզրակացնում է, որ եթե նույնիսկ ներկա հետսառըպատերազմյան կառույցներից դուրս ԵՏՄ-ն հետ համագործակցությունը օգնի զարգացնել Ռուսաստան-Արևմուտք երկխոսությունը, դարձյալ ԵՏՄ-ն հետ այսօր գործարարությամբ զբաղվելը շատ բարձր գին ունի: Եվրամիության և ԵՏՄ-ի մինջև ցանկացած համագործակցություն  չի կարող սկսվել, քանի դեռ Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ  գոհացուցիչ որոշում չի կայացվել: Նույնիսկ դրանից հետո էլ Ուկրաինան դարձյալ կլինի միակ լուրջ խոչընդոտը, որ կարգելափակի ԵՄ-ն և ԵՏՄ-ն միջև ծավալուն համագործակցությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment