Եվրոպական միությունը հարևան երկրներում փորձում է աշխուժացնել իր քաղաքականությունը

Եվրոպական միությունը հարևան երկրներում փորձում է աշխուժացնել իր քաղաքականությունը

Հոդվածի առանցքում

  • Եվրոպական միությունը, զբաղված լինելով Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի այլ հատվածների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի խնդիրներով, վերանայում է իր քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ:
  • Ընդունելով, որ իրենց մոտեցումը եղել է ժամանակավրեպ և, թերևս, անիրատեսական՝ ԵՄ ղեկավարները ասում են, որ այս աշնանը որդեգրելու են ավելի անհատական ​​մոտեցում:
  • Արևելյան Եվրոպայի հարցում, ամենայն հավանականությամբ, կորդեգրվի դեպի ավելի սահմանափակ համաձայնագրերի մոտեցումը, որը չի ստիպի նախկին խորհրդային հանրապետություններին կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև ցավալի ընտրություն:
  • Ամենայն հավանականությամբ, սպասվում է դիմադրություն նրանց կողմից, ովքեր, լինելով առաջատարներ շատերի կողմից հիմնական առաքելություն դիտվող մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման հարցում, խուսափում են դիտարկվել որպես դաշինքի իմիջը թուլացնողներ:
  • Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը մասամբ մերժեցին՝ պայմանավորված Ռուսաստանից եկող ճնշմամբ, որը ցանկանում է ստեղծել մրցակից Եվրասիական տնտեսական միություն, որպես միջոց պահպանելու իր ազդեցությունը տարածաշրջանում:
  • ԵՄ դիվանագետները հույս ունեն, որ կորդեգրվի ավելի հստակ քաղաքականություն, որպեսզի յուրաքանչյուր երկիր համաձայնվի կատարել քաղաքական և տնտեսական փոփոխությունների մի հսկայական զանգված: Եվ իրենք ասում են, որ կառուցողական չէ ԵՄ սովորությունը հաճախակի հրապարակել զեկույցներ տարբեր երկրների առաջընթացի վերաբերյալ:

Ուշադրությանն արժանի

Դաշինքի նպատակն է ավելի հարմարեցված դիրքորոշում ունենալ Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների նկատմամբ:

Եվրոպական միությունը, զբաղված լինելով Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի այլ հատվածների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի խնդիրներով, վերանայում է իր քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ:

Ընդունելով, որ իրենց մոտեցումը եղել է ժամանակավրեպ և, թերևս, անիրատեսական՝ ԵՄ ղեկավարները ասում են, որ այս աշնանը որդեգրելու են ավելի անհատական ​​մոտեցում, որը նախկին պարզ ժողովրդավարական փոփոխությունների պահանջի փոխարեն, հաշվի կառնի հարևան երկրների միջև եղած տարբերությունները:

Նոր մոտեցումը «չպետք է լինի ներողամիտ, հովանավորող կամ նույնիսկ քարոզող»,-ասում է Յոհաննես Հաունը, ով ԵՄ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարն է: «Եթե մենք որդեգրենք քարոզչական մոտեցում, ես վախենում եմ, որ շատ հեռու չգնանք»,-ասում է  ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկո Մողինին:

Արևելյան Եվրոպայի հարցում, ամենայն հավանականությամբ, կորդեգրվի դեպի ավելի սահմանափակ համաձայնագրերի մոտեցումը, որը չի ստիպի նախկին խորհրդային հանրապետություններին կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև ցավալի ընտրություն :

Փոփոխությունը ինչ-որ առումով ավարտի է հասցնում այն դարաշրջանը, որում ԵՄ ճնշում էր գործադրում ժողովրդավարության հարցում՝ ենթադրելով, որ ​ արևելքի և հարավի ​երկրները ցանկանում են ունենալ գործընկերային հարաբերություններ կամ և միանալ դաշինքին, որն Սառը պատերազմից հետո ավելի քան կրկնապատկել է իր անդամակցությունը:

Վերջին զարգացումները, առավել ևս Ռուսաստանի ագրեսիան դեպի Ուկրաինա, փոխել են մոտեցումները՝ ընդգծելով այն, ինչ շատ դիվանագետներ արդեն դիտարկում էին ճակատագրական սխալներ՝ այսպես կոչված մեկ մոտեցում բոլորի համար քաղաքականության առումով:

Տիկին Մողինին և պարոն Հաունը հրապարակել են մի փաստաթուղթ՝ նշելով «ավելի աճող ռուսական արտաքին քաղաքականության ճնշումները», որպես կարևոր կատալիզատոր փոփոխության համար Մերձավոր Արևելքի իրարանցման հետ մեկտեղ: ԵՄ քաղաքականությունը «միշտ չէ, որ կարողացել է համարժեք պատասխան տալ այս վերջին զարգացումներին», – գրում է զեկույցը:

Բանավեճի ծավալման հետ մեկտեղ առաջիկա ամիսներին, սակայն, ամենայն հավանականությամբ, սպասվում է դիմադրություն նրանց կողմից, ովքեր, լինելով առաջատարներ շատերի կողմից հիմնական առաքելություն դիտվող մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման հարցում, խուսափում են դիտարկվել որպես դաշինքի իմիջը թուլացնողներ:

ԵՄ պաշտոնյաները արագորեն մերժեցին այդ առաջարկները: «Հիմնադրույթները բանակցության ենթակա չեն և միշտ կլինեն մեր օրակարգում», – ասաց Հաունը, սակայն երկրների տարբեր իրավիճակները պետք է հաշվի առնվեն:

Տիկին Մողերինին նաև մերժեց այն մոտեցումը, որ ներկայիս քաղաքականությունը հրահրվել է Ռուսաստանին հանդես գալ ավելի ագրեսիվ կեցվածքով:

«Հնարավոր չէ, որ մեր համագործակցությունը արևելյան երկրների հետ ընկալվի որպես դիմակայություն, այլ ընդհակառակը», – ասել է նա: «Սա չի կարող օգտագործվել որպես ցանկացած պատրվակ կամ առիթ խախտելու միջազգային սկզբունքները կամ միջազգային օրենքները»:

ԵՄ Հարևանության քաղաքականությունը ձևավորվել է 2003 թվականին՝ նպատակ ունենալով, որ ԵՄ շրջապատված լինի բարեկամ և բարեկեցիկ երկրներով: [Այն չի ընդգրկում Թուրքիային]:

Դրա օրինակներից էր ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը, որի նպատակն էր ստորագրել հեռու գնացող քաղաքական և առևտրային համաձայնագրեր իր արևելքում գտնվող վեց երկրների հետ:

Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը մասամբ մերժեցին՝ պայմանավորված Ռուսաստանից եկող ճնշմամբ, որը ցանկանում է ստեղծել մրցակից Եվրասիական տնտեսական միություն, որպես միջոց պահպանելու իր ազդեցությունը տարածաշրջանում:

Իսկ մյուս երեքը՝ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ստորագրել են, բայց նրանցից յուրաքանչյուրը այժմ ներգրավված է առճակատման մեջ Մոսկվայի հետ, այդ թվում, Ռուսաստանի աջակցությամբ իրենց տարածքի մի մասի օկուպացիայով ՝ ստեղծելով անորոշություն համաձայնագրի իրականացման հարցում:

Նմանապես ԵՄ մոտեցումը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վերաբերյալ վերանայվել է պայմանավորված այնպիսի իրադարձություններով, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը Սիրիայում, հեղաշրջումը Եգիպտոսում ևւ Լիբիայի փլուզումը:

Անցած նոյեմբերին, երբ ԵՄ նոր ղեկավարությունը ստանձնեց ղեկը, շատ դիվանագետներ չէին թաքցնում իրենց վրդովմունքը: Ժան-Կլոդ Յունկերը՝ ԵՄ նոր ղեկավարը, հրահանգեց վերանայել քաղաքականությունը իր պաշտոնավարման ժամկետի առաջին տարվա ընթացքում: Եվ նա հայտարարեց, որ ԵՄ, իր հինգ տարվա պաշտոնավարման ընթացքում, չի գնա հետագա ընդլայնմանը:

ԵՄ դիվանագետները հույս ունեն, որ կորդեգրվի ավելի հստակ քաղաքականություն, որպեսզի  յուրաքանչյուր երկիր համաձայնվի կատարել քաղաքական և տնտեսական փոփոխությունների մի հսկայական զանգված: Եվ իրենք ասում են, որ կառուցողական չէ ԵՄ սովորությունը հաճախակի հրապարակել զեկույցներ տարբեր երկրների առաջընթացի վերաբերյալ:

Օրինակ՝  Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի վերաբերյալ ԵՄ հույս ունի, առավելագույնի հասցնել իր կապերը այդ երկրների հետ՝ հասկանալով, որ նրանք բազմաթիվ եղանակներով կմնան ինտեգրված Ռուսաստանի հետ:

Ի վերջո, ԵՄ պետք է փոխի իր մոտեցումները. իր հարևաններին «քննադատելու» կամ «գնահատելու» փոխարեն հավասարների միջև «ավելի համագործակցությանն ուղղված մոտեցմանը», -ասում է տիկին Մողերինին:

Հարավային ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ապրիլին Բարսելոնայում, իսկ ԵՄ դիվանագետները կհավաքվեն Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մայիսին՝ Արևելյան գործընկերության ծրագրի վրա կենտրոնանալու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment