2015-ին Պուտինի Եվրասիական տնտեսական միության գործունեությունը սեփական ամբիցիաների զսպմամբ է սկսվում

2015-ին Պուտինի Եվրասիական տնտեսական միության գործունեությունը սեփական ամբիցիաների զսպմամբ է սկսվում

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայի հետ հակամարտության պայմաններում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագիրը այնքան էլ չի համապատասխանում Պուտինի մեծ նպատակներին, որոնցով պետք է Կրեմլին մեծ իշխանություն տրվեր իր հարևանների քաղաքականության նկատմամբ:
  • Ուկրաինան պետք է դառնար Պուտինի ծրագրի հիմնաքարը՝ իր 45 միլիոնանոց բնակչությամբ տնտեսությունը գերազանցապես ռուսական ոլորտում զարգացնելով: Պուտինի նպատակը Խորհրդային Միության փլուզումից հետո կորցրած որոշ ազդեցության վերականգնումն էր, սակայն Ուկրաինան այս հարցով այլ կարծիք ուներ:
  • Ռուսաստանի դաշնակիցները վախենում են իրենց երկրներում Ուկրաինայի բռնության ալիքների կրկնվելուց և անհանգստանում Ռուսաստանի տնտեսական խնդիրների տարածումից: Բելոռուսն ու Ղազախստանը մեծ թվով ռուս ազգաբնակչություն ունեն, ինչը հնարավորություն է տալիս Կրեմլին՝ հարևանների վրա ճնշում գործադրել:
  • Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս հանդես է գալիս ընդդեմ Պուտինի՝ շեշտը դնելով անկախ կուրսի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ իր երկրի տնտեսությունը խիստ կախված է Ռուսաստանից: Մայրաքաղաք Մինսկում նա Արևելյան Ուկրաինայում կոնֆլիկտի երկու կողմի հետ բանակցություններ է վարել՝ հուսալով հասնել կայուն զինադադարի:

Ուշադրությանն արժանի

Այն պետք է դառնար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության մեծագույն հաղթանակը՝ Եվրամիության հետ մրցակցող հզոր միություն, որը պետք է ձգվեր Ուկրաինայից մինչև Խաղաղ օվկիանոս:

Երեքշաբթի օրը նախկին Խորհրդային Միության չորս անդամ երկրները հավաքվել էին Մոսկվայում՝ քննարկելու ապագա միության ստեղծման վերջնական հիմնախնդիրները, որի նպատակը իրենց տնտեսությունները միավորելն է:

Սակայն Ուկրաինայի հետ հակամարտության պայմաններում  հունվարի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագիրը այնքան էլ չի համապատասխանում Պուտինի մեծ նպատակներին, որոնցով պետք է Կրեմլին մեծ իշխանություն տրվեր իր հարևանների քաղաքականության նկատմամբ:

Դրա փոխարեն Պուտինը փորձում է միավորել մի տեղ  ակտիվ դաշնակիցներին: Նոր միության անդամներ հանդիսացող Բելոռուսն ու Ղազախստանը ողջունում են տնտեսական հնարավորությունները: Սակայն նրանք մտավախություն ունեն իրենց երկրներում ուկրաինական սցենարի կրկնվելուց, որտեղ Ռուսաստանի օժանդակությամբ ծագած հակամարտությունը այս տարի 4700 կյանք է  խլել:Հայաստանը ևս պետք է միանա Եվրասիական Տնտեսական միությանը, իսկ Ղրղզըստանը միանալու նպատակով բանակցություններ  է վարում:

Ի սկզբանե Պուտինը այս միությունը դիտարկում էր որպես Խորհրդային Միության նախկին քաղաքական և տնտեսական հզորության մասնակի վերականգման ուղի՝ Մոսկվայում կենտրոնացնելով տնտեսական և քաղաքական ռազմավարությունները: Եվրոպական Միության անդամները իրենց ինքնիշխանության մի մասը փոխանցել են ԵՄ վարչական մայրաքաղաք Բրյուսելին այն տրամաբանությամբ, որ 28 պետությունները միասին ավելի հզոր են, քան նրանցից յուրաքանչյուրը՝ առանձին վերցրած:

Ուկրաինան պետք է դառնար Պուտինի ծրագրի հիմնաքարը՝ իր 45 միլիոնանոց բնակչությամբ տնտեսությունը գերազանցապես ռուսական ոլորտում զարգացնելով: Պուտինի նպատակը Խորհրդային Միության փլուզումից հետո կորցրած որոշ ազդեցության վերականգնումն էր, սակայն Ուկրաինան այս հարցով այլ կարծիք ուներ:

Կրեմլի ուժեղ ճնշման ազդեցության տակ անցյալ աշնան վերջին այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց Եվրոպական միության հետ ավելի սերտ կապեր հաստատելու նպատակից, իսկ Կիևի փողոցներում բողոքի ակցիաներ սկսվեցին: Փետրվարին նա հեռացվեց իշխանությունից: Եվ երեքշաբթի օրը Կիևում օրենսդիր մարմինը քվեարակել է ՆԱՏՕ-ի Արևմտյան պաշտպանության միության հետ սերտ կապեր ստեղծելու օգտին, ինչը հակասում է Պուտինի նպատակներին: Կորցնելով Ուկրաինային Տնտեսական միությունում որպես դաշնակից՝ Պուտինը մարտին Ռուսատանին է միացրել Ղրիմի թերակղզին՝ արհամարհելով Սառը պատերազմի դարաշրջանից սկզբնավորված փոխհարաբերությունների լարվածությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Արևմտյան պատժամիջոցները լուրջ վնաս են պատճառել Ռուսաստանի տնտեսությանը: Իսկ Կրեմլի պատասխան ձեռնարկումը՝ Արևմտյան սննդամթերքների մեծամասնության ներմուծման արգելքը, արդեն իսկ վտանգում է «առանց սահմանների տնտեսական միության գաղափարը, քանի որ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ղազախստանը և Բելոռուսը, շահագրգռված չեն մասնակցելու այս արգելքին:

«Մենք ընդամենը բավական ակտիվ քննարկում ենք անցկացրել, ես կասեի բավականին բուռն քննարկում՝ մեր աշխատանքի մանրամասների մասին»,- երեքշաբթի օրը Մոսկվայում  ապագա միության անդամ երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետո ասել է Պուտինը: Միությունը «լրացուցիչ խթան կհանդիսանա մեր տնտեսությունների համար և հզոր կենտրոն կդառնա ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա:

Սակայն Ռուսաստանի դաշնակիցները վախենում են իրենց երկրներում Ուկրաինայի բռնության ալիքների կրկնվելուց և անհանգստանում Ռուսաստանի տնտեսական խնդիրների տարածումից: Բելոռուսն ու Ղազախստանը մեծ թվով ռուս ազգաբնակչություն ունեն, ինչը հնարավորություն է տալիս Կրեմլին՝ հարևանների վրա ճնշում գործադրել: Հաջորդ տարի սպասվում է նաև ռուսական տնտեսության անկում, իսկ անկայուն ռուբլին այս տարի 40 տոկոսով անկում է գրանցել դոլարի նկատմամբ: Դա ստիպել է Ռուսաստանի գործընկերներին՝ զգուշանալ ինքնիշխանության այն մակարդակի զիջումից, ինչին ձգտում էր Պուտինը: Որպես իրենց անկախությունն ընդգծելու և Պուտինի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ցույց տալու միջոց՝ վերջին օրերին և՛ Ռուսաստանի, և՛ Ղազախստանի առաջնորդները այցելել են Կիև և Ուկրաինային օժանդակության ծրագիր են առաջարկել տնտեսական ճգնաժամի պայմաններում, որն սպառնում է կառավարության սնանկացմամբ:

Երկուշաբթի օրը Կիև այցելության ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի հակամարտությունն անվանել է «անիմաստություն»: Ղազախստանի առաջնորդն հայտարարել է, որ կարող էր Ուկրաինային ածուխ մատակարարել, որի կարիքը վերջինս ունի, քանի որ Ուկրաինայի արևելքի ածխով հարուստ տարածքներին տիրում են ռուսամետ ապստամբները: Նա միաժամանակ նշել է, որ երկու երկրները պետք է համագործակցեն պաշտպանական արդյունաբերության բնագավառում, քանի որ ռուսական այդ ոլորտի հզոր արդյունաբերության համաձայն իրենք շատ թույլ են:

«Ընթացիկ իրավիճակը ոչ մեկի համար էլ ձեռնտու չէ: Նկատի ունենալով, որ մենք բարեկամական հարաբերություններ ունենք բոլոր երկրների հետ, մենք կարող ենք միասին աշխատել այս խնդրի շուրջ»,-ասել է Նազարբաևը Պորոշենկոյին՝ Նազարբաևի մամուլի ծառայության համաձայն: Նա նշել է, որ պետք է օգնի Ուկրաինային՝ վերջ դնելու երկրում տիրող հակամարտությանը:

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս հանդես է գալիս ընդդեմ Պուտինի՝ շեշտը դնելով անկախ կուրսի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ իր երկրի տնտեսությունը խիստ կախված է Ռուսաստանից: Մայրաքաղաք Մինսկում նա Արևելյան Ուկրաինայում կոնֆլիկտի երկու կողմի հետ բանակցություններ է վարել՝ հուսալով հասնել կայուն զինադադարի: Նոր բանակցությունները մտադիր է անցկացնել հինգշաբթի և ուրբաթ օրերին: «Մեր արևելյան եղբոր վարքը չի կարող մեզ մոտ մտավախություններ չառաջացնել»,-  անվտանգության խորհրդում անցյալ շաբաթ ասել է Լուկաշենկոն՝ նկատի ունենալով Ռուսաստանին: Լուկաշենկոյի կոշտ արտահայտությունները Պուտինի հասցեին և Միացյալ Նահանգների հետ զարգացող «սիրախաղը» այս շաբաթ հանգեցրել է Ալեքսեյ Պուշկովի՝ Ռուսաստանի Պետական Դումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի զգուշացմանը: Պուշկովը հիշեցրել է Հարավսլավիայի, Իրաքի և Լիբիայի նախկին առաջնորդներին, որոնք այժմ մահացել են: «Նրանք փորձել են բարեկամանալ ԱՄՆ-ի  հետ»,- ասել է Պուշկովը twitter-ում: «Քաջ հայտնի է նրանց ճակատագիրը: Այժմ ԱՄՆ-ը «նոր հարաբերություններ» է հաստատում Լուկաշենկոյի հետ»: Դա վտանգավոր փորձ է»:

Սակայն եթե նույնիսկ իրավիճակը ավելին է, քան  սառը պատերազմյան լարվածությունն էր, Եվրասիական միության հետ կապված՝ Պուտինի որոշ առանձնահատուկ գաղափարների վրա շարունակվում է մեծ ուշադրության դարձվել, նշում են վերլուծաբանները: Միությունը «այս հսկայական տարածաշրջանը գոնե տնտեսապես միավորելու ճիշտ ուղին գտնելու ևս մի փորձ է»,- ասում է Ֆյոդոր Լուկյանովը՝  արտաքին քաղաքականության  խորհրդատվական խմբի  ղեկավարը: «Սա Խորհրդային Միության վերականգնում չէ, քանի որ նման ձգտումներ ուղղակի չկան: Սակայն նպատակ է տնտեսական տարածության միասնականության և որոշակի քաղաքական ինստիտուտների պահպանման»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment