Թուրքիան քննադատում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու Եվրախորհրդարանի կոչը
Հոդվածի առանցքում
- Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Եվրոպական խորհրդարանի ընդունած վերջին զեկույցը, որով կոչ է արվում Եվրոպական Միության անդամ պետություններին ճանաչել նախկին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց Ցեղասպանությունը:
- «Մենք այդ արտահայտությունները համարում ենք չափազանց խնդրահարույց ու ափսոսանք ենք հայտնում դրանց համար», - ասել է Բիլջիքը հայտարարության մեջ:
- Զեկույցի 77-րդ կետը «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անում բոլոր անդամ պետություններին իրավաբանորեն ճանաչել այն և խրախուսում է անդամ պետություններին ու ԵՄ հաստատություններին նպաստել հարցի հետագա ճանաչմանը:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Եվրոպական խորհրդարանի ընդունած վերջին զեկույցը, որով կոչ է արվում Եվրոպական Միության անդամ պետություններին ճանաչել նախկին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց Ցեղասպանությունը:
Հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Թանջու Բիլջիքը Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության ամենամյա զեկույցում նշված հայերի պնդումները համարել է «պատմական իրականությունից ու իրավական հիմքից զուրկ»:
«Մենք այդ արտահայտությունները համարում ենք չափազանց խնդրահարույց ու ափսոսանք ենք հայտնում դրանց համար», – ասել է Բիլջիքը հայտարարության մեջ:
2013 թվականի մարտի 12-ին Եվրախորհրդարանը ընդունել է Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության տարեկան զեկույցը:
Զեկույցի 77-րդ կետը «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անում բոլոր անդամ պետություններին իրավաբանորեն ճանաչել այն և խրախուսում է անդամ պետություններին ու ԵՄ հաստատություններին նպաստել հարցի հետագա ճանաչմանը:
Հայերն ասում են, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արևելյան Անատոլիայում 1.5 միլիոն մարդ է սպանվել, ինչն Օսմանյան կայսրությունում հայ բնակչության դեմ իրականացվող սիստեմատիկ ցեղասպանության արշավի մի մասն էր: Թուրքիան վիճարկում է այդ պնդումը, ասելով որ նախ զոհերի թիվն է ուռճացված է, հայերն էլ սպանվել են, երբ Օսմանյան կայսրությունը փորձել է ճնշել անկարգությունները, որոնք առաջացել էին թուրք բնակչության վրա հայերի հարձակումների հետևանքով: Հայերը փորձում էին ստեղծել հայկական պետություն արևելյան Անատոլիայում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ