ԵՄ հակակոռուպցիոն մարմինը ինքն է եղել կոռումպացվա՞ծ

ԵՄ հակակոռուպցիոն մարմինը ինքն է եղել կոռումպացվա՞ծ

Հոդվածի առանցքում

  • Քննական գործերով զբաղվող ԵՄ կառույցը Կոսովոյում մեղադրվում է կաշառակերության մեջ:
  • Նախկին աշխատակիցը պատմել է, որ կաշառքի առաջարկներ են եղել, որից հետո նրան ազատել են աշխատանքից:
  • Կաշառակերության գործով հետաքննությունը սկսվել է միայն մեկ տարի անց:
  • ԵՄ հատուկ մարմնում չեն կարողանում բացատրել այդքան ուշացումը:
  • Փաստաթղթերից բացակայում է նախկին աշխատակցի զեկույցները:
  • ԵՄ-ի հեղինակությունը լուրջ վտանգի առաջ է:

Ուշադրությանն արժանի

ԵՄ իրավական առաքելությունը, որն ուղարկվել է Կոսովո`  երկրում ծաղկող կոռուպցիայի դեմ պայքարելու համար, կարող է հայտնվել մեղավորի դերում:

Կոսովոյում օրենքի գերակայության Եվրամիության առաքելությունը, որը ստեղծվել է երկրում կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի նպատակով, բախվել է այնպիսի մեղադրանքի, որը կարող է հանգեցնել առանց այն էլ արդեն մեծ անվստահություն վայելող կազմակերպության նկատմամբ Կոսովոյի հասարակության վստահության լիակատար կորստին:

Առաքելությունը, որը հայտնի է EULEX անվանումով, մեղադրվում է նրանում, որ իր միջազգային դատավորներից մեկը կաշառք է վերցրել՝ մեղադրյալին արդարացնելու համար, և որ կազմակերպությանը մեկ տարի ձգձգել է մեղադրանքը քննելու համար: Բալկանյան այս երիտասարդ պետության շատ ներկայացուցիչների համար այս դեպքը հաստատում է, որ EULEX-ը դարձել է խնդրի մի մասը և հարկավոր է լուծել այն:

Կաշառակերության մեղադրանքները չեն ապացուցվել, սակայն այս միջադեպը ստիպել է, որ կրկին ծայր առնեն վեճերը արդարադատության մասին, որ միջազգային կազմակերպությունները կարող են «բերել» Կոսովո, ասում է Փրիշթինայում Եվրոպական Կայունության Նախաձեռնության ավագ վերլուծաբան Բեսա Շահինին: «Քանի որ EULEX-ի նկատմամբ վստահությունը շարունակ նվազում է, այս միջադեպը ուղղակի կարող է դառնալ այդ վստահության կորստի վերջին կաթիլը»:

EULEX-ը ստեղծել է ԵՄ-ն 2008 թ, երբ Կոսովոն միակողմանի հռչակեց իր անկախությունը Սերբիայից՝ երկու երկրների միջև հակամարտությանը ՆԱՏՕ-ի միջամտությունից մոտ մեկ տասնամյակ անց: Այն ուղարկեց միջազգային դատավորներ և դատախազներ՝ երկրում կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության կարևոր դեպքերը քննելու, հանցավորության դեմ պայքարելու և Կոսովոյին օգնելու՝ կառուցել վստահելի ոստիկանություն և իրավական ինստիտուտներ: Սակայն Կոսովոյում շատերը զգում էին, որ առաքելությունը, որի տեղական և միջազգային աշխատակիցներից կազմված անձնակազմը մոտ 1600 հոգի է, երբեմն քաղաքական դրդապատճառներով հրաժարվում է քննել երկրի կարևոր գործիչների դեմ մեղադրանքները:

Կաշառակերության մեղադրանքը

Վերջին սկանդալը, որը հրատարակվել էր տեղական թերթում, ուղղակի «պայթեցրել է» հասարակական կարծիքը: Սակայն պատմությունը սկսվել էր 2012 թ., երբ EULEX-ի աշխատակից, բրիտանացի դատախազ Մարիա Բեմիեն սկսեց քննել Կոսովոյի կառավարության աշխատակցի դեմ հարուցված կաշառակերության հետ կապված գործը:

Դատախազը ուսումնասիրել էր մեղադրյալի բջջայինի պարունակությունը և տեսել, որ նրա կոլեգաները քննարկել են EULEX-ի դատավորի հետ հանդիպումը, որպեսզի փորձեն գործը կարճել: Զանգերի վերծանումից երևում է, որ պաշտոնյան անուղղակիորեն քննարկում է դատավորին կաշառելու ծրագրերը: Մեկ այլ դատախազ, որը ևս քննարկվում էր բացահայտված զանգերում, փորձում է համոզել տիկին Բեմիեին՝ կարճել գործը:

Մ. Բեմիեն զգուշացնում է ղեկավարությանը զանգերի մասին, սակայն ոչ մի քննություն չի սկսվում: Հաջորդ տարի նա բախվում է մի մեղադրանքի, ըստ որի նույն դատավորը՝ Ֆրանչեսկո Ֆլորիտը, երեք մեղադրյալներից մոտավորապես 300,000 եվրո կաշառք է վերցրել (376,000 դոլար)՝ նրանց արդարացնելու դիմաց:

Այս երեքը 2007 թ. փորձել էին Փրիշթինայի մի սրճարանում ռումբ տեղադրել: Սակայն նրանցից մեկն արդարացվեց, իսկ մյուս երկու դատապարտվածների ընտանիքները բողոքում էին, որ դատավորը խաբել է իրենց («գցել է»):

Բեմիեն նշում է, որ իր բողոքից հետո ղեկավարությունն իրեն պատժել է և, ի վերջո, ազատել աշխատանքից: Նրա աշխատանքային պայմանագիրը չի երկարացվել այս աշնանը, երբ EULEX-ում կրճատումներ են եղել:

«Ես վստահ եմ, որ EULEX-ը Կոսովոյում կարևոր դեր է խաղում, սակայն այն EULEX-ը, որը պետք է թափանցիկ, բաց գործի, որը …պետք է պատասխանատու լինի իր բոլոր գործողությունների համար», -հարցազրույցի ժամանակ ասել է տիկին Բեմիեն:

Իտալացի պարոն Ֆլորիտը բացարձակապես ժխտում է կաշառակերության հետ կապված բոլոր մեղադրանքները: Նա նշում է, որ այն մարդը, որի հետ խոսակցությունը ձայնագրվել է, մի քանի անգամ եկել է իր գրասենյակ՝ այլ հարցեր քննարկելու համար, և հենց որ նա հիշատակել է կաշառքի մասին, վռնդել է նրան: Միաժամանակ նա շեշտում է, որ ռումբի տեղադրման գործով դատապարտվածները, որոնք իրենց կյանքի մնացած մասը պետք է բանտում անցկացնեն, դրդապատճառներ ունեն իրեն կաշառակերության մեջ մեղադրելու համար: «Նրանք հույս ունեն, որ բանտից դուրս կգան, եթե ապացուցվի դատավորի կաշառակերության փաստը»,- հեռախոսով հաղորդում է նա Ուդինեից՝ Իտալիայից, որտեղ նա ներկայումս բնակվում է: «Ես թաքցնելու ոչինչ չունեմ», -ասում է նա,- ավելացնելով, որ պատրաստ է ցանկացած հետաքննության հետ համագործակցել՝ իր անունը մաքրելու համար, ընդհուպ մինչև իր բանկային հաշվի տվյալների հրապարակումը:

 Նոր հետաքննություն

Ֆլորիտը համագործակցել է 2013 թ.՝ մեղադրանքի պնդումներից մեկ տարի անց: Անցյալ շաբաթ ԵՄ-ը անկախ հետաքննություն անցկացնելու նպատակով նոր փորձագետ է նշանակել:

Սակայն ներկայումս՝ ենթադրվող հանցանքից տարիներ անց, անցկացվող ցանկացած հետաքննություն հազիվ թե ի վիճակի լինի ստուգելու մեղադրանքները կամ մաքրել կաշառակերության մեղադրանքի բոլոր կասկածները: «Եթե EULEX-ը հետաքննությունն անցկացներ 2012 թ., այժմ նրանց դեմ մեծաքանակ ապացույցներ կլինեին, սակայն նրանք ոչինչ չեն արել»,- ասում է Մ. Բեմիեն:

Ֆ. Ֆլորիտը շեշտում է, որ իր հեղինակությունն ու կարիերան խաթարվել են առանց վերականգնման հնարավորության, և նույնիսկ եթե եզրակացություն կայացվի, որ ոչ մի կոռուպցիա էլ չի եղել, ապա կաշառակերության հետ կապված մեղադրանքի պատմությունը չի մաքրի իր անվան վրայից:

EULEX-ի ներքին մի փաստաթուղթ, որը ներկայացնում է 2013 թ. EULEX-ի երեք աշխատակիցների՝ կաշառակերության հետ կապված մեղադրանքի հետաքննության մանրամասները, որոնք ներառում են երկու Բեմիե ազգանուն, եզրակացնում է, որ հիմքեր չկան Ֆլորիտի և մյուս երկուսի դեմ մեղադրանքների համար: Այնուամենայնիվ, այն առաջարկում է քննել այն իրավաբաններին, որոնք մեղադրվում էին կաշառքի համար գումար հայթայթելու մեջ: Զեկույցում նշվում է, որ հնարավոր է, որ իրավաբանները, որոնք գումար են հավաքել, հայտնել են, որ դա կաշառքի համար է, սակայն յուրացրել են դրանք: Հետաքննությունը նաև հայտնաբերել է, որ իր պնդումները մանրամասնող Բեմիեի զեկույցը, որը հաստատում է գործի կարճման իր մեղադրանքը, բացակայում է EULEX-ի արխիվից:

EULEX-ի պաշտոնյաները նշում են, որ ամենայն լրջությամբ են վերաբերվում մեղադրանքներին: Այն հարցին, թե ինչու EULEX-ի հետաքննությունը չի սկսվել 2012 թ., EULEX-ի մամուլի խոսնակը պատասխանել է. «Սա բարդ դեպք է, երբ միասին են հավաքվում զանազան բաղկացուցիչ տարրեր՝ նախքան քննության պաշտոնական սկիզբը»:

Անկախ ԵՄ փորձաքննության արդյունքից՝ այս սկանդալի հետևանքները կարող են խոչընդոտել EULEX-ի հնարավորություններին՝ գործեր հարուցել, եթե վստահության կորուստը խոչընդոտի վկաների հետ համագործակցությանը:

Արդարադատության առաքելությունը արդեն աստիճանաբար ամփոփում է Կոսովոյում իր գործունեությունը. այն այս տարի արդեն նոր գործեր չի ընդունում և պետք է իր գործունեությունը ավարտի 2016 թ.:

Այնուամենայնիվ, սկանդալի հետևանքները դեռ իրենց երկար զգացնել կտան, ասում է Բ. Շոհինին՝ հատուկ տրիբունալին, որը պետք է հիմնվի հաջորդ տարի: Այն պետք է քննի ենթադրյալ ռազմական հանցագործությունները, որոնք կատարել են Կոսովոյի պարտիզանական ուժերը պատերազմի ընթացքում՝ 1990-ականների վեջին: «Այս դեպքերը մասնագիտացված դատարանին արդեն իսկ անհաջողության են դատապարտել ՝ նախքան նրա հիմնվելը»,- ասում է նա:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment