Եվրոպան և Վրաստանը պնդում են՝ ԵՄ դիտորդները պետք է աշխատեն Վրաստանի ամբողջ տարածքում

Եվրոպան և Վրաստանը պնդում են՝ ԵՄ դիտորդները պետք է աշխատեն Վրաստանի ամբողջ տարածքում

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի նոր վարչապետ Գիորգի Գախարիան և Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել են, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMM) պետք է շարունակի իր գործունեությունը Ցխինվալիում (Հարավային Օսեթիա) և Աբխազիայում՝ Վրաստանից անջատված տարածքներում:

Ուշադրությանն արժանի

Վրաստանի նոր վարչապետ Գիորգի Գախարիան և Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել են, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMM) պետք է շարունակի իր գործունեությունը Ցխինվալիում (Հարավային Օսեթիա) և Աբխազիայում՝ Վրաստանից անջատված տարածքներում:

Նրանց հայտարարությունները հաջորդում են Ցխինվալիի և Աբխազիայի իշխանությունների կողմից դե ֆակտո արգելքին՝ թույլ չտալուն, որ առաքելությունը աշխատի Ռուսաստանի կողմից գրավված շրջաններում:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԵՄ դիտորդական առաքելության մանդատը իրականացվի գրավյալ բոլոր տարածքներում, ինչը կօգնի ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը», – ասել է Վրաստանի վարչապետը:

«Մենք շեշտեցինք, որ ԵԱՀԿ-ի առաջարկությունների իրականացումը, հատկապես 2020-ի ընտրությունների համար, կապահովի բազմակարծիք և հավասար մեդիա միջավայր և թափանցիկ ընտրություններ», – ասել է Հանը:

«Մեզ համար Վրաստանը առաջատար երկիր է զարգացման տեսանկյունից, հատկապես օրենքի գերակայության և հատկապես Արևելյան գործընկերության տարածքում: Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը պահպանի այդ կարգավիճակը», – հավելել է նա:

Ելույթ ունենալով Թբիլիսիի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Եվրոպական առաջին դպրոցում երդման արարողությանը, Հանը նշել է, որ դպրոցի բացումը «Վրաստանում ևս մեկ օրինակ է, որը ցույց է տալիս նվիրվածությունը եվրոպական արժեքներին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment