ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են ԻՊ եվրոպացի զինյալների, Վենեսուելայի և Եմենի խնդիրները
Հոդվածի առանցքում
- ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները հավաքվել են Բրյուսելում` քննարկելու հարցերի լայն շրջանակ: Գլխավոր թեման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչն էր թվիթերում` ուղղված ԵՄ երկրներին, որ ԻՊ կազմում կռված և գերեվարված իրենց քաղաքացիներին վերադարձնեն և պատասխանատվցության ենթարկեն:
Ուշադրությանն արժանի
ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները հավաքվել են Բրյուսելում` քննարկելու հարցերի լայն շրջանակ: Գլխավոր թեման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչն էր թվիթերում` ուղղված ԵՄ երկրներին, որ ԻՊ կազմում կռված և գերեվարված իրենց քաղաքացիներին վերադարձնեն և պատասխանատվցության ենթարկեն:
ԻՊ եվրոպացի զինյալները
ԵՄ արտգործնախարարները, ներառյալ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հակադարձեց Թրամփի թվիթերյան մեղադրանքին:
«Դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես մարդիկ պատկերացնում են Ամերիկայում», – ասաց Մաասը: Նրա ավստրիացի գործընկեր Կարին Կնեիսլը ասաց, որ չի կարողացել հասկանալ կոչը` ասելով, որ ոչ ոքի հետաքրքրությունների շրջանակում չէ ազատել այն արտասահմանցի զինյալներին, որոնց գերեվարել են միջազգային կոալիցիան կամ քրդերը:
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սզիջարոն ասաց. «Հիմա մեր գլխավոր խնդիրը պետք է լինի թույլ չտալ նրանց, որ վերադառնան Եվրոպա»:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ջին Ասսելբորնը քննադատեց Թրամփին թեման թվիթերում բարձրացնելու համար. «Եթե մենք ցանկանում ենք խելամիտ որոշում գտնել, պետք է քննարկենք դա, ոչ թե թվիթենք այդ մասին: Թվիթները ոչինչ չեն փոխի»:
Վենեսուելա
ԵՄ անդամ որոշ երկրներ վերահաստատեցին իրենց կոչը` Վենեսուելայում պետք է նոր ընտրություններ նշանակվեն:
Հյուսիսամերիկյան այս երկիրը քաղաքական ճգնաժամում հայտնվեց, երբ ընդդիմադիր Խուան Գուայդոն ինքն իրեն հռչակեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` փորձելով պատոնից հեռացնել Նիկոլաս Մադուրոյին: Ավելի քան 40 երկիր և Եվրախորհրդարանը նրա նախագահությունը ճանաչեցին լեգիտիմ:
Մի քանի ԱԳ նախարարներ, ներառյալ ֆրանսիացի և ռումինացի դիվանագետներն ասացին, որ նոր ընտրությունները քաղաքական փակուղուց դուրս գալու միակ ճանապարհն է:
Կիրակի Վենեսուելայի կառավարությունը արգելափակեց Եվրախորհրդարանի հինգ անդամների մուտքը Վենեսուելա: Նրանց հրավիրել էր Գուայդոն, որը թվիթեց` «Եվրախորհրդարանի անդամները արտաքսվել են մեկուսացված և ավելի ու ավելի իռացիոնալ դարձող ռեժիմի կողմից»:
Եմեն
Հավաքված ԱԳ նախարարները ողջունեցին Եմենի կառավարության և հութի զինյալների միջև հրադադարի համաձայնագիրը, որը կողմերը ստորագրել են դեկտեմբերին, Ստոկհոլմում:
«ԵՄ-ն վերահաստատում է, որ միայն բանակցությունները և ներառական քաղաքական կարգավորումը կարող է վերջ տալ Եմենում հակամարտությանը», – նշված է Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ:
Դրանում նաև ընդգծված է, որ «խաղաղության հնարավոր է հասնել միայն բանակցություններով, որին կմասնակցեն շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչները»:
Ավելի վաղ Եմենի կառավարությունը և հութի զինյալները նախնական համաձայնության էին եկել հեռացնել զինյալներին Հոդեիդահ նավահանգստից, որը ներկրումների մուտքի գլխավոր ճանապարհն է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ