ԵՄ-ն քննարկում է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցները

ԵՄ-ն քննարկում է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցները

Հոդվածի առանցքում

  • Հնարավոր միջոցները ներառում են ԵՄ-Թուրքիա քաղաքական և տեխնիկական բանակցությունների դադարեցումը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաև ԵՄ մայրաքաղաքների և Անկարայի միջև նմանատիպ երկկողմ բանակցությունների դադարեցում:

Ուշադրությանն արժանի

 

ԵՄ դիվանագետները քննարկել են Կիպրոսի ջրերում գազի հորատման հետ կապված Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար նոր պատժամիջոցներ կիրառելու տարբերակը Անկարայի որդեգրած դիրքրոշման պատճառով:

Հնարավոր միջոցները ներառում են ԵՄ-Թուրքիա քաղաքական և տեխնիկական բանակցությունների դադարեցումը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաև ԵՄ մայրաքաղաքների և Անկարայի միջև նմանատիպ երկկողմ բանակցությունների դադարեցում:

Նրանք նաև ընդգրկում են ԵՄ օժանդակության կրճատում Թուրքիայի բարեփոխումների համար և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկերի կրճատում:

Անցյալ տարի 386 մլն եվրո արժողությամբ EIB- ի վարկերի սառեցումը կարող է նաև «հեշտությամբ իրականացվել»,- հայտարարել է Եվրամիությունում մեր կոնտակտը:

Սակայն բանակցությունների դադարեցումը ավելի զգայուն հարց է:

Դիվանագետը նշել է, որ մենք պետք է համապատասխան քաղաքական ուղերձ ուղարկենք՝ միաժամանակ պահպանելով հաղորդակցման մի քանի ուղիներ:

«Մենք պետք է շարունակենք երկխոսությունը որոշակի հարցերի շուրջ, որոնք մեզ համար կարևոր են», – հավելել է աղբյուրը՝ հղում անելով ԵՄ-Թուրքիա պայմանագրին `Սիրիայից Հունաստան եկող փախստականներին հեռացնելու վերաբերյալ:

ԵՄ երկրների դեսպանները հինգշաբթի կանցկացնեն այս թեմայի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը `հաջորդ շաբաթ ԵՄ արտաքին գործերի նախարարների հրապարակային հայտարարության համար:

Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը, իր հերթին, նշել է, որ պատժամիջոցների մասին որոշումը ընդունված է:

«Չնայած Թուրքիայի հետ լավ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու մեր լավագույն մտադրություններին՝ նրա շարունակական քաղաքականույունն ու մարտահրավերը ուղղված մեր անդամ պետության Կիպրոսի ինքնիշխանությանը անխուսափելիորեն կհանգեցնեն Եվրամիությանը արձագանքի Կիպրոսի նկատմամբ լիակատար համերաշխությամբ», – ասել է նա:

Վեճը ծագեց, երբ թուրքական երկու նավեր սկսեցին 1970-ականներից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության և Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջև վիճելի ջրերում գազի հորատման աշխատանքներ: Հյուսիսային Կիպրոսի ճանաչված է միայն Թուրքիայի կողմից:

Եգիպտոսը, Իսրայելը և ԱՄՆ-ը կոչ են անում Թուրքիային դադարեցնել տարածաշրջանային էներգետիկ այս նախաձեռնությունը: Այսօր դեպի ԵՄ կառուցվում է «EastMed» նոր գազամուղ, որի նպատակն է թուլացնել ազդեցությունը հարավ-արևելյան Եվրոպա Թուրքիայից և Ռուսաստանից ներկրվող էներգակիրներից:

«Իսրայելը … վերահաստատում է իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի հետ, իր ինքնիշխան իրավունքներն իր ծովային շրջաններում իրականացնելու հարցում», – ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդսը Կիպրոսի հեռուստատեսությամբ ասել է, որ «առանձին առանձին այս [ԵՄ] միջոցները չեն կարող օգնել և չեն դադարեցնի Թուրքիայի ապակայունացնող վարքագիծը»:

«Սակայն կարևոր է, որ Թուրքիային ուղերձ հղվի, որ իր գործողությունները չեն անտեսվում Եվրամիության կողմից», – ավելացրեց նա:

Թուրքիայի արտգործնախարարությունը նույն օրը հանդես եկավ իր սեփական ուղերձով:

«Եվրոպայի «դժվար երեխա » կոչումը պատկանում է Հունաստանին ( որը նույնպես քննադատել է հորատման աշխատանքները)», – ասվում է այնտեղ:

Եվրամիության «հայտարարությունները չեն հիշատակում Կիպրոսի թուրքերին և անտեսում են նրանց գոյությունը»:

«Եվրամիությունը դարձել է Կիպրոսի թուրքերի նկատմամբ Կիպրոսի հույների իրականացրած անօրինականությունների և իրավունքների ոտնահարման ակտիվ դերակատարը », – ասվում է հաղորդագրության մեջ:

Եվ դա նշանակում է, որ ԵՄ-ը «չի կարողանա ստանձնել ազնիվ միջնորդի դերը բանակցություններում Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ»:

Գազի վերաբերայլ տարաձայնությանը նախորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Եվրամիության հետ հարաբերությունների վատթարացումը կապված Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո քաղաքական ընդդիմախոսների բանտարկության և խոշտանգման հետ:

Նրա միանձնյա կառավարման հետ մեկտեղ նա ֆինանսների նախարարության և  պատասխանատու այլ պաշտոններում նշանակել է իր հարազատներին, իսկ կենտրոնական բանկի ղեկավարի հեռացմամբ Թուրքիայի տնտեսության մեջ առաջացրել վստահության ճգնաժամ:

Նա համագործակցում է Մոսկվայի հետ ԱՄՆ-ի փոխարեն՝ ձգտելով գնել հակաօդային համակարգեր, սակայն դա հանգեցրել է ամերիկյան պատժամիջոցների, որոնք կարող են ավելի վատթարացնել ֆինանսական վիճակը:

ԱՄՆ պատժամիջոցները նույնպես քննարկվում են:

«Մենք հրավիրում ենք ԱՄՆ-ին` սխալ քայլերից խուսափելու համար, ինչը կվնասի հարաբերություններին », – ասել է նա:

Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսում են տասնյակ հազարավոր թուրք զինվորներ, իսկ Անկարան հայտարարել է, որ կարող է իր գազային հորատման նավերին կարող են ուղեկցել ռազմական նավերը:

Կիպրոսը նույնպես բրիտանական ռազմակայան ունի, իսկ Հունաստանը, Կիպրոսի մերձավոր դաշնակիցն է, որը մեծ միջոցներ է ծախսում իր զինված ուժերի վրա ՝ այս տարածշարջանը վերածելով ԵՄ հարևանության ամենառազմականացված գոտուն:

Եվրամիության երկրորդ դիվանագետը հայտարարել է, որ որևէ վտանգ չի սպառնում, որ գազի հետ կապված այս տարաձայնությունը  կարող է վերածվել ռազմականի:

«Կիպրոսը դժգոհ է և վայելում է անդամ պետությունների լիակատար աջակցությունը, սակայն նրանք աշխատում են ԵՄ-ի հետ միմիայն քաղաքացիական հարթակի վրա », – ասել է ԵՄ աղբյուրը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment