Հունգարիայի վարչապետը կոչ է արել ԵՄ-ին սահմանափակել ներգաղթը
Հոդվածի առանցքում
- Հունգարիայի վարչապետը կիրակի կոչ է արել Եվրամիությանը սահմանափակել ներգաղթը դաշինք, ասելով, որ որոշ մարդիկ չարաշահում են քաղաքական ապաստանի վերաբերյալ կազմակերպության կանոնները, քանի որ իրականում նրանց նպատակը աշխատանք գտնելն է:
- Անցյալ տարի Հունգարիայում ապաստան հայցող մարդկանց թիվը հասել է 43,000-ի, որը կրկնակի է 2013-ի համեմատ, հայտարարել է պարոն Օրբանը: Հունգարիայի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 10 միլիոն մարդ: Վարչապետը նաև նշել է, որ ներգաղթյալները, որոնց հաջողվել է փախչել դեպի ԵՄ-ի խորքը՝ արևմուտք, պետք է վերադարձնել այն պետություններ, որտեղից մտել են ԵՄ:
- Չեխիայի կառավարությունը երկուշաբթի կքննարկի օրենքների նախագծերը, որոնք պետությանն ավելի մեծ հնարավորություններ կտան պոտենցիալ ահաբեկիչների դեմ պայքարում: Նրանք մտադիր են նաև ավելացնել երկրի հետախուզական ծառայությունների ֆինանսավորումը:
Ուշադրությանն արժանի
Բուդապեշտ- Հունգարիայի վարչապետը կիրակի կոչ է արել Եվրամիությանը սահմանափակել ներգաղթը դաշինք, ասելով, որ որոշ մարդիկ չարաշահում են քաղաքական ապաստանի վերաբերյալ կազմակերպության կանոնները, քանի որ իրականում նրանց նպատակը աշխատանք գտնելն է: Վիկտոր Օրբանը հայտարարել էր, թե ԵՄ-ի ապաստանի մասին օրենքները պետք է խստացնել: Իսկ Փարիզում Charlie Hebdo-ի վրա հարձակումներից հետո ասել է, որ ներգաղթը Եվրոպա պետք է դադարեցնել:
«Սա քրիստոնեական երկիր է … Մենք պետք է օգնենք նրանց, ում վտարել են իրենց երկրներից, բայց մենք պետք է նաև հասկացնենք, որ չենք ուզում լինել վայր ներգաղթյալների համար, որոնք գալիս են աշխատանք որոնելու նպատակով», – կիրակի ռադիո թոք-շոուի ժամանակ ասել է Հունգարիայի առաջնորդը:
Անցյալ տարի Հունգարիայում ապաստան հայցող մարդկանց թիվը հասել է 43,000-ի, որը կրկնակի է 2013-ի համեմատ, հայտարարել է պարոն Օրբանը: Հունգարիայի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 10 միլիոն մարդ: Վարչապետը նաև նշել է, որ ներգաղթյալները, որոնց հաջողվել է փախչել դեպի ԵՄ-ի խորքը՝ արևմուտք, պետք է վերադարձնել այն պետություններ, որտեղից մտել են ԵՄ:
«Եթե Եվրոպան շարունակի գլուխը թաղել ավազի մեջ, այդ միտումները չեն փոխվի: Այնպիսի տպավորություն է, որ Բրյուսելը մեզ չի պաշտպանի այս հարցում, հետևաբար ինքներս մեզ պետք է պաշտպանենք», – ասել է Օրբանը: Չեխիայում ուրբաթ, հարյուրավոր մարդիկ են մասնակցել ցույցերին՝ պահանջելով թույլ չտալ մահմեդականներին հիմնավորվել կենտրոնական Եվրոպայում:
Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան նշել է, որ երկիրը սկսել է ակտիվացնել հակաահաբեկչական պայքարը մոտ վեց ամիս առաջ և նախատեսում է ընդլայնել համագործակցությունը դաշնակիցների, օրինակ Թուրքիայի հետ, որը կրում է փախստականների ճնշումների հիմնական ծանրությունը:
Չեխիայի կառավարությունը երկուշաբթի կքննարկի օրենքների նախագծերը, որոնք պետությանն ավելի մեծ հնարավորություններ կտան պոտենցիալ ահաբեկիչների դեմ պայքարում: Նրանք մտադիր են նաև ավելացնել երկրի հետախուզական ծառայությունների ֆինանսավորումը:
Չեխիայի ձախկենտրոնամետ կառավարությունը առայժմ խուսափում է ապաստան տրամադրել Մերձավոր Արևելքի փախստականներին, քանի որ մտահոգված է, որ նրանց մեջ կարող են պոտենցիալ ահաբեկիչներ լինել: Սակայն ԵՄ-ի ճնշմամբ համաձայնել է ընդունել 70 սիրիացի փախստականների:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ