Եվրամիությանը չեն մտահոգում ԼՂ հակամարտության շուրջ նոր ուղերձները
Հոդվածի առանցքում
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Վիեննայում հանդիպեցին առաջին անգամ: Հաղորդվում է, որ հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ, ինչը փոքր մանրամասն չէ, հաշվի առնելով, որ երկու երկրները տեխնիկապես պատերազմում են: Ինսայդերներն ասում են, որ բանակցությունների բանաձևը բնութագրվում է այսպես՝ «խաղաղության տարածքների դիմաց»: Լեռնային Ղարաբաղը և յոթ հարակից շրջանները միջազգայնորեն ճանաչված են որպես Ադրբեջանի տարածքներ, սակայն 1988-94թթ. պատերազմից հետո Հայաստանի կողմից օկուպացված են:
Ուշադրությանն արժանի
ԼՂ հակամարտության շուրջ վերջին օրերին ուղերձները հակասական են՝ «տարածքներ խաղաղության դիմաց» և «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Բայց Եվրամիությունը հստակեցրեց, որ կարևորը խաղաղության ուղերձներն են:
Եվրամիությունը ողջունեց մարտի 29-ին ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջին հանդիպումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Վիեննայում հանդիպեցին առաջին անգամ: Հաղորդվում է, որ հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ, ինչը փոքր մանրամասն չէ, հաշվի առնելով, որ երկու երկրները տեխնիկապես պատերազմում են:
Ինսայդերներն ասում են, որ բանակցությունների բանաձևը բնութագրվում է այսպես՝ «խաղաղության տարածքների դիմաց»: Լեռնային Ղարաբաղը և յոթ հարակից շրջանները միջազգայնորեն ճանաչված են որպես Ադրբեջանի տարածքներ, սակայն 1988-94թթ. պատերազմից հետո Հայաստանի կողմից օկուպացված են:
ArmeniaWeekly-ն հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների բոլոր ռաունդներում եղել են առաջարկներ տարածքներ կարգավիճակի դիմաց ֆորմատով համաձայնության համար: 2002-ին այսպես կոչված Պրահայի գործընթացում քննարկվում էր յոթ շրջաններից հինգի վերադարձն Ադրբեջանին: Այս առաջարկը կողմերի միջև բանակցությունների հիմքն էր:
Վիեննայի հանդիպումը խաղաղ կարգավորման փնտրտուքներում դրական քայլ էր: Փաշինյանի Հայաստանի վարչապետ դառնալուց հետո երկու երկրների հարաբերություններում նկատվում է ջերմացում:
Ըստ համատեղ հայտարարության, Ալիևն ու Փաշինյանը «կարեւորել են խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծումը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները գտնելու նպատակով»:
Նրանք նաև վերահաստատեցին հրադադարի ռեժիմի պահպանման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմը զարգացնելու անհրաժեշտությունը, այդ թվում` բարձր մակարդակի ուղղակի երկխոսության:
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը մեջբերել է Ալիևի խոսքը: Նա ասել է՝ ամենակարևորն այն է, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, ԼՂ-ն բանակցային գործընթացում ներգրավելու հայկական կողմի ջանքերը ձախողվեցին:
ԵՄ-ն հայտարարություն է տարածել` հանդիպման արդյունքները գնահատելով «խրախուսելի» և պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ ջանքերին:
Հաջորդ օրը, սակայն, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայտարարություններ արեց, որոնք հակասում են առաջնորդների միջև բանակցությունների ոգուն` նշելով, որ Հայաստանը հրաժարվում է խաղաղության դմիաց տարածքներ հանձնելու գաղափարից և պատրաստ է «նոր պատերազմի նոր տարածքների համար»:
Սա աբսուրդային է հնչում, հաշվի առնելով, որ ռազմական տեսանկյունից Ադրբեջանը Հայաստանից առաջ է, Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Ադրբեջանը նավթով և գազով հարուստ երկիր է, ոչ մի ալյանսի անդամ չէ և լավ հարաբերություններ է հաստատում բոլոր խոշոր խաղացողների հետ:
Երբ Փաշինյանին խնդրեցին մեկնաբանել իր նախարարի հայտարարությունը, նա ասաց, որ բարձրացված աղմուկն անհասկանալի է:
«Դավիթ Տոնոյանն ասել է, որ նոր պատերազմի դեպքում, Հայաստանն ամեն ինչ կանի հաղթելու համար: Եթե պաշտպանության նախարարն այլ հայտարարություն աներ, ես նրան պարզապես կազատեի աշխատանքից», – ասել է վարչապետը:
Նա հավելեց, որ այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի հակասում խաղաղ գործընթացին, այլ ընդգծում է այդ գործընթացի կարևորությունը:
EURACTIV-ի հարցերին պատասխանած ԵՄ պաշտոնյաները նաև շեշտել են, որ կարևոր են Վիեննայի հանդիպման արդյունքները, ոչ թե դրանից հետո Հայաստանի պաշտպանության նախարարի մեկնաբանությունները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ