Հայոց Ցեղասպանության բանաձևի պատճառով Թուրքիան ԵՄ-ին մեղադրում է «կրոնական ծայրահեղականության» համար

Հայոց Ցեղասպանության բանաձևի պատճառով Թուրքիան ԵՄ-ին մեղադրում է «կրոնական ծայրահեղականության» համար

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրախորհրդարանին մեղադրել է պատմության հանդեպ անազնվության համար: Թուրքական կառավարության խոսքով, ԵԽ պատգամավորները ցուցաբերել են «կրոնական և մշակութային ծայրահեղականություն»:
  • Չորեքշաբթի ընդունած բանաձևով ԵԽ անդամները Թուրքիային կոչ են արել օգտագործել կոտորածների 100-րդ տարելիցը, որի հիշատակման օրը ապրիլի 24-ն է, որպես «անցյալի հետ հաշտվելու, Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դրանով իսկ թուրքերի և հայերի միջև հաշտության ուղի բացելու հնարավորություն»:
  • Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է բանաձևը` նշելով. «Հայերին օգտագործելով նման որոշումների ընդունումը արտահայտում է Թուրքիայի հանդեպ թշնամանքը, նման որոշումները մեզ համար դատարկ ու անպիտան են»:
  • Այդ ընթացքում Թուրքիայի կառավարությունը հաստատել է, որ հայազգի հայտնի գրող, 65-ամյա Էթյեն Մահչուփյանը, որը վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդականն էր, ազատվել է պաշտոնից:
  • «Եթե Բոսնիայում և Աֆրիկայում տեղի ունեցածը համարում ենք Ցեղասպանություն, անհնար է Ցեղասպանություն չհամարել 1915-ին հայերի հետ տեղի ունեցածը», - ասել է Մահչուփյանը այս շաբաթ հրապարակված հարցազրույցում:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրախորհրդարանին մեղադրել է պատմության հանդեպ անազնվության համար: Թուրքական կառավարության խոսքով, ԵԽ պատգամավորները ցուցաբերել են «կրոնական և մշակութային ծայրահեղականություն»:

«Մենք լուրջ չենք ընդունում նրանց, ովքեր ընդունել են այս բանաձևը` խաբկանքների դիմելով պատմության և իրավունքի հանդեպ», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը` ԵՄ խորհրդարանին մեղադրելով պատմությունը վերափոխելու համար:

Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որը հիշատակում է Առաջին աշխարհամարտի ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերին` այդ դեպքերը անվանելով «Ցեղասպանություն»: Չորեքշաբթի ընդունած բանաձևով ԵԽ անդամները Թուրքիային կոչ են արել օգտագործել կոտորածների 100-րդ տարելիցը, որի հիշատակման օրը ապրիլի 24-ն է, որպես «անցյալի հետ հաշտվելու, Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դրանով իսկ թուրքերի և հայերի միջև հաշտության ուղի բացելու հնարավորություն»:

Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է բանաձևը` նշելով. «Հայերին օգտագործելով նման որոշումների ընդունումը արտահայտում է Թուրքիայի հանդեպ թշնամանքը, նման որոշումները մեզ համար դատարկ ու անպիտան են»: Թուրքիայի նախագահը մեղադրել է նաև Հռոմի պապին`նրան զգուշացնելով «նման սխալ այլևս չգործել»:

Սուրբ Պետրոսի տաճարում կիրակի անցկացված պատարագի ժամանակ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ասել է, որ 1915 թվականին տեղի ունեցած 1.5  միլիոն հայերի կոտորածը «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն էր»:

Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականն ազատվել է պաշտոնից

Այդ ընթացքում Թուրքիայի կառավարությունը հաստատել է, որ հայազգի հայտնի գրող, 65-ամյա Էթյեն Մահչուփյանը, որը վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդականն էր, ազատվել է պաշտոնից:

Կառավարությունը հերքել է Մահչուփյանի ազատման և ապրիլի 24-ին սպասվող 100-րդ տարելիցի միջև կապը:«Պարոն Մահչուփյանն այլևս վարչապետի գլխավոր խորհրդականը չէ, նրա պարտականությունները դադարեցված են թոշակի անցնելու հանգամանքով», – Reuters-ին ասել է Դավութօղլուի աշխատակազմի աղբյուրը:

Բայց հինգշաբթի օրը Թուրքիայի ԵՄ գծով նախարար Վոլքան Բոզքիրը հայտարարել է, որ 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը Ցեղասպանություն որակելու Մահչուփյանի հայացքները չէին համապատասխանում վարչապետի խորհրդարանի պաշտոնի համար:

«Եթե Բոսնիայում և Աֆրիկայում տեղի ունեցածը համարում ենք Ցեղասպանություն, անհնար է Ցեղասպանություն չհամարել 1915-ին հայերի հետ տեղի ունեցածը», – ասել է Մահչուփյանը այս շաբաթ հրապարակված հարցազրույցում:

Անկարան նաև մեղադրվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի անխուսափելի միջոցառումներից ուշադրությունը շեղելու նպատակով Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի միջոցառումները նույն օրը անցկացնելու համար:

1915 թվականի Գալիպոլիի թերակղզում ռազմական գործողությունները միշտ հիշատակվել են ապրիլի 25-ին` Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակի հաջորդ օրը: Այս տարի նախագահ Էրդողանը Գալիպոլիի միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխարհի պետությունների առաջնորդներին որոշել է 1 մեկ օր շուտ հրավիրել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment