Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագիրը անվտանգությա
Հոդվածի առանցքում
- 2015 թվականի մարտի 6-7-ին Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին գործերի նախարարները համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ ԵՄ Արևելյան գործընկերության (EaP) ծրագիրը վերափոխումների և հետագա զարգացման կարիք ունի:
- Արևելյան գործընկերության երկրների համար շատ կարևոր է գտնել այս առանցքային մարտահրավերներին դիմակայելու ուղին՝ սկսելով անվտանգության ոլորտից:
- EaP տարածաշրջանում վերջին զարգացումները առաջին պլան են մղել անվտանգության ոլորտի խնդիրները: Իրականում, բացի Բելառուսից, EaP բոլոր պետությունները իրենց տարածքներում հակամարտություններ ունեն, որոնք կարող են պայթել ցանկացած պահի: Նման պայթյունավտանգ իրավիճակ է Մոլդովայի Մերձդնեստրյան շրջանում, Վրաստանում՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի Լեռնային Ղարաբաղ տարածքի միջև:
- Արդյո՞ք այն մեծ դեր կունենա հետկոնֆլիկտային գործողություններում: Արդյո՞ք պետք է անվտանգության բնագավառի ռեֆորմները մեծ կարևորություն տան Եվրոպական միության հարևանության քաղաքականությանը: Գործընկերությունը պահանջում է արմատական փոփոխություններ, որոնք պետք է ելնեն տարածաշրջանում ընթացիկ իրավիճակից և հաշվի առնել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները:
- Համաձայնագիրը ներառում է անվտանգության հետևյալ կետերը՝ զարգացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը, հասնել խաղաղության, անվտանգության և կայունության, երկխոսություն վարել անվտանգության և պաշտպանության հարցերով, զարգացնել անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները:
- EaP-ի վերանայման առաջին արդյունքները հավանաբար կլինեն 2015 թվականի մայիսի 21-22-ին Լատվիայում՝ Ռիգայում, կայանալիք EaP գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում: Դա կլինի EaP տարածաշրջանում նոր ագրեսիվ պատերազմի սկսվելուց ի վեր առաջին գագաթնաժողովը:
Ուշադրությանն արժանի
2015 թվականի մարտի 6-7-ին Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին գործերի նախարարները համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ ԵՄ Արևելյան գործընկերության (EaP) ծրագիրը վերափոխումների և հետագա զարգացման կարիք ունի: Ներկայումս EaP տարածաշրջանում շարունակվում են հակամարտությունները, Ուկրաինայի դեմ ուղղված ագրեսիան, ինչն ավելի մեծ ուշադրություն է պահանջում՝ ԵՄ նախաձեռնությամբ անվտանգության ապահովման համար:
Արևելյան գործընկերության երկրների համար շատ կարևոր է գտնել այս առանցքային մարտահրավերներին դիմակայելու ուղին՝ սկսելով անվտանգության ոլորտից:Արևելյան գործընկերությունը նորացնելու ժամանակն է:
Առաջինը, այն սկսել է գործել 2009 թվականից՝ 6 տարի առաջ, և չի վերանայվել մինչև 2011 թվականը: Երկրորդ, ԵՄ այս նախաձեռնության առաջին էական արդյունքները ձեռք են բերվել. 2014 թվականին ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրեցին Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը: Երրորդ, EaP տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ագրեսիան Ուկրաինայի նմատմամբ արմատապես փոխել է իրավիճակը: Չորրորդ, ԵՄ-ը վերանայել և նոր շտկումներ է մտցրել Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության մեջ, որը, վերջին իրադաձությունների լույսի ներքո, այլևս հուսալի գործընկեր չի համարվում:
EaP տարածաշրջանում վերջին զարգացումները առաջին պլան են մղել անվտանգության ոլորտի խնդիրները: Իրականում, բացի Բելառուսից, EaP բոլոր պետությունները իրենց տարածքներում հակամարտություններ ունեն, որոնք կարող են պայթել ցանկացած պահի: Նման պայթյունավտանգ իրավիճակ է Մոլդովայի Մերձդնեստրյան շրջանում, Վրաստանում՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի Լեռնային Ղարաբաղ տարածքի միջև:
Վերոնշյալ բոլոր չճանաչված հանրապետությունները տառապում են աղքատությունից, հետամնաց տնտեսությունից և շրջափակումից: ԵՄ և ոչ մի ծրագիր հնարավորություն չի տալիս լուծել առկա տնտեսական, սոցիալական, էներգետիկ, մշակութային և այլ խնդիրները, մինչև հակամարտությունները չկարգավորվեն:
ԵՄ-ն արդեն սկսել է համապատասխան աշխատանքները: Համաձայն Եվրոպական Հանձնաժողովի և ԵՄ Բարձրագույն ներկայացուցիչների Համատեղ խորհրդակցական փաստաթղթի, EaP-ի (որպես Եվրոպական հարևանության քաղաքականության՝ ENP-ի մի մաս) հետագա զարգացման վերաբերյալ խորհրդակցությունները սկսվել են 2015 թվականի մարտի 4-ին: Նրանք կավարտվեն հունիսի վերջին, իսկ նոր առաջարկություններին կարելի է սպասել արդեն աշնան սկզբներին:
Համատեղ խորհրդակցական փաստաթղթում առաջ են քաշվել շատ կարևոր և բարդ խնդիրներ, որոնց պատասխանները պահանջում են EaP-ի արմատական վերանայում կամ փոփոխություններ:
Դրանց մի մասը վերաբերում են անվտանգության խնդիրներին՝ թե ինչպես պետք է ENP-ը վերաբերվի հարևանության տարածքների հակամարտություններին և ճգնաժամերին, արդյո՞ք ճիշտ կլինի Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) և Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) գործողությունների ինտեգրացումը Հարևանության շրջանակներում:
Արդյո՞ք այն մեծ դեր կունենա հետկոնֆլիկտային գործողություններում: Արդյո՞ք պետք է անվտանգության բնագավառի ռեֆորմները մեծ կարևորություն տան Եվրոպական միության հարևանության քաղաքականությանը: Գործընկերությունը պահանջում է արմատական փոփոխություններ, որոնք պետք է ելնեն տարածաշրջանում ընթացիկ իրավիճակից և հաշվի առնել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները:
Եթե խորհրդակցությունների գործընթացում չհաջողվի գտնել նշված հարցերի պատասխանները, ԵՄ չի կարող բարելավել EaP տարածաշրջանի նկատմամբ իր քաղաքականությունը: Դա էլ կարող է հանգեցնել Գործընկերության խախտմանը: Հետևաբար, Արևելյան գործընկեր-պետությունների համար չափազանց կարևոր է գտնել նրանց հիմնական խնդիրների լուծման բանալին՝ սկսելով անվտանգության ոլորտից: Բնական է, որ ԵՄ և Գործընկերության երկրների, և հատկապես այն պետությունների հետ, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը, միջև երկկողմ հարաբերություններում նախատեսվում է նաև անվտանգության ոլորտը:
Համաձայնագիրը ներառում է անվտանգության հետևյալ կետերը՝ զարգացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը, հասնել խաղաղության, անվտանգության և կայունության, երկխոսություն վարել անվտանգության և պաշտպանության հարցերով, զարգացնել անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները:
Միաժամանակ, Գործընկերության բազմակողմ հարաբերությունների ամբողջականության մեջ անվտանգության բաղադրիչը չափազանց թույլ է: Ակնհայտ է, որ ԵՄ անդամ պետությունները գիտակցում են անվտանգության երաշխավորման կարևորությունը: Եվրոպական Հարևանության, հատկապես Արևելյան գործընկերության վերանայման նպատակը երաշխավորելն է, որ «ապագայում ԵՄ քաղաքականությունը կկարողանա տարածաշրջանում ավելի արդյունավետ ապահովել համատեղ կայունությունը, անվտանգությունը և զարգացումը»:
EaP-ի վերանայման առաջին արդյունքները հավանաբար կլինեն 2015 թվականի մայիսի 21-22-ին Լատվիայում՝ Ռիգայում, կայանալիք EaP գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում: Դա կլինի EaP տարածաշրջանում նոր ագրեսիվ պատերազմի սկսվելուց ի վեր առաջին գագաթնաժողովը: ԵՄ պետք է լրջորեն վերանայի իր արտաքին և անվտանգության քաղաքականությունը Արևելյան Եվրոպական ուղղությամբ, որպեսզի պահպանի Արևելյան գործընկերության երկրների հետ իր հարաբերությունները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ