Արդյո՞ք ԵՄ հարևանության մոդելը դեռ տեղին է

Արդյո՞ք ԵՄ հարևանության մոդելը դեռ տեղին է

Հոդվածի առանցքում

  • Մարտի 4-ին ԵՄ հարևանության գծով հանձնակատարն ու ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավարը նախաձեռնել են «Դեպի Եվրոպական հարևանության նոր քաղաքականություն» խորագրով համատեղ քննարկում` նպատակ ունենալով սկսել քննարկումներ անդամ երկրների և շահագրգիռ կողմերի հետ ԵՄ մեկ տասնամյակից ավելին տևած Հարևանության քաղաքականության վերափոխման շուրջ:
  • ազմական գործողությունների, քաղաքական մտերմության և զանգվածային քարոզչության միջոցով Մոսկվան ամեն ինչ անում է ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև սեպ խրելու համար: Ռուսաստանն ուղակիորեն մարտահրավեր է նետել ԵՄ քաղաքականությանը Ուկրաինայում, Մոլդովայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
  • Կան նաև խորը տարաձայնություններ Եվրոպայի հարավի շուրջ, որտեղ ԵՄ-ը ազդեցություն չունի Պաղեստինում, Սիրիայում և Միջերկրական ծովում անօրինական ներգաղթյալների զանգվածային զոհերի խնդիրը լուծելու վրա: Միաժամանակ, ինքնահռչակ Իսլամական պետությունը հռչակել է խալիֆայություն, վերահսկում է որոշակի տարածքներ, ունի ռազմական ներուժ, կիրառում է անհավանական բռնություններ և վերանայում է մշակույթը: Սա մարտահրավեր է, որի հետ արևմտյան դիվանագիտությունը նախկինում չի առնչվել:
  • ԵՄ-ը պետք է շարունակի պաշտպանել իր հիմնարար արժեքները, բայց միաժամանակ պետք է խոնարհաբար դասեր քաղի: Սիդի Բուազիդում, Թահրիրում կամ Մայդանում մարդիկ չէին սպասում, որ ԵՄ երկրները ոտքի կկանգնեն իրենց ազատությունները պաշտպանելու համար:
  • Ավելի լավ ինտեգրել ԵՄ ընդլայնման քաղաքականությունը հարևանների հետ մեկ առ մեկ շփվելու միջոցով: Թուրքիան, որը սահմանակցում է Հարավային Կովկասին և Իսլամական պետությանը, պետք է դաշնակցային ավելի ռազմավարական բնույթի կապեր ունենա ԵՄ հետ` միավորելով ԵՄ շահերի պաշտպանությունը:
  • Ժամանակն է, որ նոր իրականությանը համապատասխան այս փոփոխությունները կյանքի կոչվեն: Այո, ԵՄ-ը պետք է շարունակի առաջարկել իր արժեքները, բայց նաև պետք է պաշտպանի իր շահերը և հետևի երկարաժամկետ էվոլուցիային:

Ուշադրությանն արժանի

Մարտի 4-ին ԵՄ հարևանության գծով հանձնակատարն ու ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավարը նախաձեռնել են «Դեպի Եվրոպական հարևանության նոր քաղաքականություն» խորագրով համատեղ քննարկում` նպատակ ունենալով սկսել քննարկումներ անդամ երկրների և շահագրգիռ կողմերի հետ ԵՄ մեկ տասնամյակից ավելին տևած Հարևանության քաղաքականության վերափոխման շուրջ: Սա վերաբերում է Ադրբեջանից մինչև Մարոկկո, Բելառուսից մինչև Եգիպտոս գտնվող երկրների հետ ԵՄ հարաբերություններին:

Փաստաթղթի քաղաքական դրույթները շատ են (74 կետ), բայց այն թույլ է  ռազմավարական մտածողության տեսակետից: 2014-ին ԵՄ աշխարհագրական միջավայրը կտրուկ վատթարացավ դեպի Ղրիմ, Ուկրաինայի արևելք, Սիրիա, Իրաք և Լիբիա:

Քաղաքական դաշտը ԵՄ սահմանակից տարածաշրջաններում կտրուկ վերափոխվեց և Եվրոպայի արևելքում ու հարավում տեղի ունեցան քաղաքական և հասարակական ավելի խորը փոփոխություններ, քան երևում է առաջին հայացքից: Հարևանության մասին ԵՄ պատեկարացումներն այժմ հնացած են: Ռուսաստանից եկող ահաբեկումներն ու բացահայտ թշնամանքը դարձել է նորմալ, արևելյան Ուկրաինայում հրադադարի «բանակցությունը» վերածվել է ողբերգական զավեշտի:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մարտահրավեր են դարձել Արևմտյան Եվրոպայի օդային տարածքի համար, Ռուսաստանն ամեն շաբաթ աջակցություն է տրամադրում Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի բանակին և պահում է նրա ռեժիմը` խթանելով մարդկային աննախադեպ ողբերգություն:

Ռազմական գործողությունների, քաղաքական մտերմության և զանգվածային քարոզչության միջոցով Մոսկվան ամեն ինչ անում է ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև սեպ խրելու համար: Ռուսաստանն ուղակիորեն մարտահրավեր է նետել ԵՄ քաղաքականությանը Ուկրաինայում, Մոլդովայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:

Եվրոպայի հարավային հարևանության շուրջ իսլամական պահպանողականությունն ավելի խորը արմատներ է գցել, քան նախկինում, դա տեղի է ունեցել ոչ միայն իսլամական կուսակցությունների, այլև ամբողջական հասարակությունների միջոցով, այդ թվում այն երկրներում, որոնք վաղուց ընկալվում էին հիմնականում «աշխարհիկ» և «ժամանակակից», ինչպես Թունիսը կամ Թուրքիան:

Այս երկրների հասարակական, գիտական և իրավական չափանիշները, որոնց երկար ժամանակ աջակցել է Եվրոպան, այժմ բախվել են մարտահրավերի կամ էլ չեղարկվել են: Հասարակության և պետության տարբեր կառուցվածքները դարձել են ակնհայտ:

Կան նաև խորը տարաձայնություններ Եվրոպայի հարավի շուրջ, որտեղ ԵՄ-ը ազդեցություն չունի Պաղեստինում, Սիրիայում և Միջերկրական ծովում անօրինական ներգաղթյալների զանգվածային զոհերի խնդիրը լուծելու վրա:

Միաժամանակ, ինքնահռչակ Իսլամական պետությունը հռչակել է խալիֆայություն,  վերահսկում է որոշակի տարածքներ, ունի ռազմական ներուժ, կիրառում է անհավանական բռնություններ և վերանայում է մշակույթը: Սա մարտահրավեր է, որի հետ արևմտյան դիվանագիտությունը նախկինում չի առնչվել:

Այս զարգացումները ԵՄ ավանդական մոդելը (լիբերալ ժողովրդավարության) և մեթոդոլոգիան (անձնական բարձր մակարդակի շփումներ և ֆինանսական շահարգրռվածություն լավ կառավարման միջոցով) դարձրել են անարդյունավետ:

ԵՄ առաջնորդները հանկարծակի բախվել են մի իրավիճակի, որտեղ այլևս չեն կարող վստահել հարևան երկիր ներխուժող գործընկերներին (Պուտին), չեն կարող վստահ լինել, որ իրենց գործընկերներն ի վիճակի են բաց խոսել (Մոլդովան կամ Հարավային Կովկասը), չեն կարող քաղաքակիրթ բանակցել նրանց հետ (Ասադ) և չեն կարող նույնիսկ հասկանալ, թե ինչպես կարելի է ազդեցություն գործել (ինչպես ալ-Բաղդադիի դեպքում):

Այլ վայրերում, ինչպես օրինակ Թունիսում, ԵՄ-ն այժմ գործ ունի լիբերալների (Նիդա Թունիս) և իսլամիստների (Ան-Նահդա) կառավարական աննախադեպ կոալիցիայի հետ, որի մասը կազմող ուժերի հայացքները միմյանց հակասում են:

Ի՞նչ պետք է անի ԵՄ-ը

Այս խառը և հիմնականում թշնամական պայմանները ստիպում են կտրուկ փոփոխել Հարևանության քաղաքականությունը: ԵՄ-ը պետք է.

  • Հրաժարվի «ավելին ավելիի դիմաց» սկզբունքից (ավելի մեծ աջակցություն ԵՄ արժեքներն ավելի շատ ընդունելու դիմաց), ինչը եվրոպակենտրոն է և հիմնականում հնացած: ԵՄ-ը պետք է շարունակի պաշտպանել իր հիմնարար արժեքները, բայց միաժամանակ պետք է խոնարհաբար դասեր քաղի: Սիդի Բուազիդում, Թահրիրում կամ Մայդանում մարդիկ չէին սպասում, որ ԵՄ երկրները ոտքի կկանգնեն իրենց ազատությունները պաշտպանելու համար:
  • Պետք է պատրաստ լինի արագ և հաճախ վերափոխել իր քաղաքականությունը փոփոխվող հանգամանքներին ի պատասխան: Բոլոր հարևանների նկատմամբ միատեսակ մոտեցում այլևս չի կարող լինել: Երկարաժամկետ միտումները գենդերային հավասարության, գիտության, տնտեսության և մշակույթի ոլորտներում պետք է դիտարկվեն զգուշորեն և քաղաքականությունը պետք է փոխվի դրանց փոփոխություններին համապատասխան:
  • ԵՄ արժեքները ներկայացնել այնտեղ, որտեղ դա տեղին է` ավելի համառորեն պաշտպանելով ԵՄ շահերը: Տարբերակումները, թե ինչպես պետք է ավելի արդյունավետ պաշտպանել ԵՄ շահերը, պետք է լինեն ոչ միայն անդամ երկրների միջև, այլև երկրների ներսում` կառավարությունների և քաղաքացիական հասարակության միջև (երբ որոշ կառավարություններ դառնում են ավելի բռնապետական, կամ անկառավարելի, քաղաքացիական հասարակությունը հաճախ մնում է ԵՄ ապագայի լավագույն ներդրումը):
  • Ամբողջությամբ օգտագործել բոլոր գործիքները` առևտրից մինչև ֆինանսական աջակցություն (հումանիտար, սոցիալ-տնտեսական, քաղաքացիական հասարակության, Erasmus+ և այլն), վիզաների դյուրացում և ռեադմիսիայի համաձայնություններ, հակաահաբեկչական գործակցություն և ռազմական գործողություններ և այս ամենն ինտեգրացիոն ճանապարհով:
  • Ավելի լավ ինտեգրել ԵՄ ընդլայնման քաղաքականությունը հարևանների հետ մեկ առ մեկ շփվելու միջոցով: Թուրքիան, որը սահմանակցում է Հարավային Կովկասին և Իսլամական պետությանը, պետք է դաշնակցային ավելի ռազմավարական բնույթի կապեր ունենա ԵՄ հետ` միավորելով ԵՄ շահերի պաշտպանությունը (ամրացնելով ԻՊ հետ սահմանը, գործակցելով հակաահաբեկչական գործողություններում) և տվյալ պահին ու տվյալ խնդրում փոխադարձ օգուտները (առևտուր, վիզաների դյուրացում, Erasmus+):

Հարմարավետ օրերը, երբ քննարկումներ էին կազմակերպվում լիբերալ համախոհների հետ, արդեն անցյալում են: «ԵՄ մոդելը» ավելի վատ վաճառվող ապրանք է դարձել այսօրվա գլոբալ պայմաններում և ԵՄ ժողովրդավարության ու քաղաքակրթության բրենդը բախվել է մարտահրավերի:

Ժամանակն է, որ նոր իրականությանը համապատասխան այս փոփոխությունները կյանքի կոչվեն: Այո, ԵՄ-ը պետք է շարունակի առաջարկել իր արժեքները, բայց նաև պետք է պաշտպանի իր շահերը և հետևի երկարաժամկետ էվոլուցիային:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment