Փոփոխություններ երկնքում. ԵՄ-ը վերանայում է ավիացիոն քաղաքականությունը

Հոդվածի առանցքում

  • Եվրահանձնաժողովը սկսել է ավիացիոն քաղաքականության վերանայումը, ինչը կարող է փոփել ամեն ինչ:
  • Վերանայումը տեղի է ունենում, երբ ավիաընկերությունները բարձր մրցակցային եվրոպական սեկտորում խառը իրավիճակում են:
  • Եվրահանձնաժողովի օրակարգում է ավիաընկերությունների սեփականության ու վերահսկողության հարցը:
  • Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային հանձնաժողովն այս ամիս հավանություն է տվել, որ Etihad-ը ձեռք բերի իտալական Alitalia-ի 49%-ը:

Ուշադրությանն արժանի

Ավիաընկերությունների սեփականության կանոնները ուշադրության տակ են.

Եվրահանձնաժողովը սկսել է ավիացիոն քաղաքականության վերանայումը, ինչը կարող է փոխել ամեն ինչ` ուղևորների իրավունքների պաշտպանությունից մինչև ավիաընկերությունների սեփականության կանոններ:

Եվրահանձնաժողովի կապի և տրանսպորտի հարցերով գլխավոր պատասխանատուն` Ջոաո Ագուիար Մաչադոն ասել է. «Ավիացիան պետք է ունենա  կենտրոնական դեր առաջիկա հինգ տարիների օրակարգում»:

Եվրահանձնաժողովի ավիացիայի և միջազգային տրանսպորտի հարցերի ղեկավար Մարգուս Ռահուոյան էլ նշել է, որ վերանայումը դեռ նախնական փուլում է: Նախատեսվում է, որ նոր կանոնները կմշակվեն վեց ամսվա ընթացքում:

Վերանայումը տեղի է ունենում, երբ ավիաընկերությունները բարձր մրցակցային եվրոպական սեկտորում խառը իրավիճակում են,  չնայած, վառելիքի գների անկման հարցը որոշակիորեն հետաձգվել է: Air-France-KLM SA և Lufthansa AG  ընկերությունները մեծ վնաս են կրել գործադուլներից: Միաժամանակ, բյուջետային փոխադրողները` ինչպես Ryanair-ը կամ easyJePLC-ն շարունակել են շուկայում գրավել ավելի թանկ մրցակիցների տեղը:

Եվրահանձնաժողովի օրակարգում է ավիաընկերությունների սեփականության ու վերահսկողության հարցը, ինչին ուշադիր հետևում են ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի փոխադրողները:

Արդյունաբերության ոլորտում ոմանք կտրուկ փոփոխություն են ցանկանում:

Միջազգային Միավորված Ավիաընկերությունների նախահայր British Airways-ի գործադիր ղեկավար Վիլլի Ուոլշը ասել է, որ սեփականության և վերահսկողության կանոնները պետք է մոռացվեն: Ուոլշը, որը երկար ժամանակ դեմ է արտահայտվում նման սահմանափակումներին, ասել է. «Ես չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է ունենանք այդ սահմանափակումները»:

Սեփականատերերը չեն ցանկանում տեսնել սեփականության կանոնների խստացում: ԱՄՆ օդաչուների շահերը ներկայացնող, Air Line Pilots Association-ի փաստաբան Ռասսել Բեյլին ասել է, որ աշխատանքային օրենքների միավորվածության թերությունները բարդացնում են սեփականության` գոյություն ունեցող սահմանափակումների վերանայումը:

Ռահուոյան վստահ է, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները կանոնների վերանայման գործընթացում, հավանաբար, չեն ներառի նոր կանոնների առաջադրում: Գործընթացն ավելի շատ կուղղվի ոչ թե նոր կանոնների ստեղծմանը, այլեւ գոյություն ունեցող կանոններում առկա խնդիրների վերհանմանը և դրանք լուծելու ուղիների որոնմանը:

Եվրահանձնաժողովը քննելու է, թե որքանով են փոխադրումները ԵՄ տարածքում արդյունավետ կատարում փոքր բաժնետերերը, որոնք հաճախ խախտում են տարածքի կանոնները:

Կուսումնասիրվեն Delta Air Lines-ի Atlantic Airways-ի 49% բաժնեմասի հսկողությունը և Etihad Airways-ի հսկողության տակ գտնվող եվրոպական մի քանի փոխադրողների մասնաբաժինները:

Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային հանձնաժողովն այս ամիս հավանություն է տվել, որ Etihad-ը ձեռք բերի իտալական Alitalia-ի 49%-ը, եթե նույնիսկ գնորդը վերանայի այդ և իր մյուս մասնաբաժինները` օրինակ Air Berlin PLC-ում: Մասնաբաժինները Աբու Դաբիում տեղակայված ավիաընկերությունը ձեռք է բերել գործընկեր փոխադրողների միջև անկողմնակալ ներդրումներով` գլոբալ հաղորդակցություն հիմնելու համար:

Etihad Airways-ի ռազմավարական գծով ղեկավար Քեվին Նայթը նշել է, որ իրենք  միանգամայն աջակցում են արդար մրցակցությանը, Etihad-ը բանակցում է  Եվրահանձնաժողովի հետ` սահմանելու  արդարության ձևակեպումը:

Եվրոպական սեկտորում փոքր բաժնետերերի գործունեությունը ուսումնասիրելու նպատակը, ըստ Ռահուոյայի, պարզելն է, թե ինչ է հատկապես պետք եվրոպական արդյունաբերությանը և եվրոպացի սպառողին.

«Շուկայում գործում է գիշատիչներին բնորոշ վարքագիծ, մեր նպատակը լինելու է արդարության հաստատումը»:

Ռահուոյան ասել է, որ ինքը շատ լավատես է, քանի որ հնարավոր է գալ ընդհանուր այնպիսի հայտարարի, որը կբավարարի ինչպես եվրոպական կառավարություններին, այնպես էլ արդյունաբերողներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment