ԵՄ-Հայաստան. 2014-ի պայմանագրերի առաջընթաց և բարեփոխումների ավելի շատ առաջարկներ

ԵՄ-Հայաստան. 2014-ի պայմանագրերի  առաջընթաց և բարեփոխումների ավելի շատ առաջարկներ

Հոդվածի առանցքում

  • 2014-ի մի քանի պայմանագրերի հարցում ԵՄ-Հայաստան հարաբերություններում առաջընթաց է նկատվել: Հայաստանը շարունակում է իր անցումը ժողովրդավարությանը, թեև, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վերաբերյալ որոշ հարցեր քննարկման կարիք ունեն, նշվել է 2015 թվականի Եվրոպական Հարևանության Քաղաքականության Country Progress զեկույցում:
  • 2014-ին ԵՄ-ն 34 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն է տրամադրել փոքր բիզնեսի և մասնավոր հատվածի զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:
  • Այս տարի ներկայացված առաջարկները վերաբերում են ընտրական բարեփոխումներին, խտրականության դեմ պայքարի օրենքին և բարեփոխումների գործընթացի արագացմանը:

Ուշադրությանն արժանի

The FINANCIAL – 2014-ի մի քանի պայմանագրերի հարցում ԵՄ-Հայաստան հարաբերություններում առաջընթաց է նկատվել: Հայաստանը շարունակում է իր անցումը ժողովրդավարությանը, թեև, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վերաբերյալ որոշ հարցեր քննարկման կարիք ունեն, նշվել է 2015 թվականի Եվրոպական Հարևանության Քաղաքականության Country Progress զեկույցում:

ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ  համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014-ին և Հայաստանն այժմ կարող է մասնակցել ԵՄ ծրագրերին ու գործունեությանը:.

Երկու կողմերն էլ հաստատել են Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցութանն իրենց  հավատարմությունը և աշխատում են նոր իրավական պայմանագրի վրա, որը համատեղելի է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

2014-ին ԵՄ-ն 34 միլիոն եվրո  ֆինանսական աջակցություն է տրամադրել  փոքր բիզնեսի և մասնավոր հատվածի զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Այս տարի ներկայացված առաջարկները վերաբերում են ընտրական բարեփոխումներին, խտրականության դեմ պայքարի օրենքին և բարեփոխումների գործընթացի արագացմանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment