ԵՄ-ն ողջունում է Ալիևի հայտարարած համաներումը` պահանջելով ազատել ավելի շատ քաղբանտարկյալների
Հոդվածի առանցքում
- ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի խոսնակը մարտի 17-ին ասել է, որ համաներմամբ ազատ արձակված 400 քաղաքացիների թվում քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների անդամներ են, բլոգերներ և լրագրողներ, և դա ողջունելի քայլ է: ԵՄ-ն «ակնկալում է, որ ապագայում նման քայլերը կշարունակվեն` Ադրբեջանի միջազգային պարտավորությունների շրջանակներում»։
Ուշադրությանն արժանի
Եվրամիությունը ողջունում է բանտարկված մարդու իրավունքների ակտիվիստներին և քաղաքական ընդդիմախոսներին համաներմամբ ազատ արձակելու Ադրբեջանի նախագահի որոշումը: Բրյուսելը հավելել է` ակնկալում է, որ նման քայլերը շարունակական կլինեն:
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի խոսնակը մարտի 17-ին ասել է, որ համաներմամբ ազատ արձակված 400 քաղաքացիների թվում քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների անդամներ են, բլոգերներ և լրագրողներ, և դա ողջունելի քայլ է:
ԵՄ-ն «ակնկալում է, որ ապագայում նման քայլերը կշարունակվեն` Ադրբեջանի միջազգային պարտավորությունների շրջանակներում», նշված է հայտարարության մեջ, որում նաև հավելում կա` «ԵՄ-ն կշարունակի Ադրբեջանի հետ աշխատանքը` կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջընթացի նպատակով, ինչը մեր հարաբերությունների կարևորագույն մասն է»
10 մլն բնակչությամբ և նավթով հարուստ նախկին խորհրդային Ադրբեջանում Ալիևն իշխում է երկաթե բռունցքով: Նրանից առաջ երկար ժամանակ նախագահ էր հայրը, որը մահացավ 2003-ին:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու Արևմտյան կառավարությունները Ադրբեջանի իշխանություններին հորդորել են ազատ արձակել քաղբանտարկյալներին և կառավարությանը մեղադրել են ընդդիմախոսների և ազատ մեդիայի դեմ կեղծ փաստերով քրգործեր հարուցելու մեջ:
Այժմ համաներմամբ ազատ կարձակվի 431 մարդ, ներառյալ ընդդիմության մի քանի անդամներ, որոնց միջազգային կազմակերպությունները հայտարարել էին քաղբանտարկյալներ: Որոշումն Ալիևը ստորագրել է մարտի 16-ին Նովրուզի առիթով:
Համաներումից հետո 399 մարդ ազատ կարձակվի, 11-ը կազատվի պայմանական պատժից, 12-ի տուգանքները կներվի: Ցմահ ազատազրկված երեք դատապարտյալի պատիժը կսահմանվի 25 տարի:
Բանտից կազատվի նաև 14 արտասահմանցի:
Ադրբեջանում ընդունված է, որ նախագահը Նովրուզից առաջ համաներում հայտարարի: Նովրուզը մարտի 21-ին է:
Այնուամենայնիվ, անսովոր է, որ համաներմամբ ազատ են արձակվում քաղբանտարկյալներ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ
Թեգեր՝
Սեղմագիր՝
Բաժին՝ Ռեգիոն, Ադրբեջան, ԵՄ