ԵՄ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել օկուպացված տարածքների «սահմանազատումը»

ԵՄ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել օկուպացված տարածքների «սահմանազատումը»

Հոդվածի առանցքում

  • Վրաստանից անջատված Ցխինվալի շրջանի դե ֆակտո իշխանությունների կողմից Գուգուտիանկարի գյուղի մերձակայքում ցանկապատի տեղադրումը, որին աջակցուն են ռուս սահմանապահները, խոչընդոտում է տեղաշարժի ազատությունը և տեղաբնիկներին կզրկի այգիներից և ջրային ռեսուրսներից, հայտարել է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը:

Ուշադրությանն արժանի

Վրաստանից անջատված Ցխինվալի շրջանի դե ֆակտո իշխանությունների կողմից Գուգուտիանկարի գյուղի մերձակայքում ցանկապատի տեղադրումը, որին աջակցուն են ռուս սահմանապահները, խոչընդոտում է տեղաշարժի ազատությունը և տեղաբնիկներին կզրկի այգիներից և ջրային ռեսուրսներից, հայտարել է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը:

«Կարևոր է, որ այդ աշխատանքը դադարեցվի, և որ բոլոր համապատասխան դերակատարները ակտիվորեն օգտագործեն հաղորդակցման առկա մեխանիզմները», – ասված է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության (EEAS) հայտարարության մեջ:

«Եվրամիությունը շարունակում է ներգրավված լինել և ներգրավված է Վրաստանում կայունացման և հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, ներառյալ՝ շարունակելով իր ներգրավվածությունը Ժնևյան քննարկումներում որպես համանախագահ, Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցչի ջանքերով և շարունակական ներկայությամբ ԵՄ մոնիտորինգի առաքելությունում», – նշված է հայտարարության մեջ: 

Եվրամիությունը նաև վերաամրագրեց իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Ռուսաստանը ապօրինաբար օկուպացրել է Ցխինվալին և մեկ այլ վրացական տարածաշրջան՝ Աբխազիան, երկու երկրների միջև 2008 թվականի կարճատև պատերազմի ժամանակ: Հուլիսին Ռուսաստանը արգելեց բոլոր թռիչքները դեպի Վրաստան և Վրաստանից՝ ի պատասխան Թբիլիսիում այդ երկու տարածաշրջանների գրավման դեմ բողոքի ցույցերի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment