Եվրամիությունը կաջակցի գազի շուրջ ԵՄ-ՌԴ բանակցություններում պրոգրեսին

Եվրամիությունը կաջակցի գազի շուրջ ԵՄ-ՌԴ բանակցություններում պրոգրեսին

Հոդվածի առանցքում

  • Եվրամիությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դյուրացնի հաջորդ շաբաթ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի տարանցման վերաբերյալ բանակցությունները, հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատարը: Հունվարին նրանց պայմանագրի ժամկետն ավարտվում է:

Ուշադրությանն արժանի

 

Եվրամիությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դյուրացնի հաջորդ շաբաթ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի տարանցման վերաբերյալ բանակցությունները, հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատարը: Հունվարին նրանց պայմանագրի ժամկետն ավարտվում է:

Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության ներկայացուցիչները պետք է հանդիպեն սեպտեմբերի 19-ին՝ բանակցությունների վերջին փուլի համար: Կիևում մտավախություն կա, որ Ռուսաստանը կդադարեցնի տարանցումները Ուկրաինայի տարածքով, քանի որ հիմա կա դեպի Գերմանիա այլընտրանքային խողովակաշարային ուղի, որը հայտնի է Հյուսիսային հոսք 2 անունով:

Գործարքի հետ կապված կան մի շարք խոչընդոտներ, այդ թվում՝ Կիևի և Մոսկվայի միջև հարաբերությունների խզումը Ղրիմի անեքսիայից հետո, և ռուսաստանյան «Գազպրոմ» և «Նավթոգազ» էներգետիկ ընկերության միջև դատական վեճերը:

Ուկրաինան ավանդաբար օգտագործում է եվրոպական սպառողներին ուղղվող ռուսական գազի մի մասը իր արևելյան և կենտրոնական շրջաններում սեփական կարիքների համար, իսկ հետո դա փոխհատուցում է երկրի արևմուտքում տեղակայված գազի պահեստից առաքումներով:

Բայց Ռուսաստան-Ուկրաինա գազի տարանցման մասին պայմանագիրը լրանում է հունվարին, և Ուկրաինայի էներգետիկ իշխանությունները ցանկանում են համոզվել, որ ռուսական մատակարարումների հանկարծակի դադարեցումը ձմռանըառանց գազ չեն մնա:

«Դա շատ կարևոր է գազի հետագա առևտրային գործարքներում երկու երկրների դերի համար, և մենք գալիս ենք այդ բանակցություններին բաց մտքով, քանի որ պետք է լուծում գտնենք, և ես հասկանում եմ, որ այդ բանակցությունները ունեն երկու ղեկավարների աջակցությունը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում», – ասուլիսում ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոս Սեֆկովիչը:

«Մենք իսկապես բոլոր տարբերակներին ենք դիտարկում», – հավելել է նա:

Չորեքշաբթի Ուկրաինայի նոր վարչապետ Օլեքսիյ Հոնչարուկն ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները բարդ կլինեն, բայց որ «Նավթոգազը» պահպանում է բավականաչափ գազ՝ 19 միլիարդ խորանարդ մետր, որպեսզի Ուկրաինան կարողանա անցկացնել ձմեռը:

«Ինչո՞ւ այդքան: Քանի որ առջևում ռուսների հետ տարանցիկ բանակցությունների հետ կապված բազմաթիվ ռիսկեր կանո», – ասել է նա:

Ուկրաինան բավականաչափ գազ էր խնայել, որպեսզի նվազագույնի հասցնի իր խոցելիությունը «բանակցությունների ընթացքում մեզ վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձի դեպքում: Մենք մեզ վստահ ենք զգում»:

Ուկրաինան նպատակ ունի հավաքել 20 միլիարդ խորանարդ մետր գազ՝ մինչև հոկտեմբերի կեսերը՝ ջեռուցման սեզոնի սկիզբը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment