ԵՄ առաջնորդները քննարկում են բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման հարցը
Հոդվածի առանցքում
- Եվրամիության առաջնորդները կիրակի օրը պատրաստվում էին քննարկել նոր Եվրոպական պառլամենտի հիմնական պաշտոնների թեկնածուների առաջադրման հարցը: Անդամ պետությունները և Եվրախորհրդարանի անդամները փակուղի են մտել թեկնածուների ընտրության հարցում անհամաձայնության պատճառով:
Ուշադրությանն արժանի
ԵՄ առաջնորդները հանդիպում են՝ որոշելու, թե ում բաժին կհասնի դաշինքի հեղինակավոր աշխատատեղերը: Ժան-Կլոդ Յունկերի իրավահաջորդի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնին, քննարկվող թեկնածուների շարքում է:
Եվրամիության առաջնորդները կիրակի օրը պատրաստվում էին քննարկել նոր Եվրոպական պառլամենտի հիմնական պաշտոնների թեկնածուների առաջադրման հարցը: Անդամ պետությունները և Եվրախորհրդարանի անդամները փակուղի են մտել թեկնածուների ընտրության հարցում անհամաձայնության պատճառով: Այս նշանակման շուրջ քննարկումներին նախորդել էին մայիսյան ընտրությունները, որտեղ խոշոր կուսակցությունները նվազեցրեցին իրենց իշխանությունը, իսկ պոպուլիստներն ու կանաչները մեծ ձեռքբերումներ ուենցան:
Առաջնորդները առաջադրելու են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հաջորդին, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ներառյալ Եվոպական խորհրդարանի, խորհրդի և Կենտրոնական բանկի ղեկավարների պաշտոնները լրացնելու համար:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Բրյուսել կայանալիք արտահերթ գագաթաժողովին՝ նոր նախագահի ընտրության շուրջ բանակցություններ վարելու, որոնք «շատ հեշտ չեն լինի»:
Թեկնածուներ
Հաջորդ հանձնաժողովի նախագահը, ամենայն հավանականությամբ, առաջադրվելու է Եվրախորհրդարանի կողմից ներկայացված ցուցակից, հայտարարել է Մերկելը շաբաթ օրը: Նա ասել է, որ կոնսերվատիվ ԱԺ պատգամավոր Մանֆրեդ Ուեբերը և նրա սոցիալ դեմոկրատ մրցակից Ֆրանց Թիմերմանմը փակուղային վիճակից դուրս գալու տարբերակներից էին:
Մանֆրեդ Ուեբերը. Յունկերին փոխարինող ֆավորիտներից է գերմանացի ԵՄ օրենսդիրը Մանֆրեդ Ուեբերը, ում կենտրոնամետ աջակողմյան Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Եվրոպական խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն է: Այնուամենայնիվ, ԵԺԿ-ն անցած ամիս կայացած եվրոպական ընտրություններում կորցրեց տեղեր, որի արդյունքում վերջինիս ավելի դժվար դարձավ խորհրդարանում մեծամասնություն ձևավորել Բավարիայի օգտին:
Ֆրանս Տիմմերմանս. Նա ևս առաջադրվել է և Վեբերի կենտրոնամետ ձախակողմյան մրցակիցն է Սոցիալիստների և Դեմոկրատների առաջադեմ դաշինքից: Նա խոստանում է, որ բլոկը ավելի մոտ կլինի սովորական ընտրողներին: Այսօր Բրիտանիան ուղիներ է փնտրում դաշինքը լքելու, որը ԵՄ տարածքում մի քանի ազգայնական շարժումների օրինակներից է:
Մարգարեթ Վեսթայգեր՝ ԵՄ մրցակցության հանձնակատար Մարգրեթ Վեստագերը լիբերալ դաշինքից է, որը մայիսյան ընտրւոյուններում զբաղեցրեց 3-րդ տեղը: Նրա անունը նույնպես լրջորեն շրջանառվում է Հանձնաժողովի գլխավոր պաշտոնյաների թեկնածուների շուրջ: Դանիայի Ներկայացուցիչների պալատի անդամը առնչվել է Apple- ի, Amazon- ի և Google- ի նման կորպորացիաների հետ:
Մեկ այլ հնարավոր տարբերակներից է ֆրանսիացի պատգամավոր և ԵՄ Բրեքզիթի գծով գլխավոր բանակցող Միշել Բարնիերի (ԵԺԿ): Այլ թեկնածուներից են Բելգիայի լիբերալ վարչապետ Չարլզ Միշելը, Բուլղարիայի Համաշխարհային բանկի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան և Լիտվայի հեռացող արտգործնախարար Դալիա Գրիբաուսկայտեն:
Հաջորդ քայլերը. Թեկնածուները կարող են հաստատվել միայն այն դեպքում, եթե նրանք ունենան ԵՄ 28 ղեկավարների առնվազն 21-ը, ինչպես նաև 751-տեղանոց նոր Եվրոպական պառլամենտի մեծամասնության աջակցությունը: Նոր պաշտոնյաները կձևավորեն ԵՄ քաղաքականությունը հաջորդ հինգ տարիների համար:
Ինչու՞ է փակուղի
Շաբաթներ տևած բանակցություններից հետո, նոր եվրոպական խորհրդարանը չորս գերիշխող խմբավորումներով `պահպանողականներ, սոցիալիստներ, լիբերալներ և կանաչիներ, չկարողացավ համաձայնության գալ փոխզիջումային թեկնածուի շուրջ, ով կփոխարինի Յունկերին: ԵԺԿ-ն ասում է, որ իր թեկնածուն `Վեբերն ունի ամենաուժեղ կողմերը: Չնայած նրան, որ նրան աջակցում է Մերկելը, քննադատները նշում են նրա փորձի պակասը կառավարությունում: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնը և այլոք, այդ թվում `Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, դեմ են նրան:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ