Սիրիական պատերազմը ավարտելու նպատակով ԵՄ-ն նայում է դեպի Իրան և Ռուսաստան
Հոդվածի առանցքում
- Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է համագործակցել բոլոր խաղացողների հետ, ովքեր սիրիական կողմերի վրա ազդեցություն ունեն։
- Սիրիայում ՄԱԿ-ի դեսպան Ստեֆան դե Միստուրանի ներկայացրած մարտերի սառեցմանն ուղղված ՄԱԿ-ի ծրագրին հավանություն են տվել ԵՄ ԱԳ նախարարները:
- Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին անհանգստացնում է, որ ԵՄ-ում կարծում են՝ իբր Ասադի ռեժիմի հետ համագործակցությունն ընդդեմ ԻՊ չարյաց փոքրագույնն է։
- ԱՄՆ-ի նման, ԵՄ-ն ցանկանում է պայքարել ԻՊ դեմ, բայց միաժամանակ խուսափում է առաջկություն ցուցաբերել Ասադի ռեժիմին:
Ուշադրությանն արժանի
ԵՄ-ի արտաքին քաղաքականության նոր ղեկավարը նշեց, որ միությունը կփորձի ակտիվացնել Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և Սիրիայի հետ համագործակցությունը ՝ ազդանշելով պատերազմի ավարտին ուղղված եվրոպական ջանքերի տեղաշարժը:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մեկնաբանությունները հաջորդեցին երկուշաբթի օրը Եվրոպայի արտգործնախարարների՝ Սիրիայում ռազմական «սառեցման» վերաբերյալ բանակցությունների հարցում ՄԱԿ-ի ջանքերին աջակցելու որոշմանը, որոնք պետք է սկսվեն ազատագրված Հալեպ քաղաքում:
Մասնավորապես, հակասություններ առաջացան այն հարցում, որ ՄԱԿ-ի նախաձեռնությունը կարող է ակամա աջակցություն լինել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:
Երկուշաբթի օրը պատերազմը շարունակվում էր ալ-Կաիդայի հետ կապված ահաբեկչական խմբավորման՝ Ջաբհաթ ան-Նուսրայի հետ: Ասվում է, թե այս խմբավորումը երեք տարվա անհաջող փորձերից հետո Սիրիայի հյուսիս-արևմուտքում Ասադի ռեժիմից զավթել է ռազմավարական նշանակություն ունեցող երկու ռազմաբազա:
ԵՄ-ն Սիրիայի հարցում Մոսկվայի ու Թեհրանի հետ անորոշ էր: Ուկրաինայի վերաբերյալ կոնֆլիկտը Ռուսաստանի հետ բարդացնում էր այդպիսի փոխհամագործակցությունը այն նույն ժամանակ, երբ Եվրոպան կարևորում էր միջուկային բանակցությունները Իրանի հետ: Սակայն, երկուշաբթի Մոգերինին ազդանշեց, որ ԵՄ-ն այլևս թույլ չի տա այս խնդիրները կտրել Սիրիայի հարցում համագործակցությունից:
Մամուլի ասուլիսի ժամանակ Ֆ. Մոգերինին նշեց. «ԵՄ-ն պատրաստ է համագործակցել տարածաշրջանային և համաշխարհային բոլոր խաղացողների հետ, ովքեր սիրիական կողմերի վրա ազդեցություն ունեն… մասնավորապես Ծոցի երկրների (սկսած Սաուդյան Արաբիայից) հետ, բայց նաև Իրանի ու Ռուսաստանի հետ»:
Տարածաշրջանի ամենամեծ շիական ուժին՝ Իրանին, և դրա սուննի հարևաններին Սիրական հարցի քննարկման շուրջ հավաքելու միջազգային ջանքերը մինչ այժմ անհաջողության են մատնվել: Իրանը հեռու է մնացել Իսլամական պետության դեմ ուղղված ԱՄՆ ղեկավարած կոալիցիայից, չնայած այն հանգամանքի, որ Իրաքում ու Սիրիայում միակողմանի գործողություններ է իրականացնում այդ խմբավորման դեմ:
Մոգերինիի մեկնաբանությունների վերաբերյալ Մոսկվայից ու Թեհրանից անմիջական արձագանք չի եղել:
Ստեֆան դե Միստուրան Դամասկոսում է այս տարվա սկզբին: Նա ասաց, թե Հալեպի ծրագրին չի հաջորդի Հոմսինը, երբ Ասադի ռեժիմը շրջափակել էր քաղաքը ՄԱԿ-ի միջնորդությամբ զինադադարից հետո:
Սակայն տիկին Մոգերինին ասաց, որ ԵՄ-ն կմասնակցի Մոսկվայի՝ Դամասկոսում առավել բաց կառավարություն ստեղծելուն ուղղված վերջին փորձերին՝ չնայած երկար տարաձայնություններին, թե արդյոք Ասադը դրա մեջ ի՛նչ դեր պետք է ունենա: Նա նաև ասաց, որ Իրանը «տարածաշրջանային կարևոր խաղացող է» և որ դրա մասնակցությունը պետք է դուրս գա միջուկային բանակցությունների սահմաններից:
«Պարզ է, որ մեր աշխարանքը երեք ու կես տարի առաջ է սկսվել… Սիրիան կարող է Սիրիա լինել և՛ առանց Ասադի, և՛ առանց ԻԼԻՊ-ի»,- ասաց Մոգերինին՝ հիշատակելով Իսլամական պետությանը:
ԵՄ նոր մոտեցումները ռիսկային են: Իրանի հետ օրակարգը ընդլայնելու ցանկացած փորձ կարող է թուլացնել Արևմուտքի ճնշումը Թեհրանի վրա: Այդ ճնշումն ուղղված է նրան, որ Թեհրանը ընդունի կոնսենսուսը, ինչը կարգելափակի միջուկային զենքի ստեղծման Իրանի ճանապարհը: Իրանը ասում է, որ դա միջուկային ռումբ չէ:
Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում աշխատելը ևս փորձարկում է Ասադի ռեժիմի հետ չխոսելու բլոկի քաղաքականությունը և ձգտում է այդ առաջնորդի հրաժարականին:
ԱՄՆ-ի նման, ԵՄ-ն ցանկանում է պայքարել Իսլամական պետության ծայրահեղականների դեմ: Եվ, ի տարբերություն Վաշինգթոնի իրենց գործընկերների, եվրոպացիները խուսափում են Սիրիայում զինյալների դեմ պայքարել, քանի որ վախենում են առաջկություն ցուցաբերել Ասադի ռեժիմին:
ԵՄ-ի լարվածությունը Սիրիայի հետ կապված ծագեց երկուշաբթի, երբ բլոկը քննարկեց որոշ մարտերի սառեցմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերը: ՄԱԿ-ի Սիրիայի դեսպան Ստեֆան դե Միստուրան, ով մշակել է ծրագիրը, դեռևս չի ներկայացրել դրա մանրամասները: Սակայն այդ ծրագիրը ձգտելու է Հալեպի շուրջը սկսված մարտերը դադարեցնել՝ վստահության ստեղծման գործընթացը երկրում սկսելու համար:
Դե Միստուրան վերջին շաբաթներին հանդիպել է և՛ իրանցիների, և՛ ռուսների հետ, երբ նա աշխատել է իր ծրագրի վրա: Թեհրանն ասաց, որ աջակցում է նրա ջանքերին:
Դե Միստուրայի ծրագրի քննադատները վախենում են, որ սառեցումը կարող է թույլ տալ Ասադի ռեժիմին հսկողություն վերահաստատել քաղաքում և ձերբակալել ընդդիմադիրներին:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը անհանգստություն արտահայտեց երկուշաբթի օրվա հանդիպման ժամանակ: Նա նաև նշեց, որ վերջերս ԵՄ-ում «մի փոքր մեղեդի է լսել», թե իբր Ասադի ռեժիմի հետ համագործակցությունն ընդդեմ Իսլամական պետության չարյաց փոքրագույնն է՝ համաձայն ԵՄ ավագ դիվանագետի:
Արևմտյան ընդդիմության բլոկ խմբավորման նախագահ Հադի ալ-Բահրան երկուշաբթի նշեց, որ նա «ներգրավվում է կառուցողականության մեջ» դե Միստուրայի հետ: Սակայն նա նաև նշեց, որ ցանկացած նման ծրագիր պետք է խուսափի «այն ռիսկից, որ Ասադի ռեժիմը կարող է չարաշահել դրանք ռազմական հաջողության հասցնելու և քաղաքացիական բնակչությանը հետագայում ահաբեկելու համար»:
Ալ-Կաիդայի զինյալները Ջաբհաթ ան-Նուսրայի շարքերում այս ամիս անցել են Իդլիբի գյուղերով, որոնք նրանք գրավել էին այլ գրոհային խմբավորումների համար:
Խմբավորումը խուսափեց Հոմսի դեպքերի կրկնությունից, երբ Ասադի ռեժիմը շրջափակեց քաղաքը և ձերբակալեց տասնյակ մարդկանց մայիսին ՄԱԿ-ի միջոցով հաստատված հրադադարից հետո: Պարոն դե Միստուրան ասում է, որ Հալեպի ծրագիրը այլ է լինելու:
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զգուշացումները հանգստացնելու հերթական փորձի ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարը երկուշաբթի նույնպես խոստացավ ընդլայնել ընդդիմադիր կոալիցիային հատկացվող աջակցությունը՝ ներառյալ նաև Հալեպում: Որոշ նախարարներ, երկուշաբթի դե Միստուրային հանդիպելուց հետո, նշեցին, որ այս բլոկի գլխավոր ձեռքբերումը Հալեպի ծրագրում սննդի, դեղորայքի և այլ մարդասիրական աջակցության մատակարարումը կլինի:
Չնայած թերություններին՝ բազմաթիվ եվրոպացի նախարարներ եկան այն եզրակացության, որ դե Միստուրայի նախաձեռնությունը Հալեպում կյանքերը փրկելու միակ ուղին է, և կարող է անգամ հիմք հանդիսանալ Սիրիայում առավել լայն առաջընթացի համար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերը նշեց. «Դեռևս վաղ է գնահատել, թե որքանով են նման փորձերը հաջող եղել: Սակայն հաշվի առնելով այլ առաջարկների բացակայությունն ու այն փաստը, որ մենք չենք ցանկանում օդային ճանապարհով ու ավիահարվածներով հաջողության հասել, Ստեֆան դե Միտուրայի այս առաջարկը արժանի է աջակցության»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։