Թալիշ ակտիվիստը ձերբակալվել է Բաքվում՝ Մոսկվայից արտաքսվելուց հետո
Հոդվածի առանցքում
- Թալիշական փոքրամասնությունը ներկայացնող ակտիվիստն անմիջապես ձերբակալվել է, երբ Մոսկվայից նրան արտաքսել են հետ՝ դեպի Ադրբեջան՝ անտեսելով Amnesty International-ի՝ նրան Ադրբեջանի իշխանութուններին չհանձնելու կոչը, քանի որ Բաքվում Ֆահրադդին Աբասովին սպառնում էին կտտանքներ: Մարտի 1-ին տարածած հայտարարությամբ Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտարարեց, որ Աբասովը ձերբակալվել է փետրվարի 28-ին, երբ նրան տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Բաքվում: Նա մեղադրվում է հակապետական գործունեության և էթնիկ տարաձայնություններ հրահրելու մեջ:
Ուշադրությանն արժանի
Թալիշական փոքրամասնությունը ներկայացնող ակտիվիստն անմիջապես ձերբակալվել է, երբ Մոսկվայից նրան արտաքսել են հետ՝ դեպի Ադրբեջան՝ անտեսելով Amnesty International-ի՝ նրան Ադրբեջանի իշխանութուններին չհանձնելու կոչը, քանի որ Բաքվում Ֆահրադդին Աբասովին սպառնում էին կտտանքներ:
Մարտի 1-ին տարածած հայտարարությամբ Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտարարեց, որ Աբասովը ձերբակալվել է փետրվարի 28-ին, երբ նրան տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Բաքվում: Նա մեղադրվում է հակապետական գործունեության և էթնիկ տարաձայնություններ հրահրելու մեջ:
Ըստ հայտարարության, հետաքննությունը պարզելու է, թե արդյոք Աբասովը գործակցել է Հայաստանի անվտանգության ուժերի հետ: Եվ Աբասովը Ռուսաստանից արտաքսվել է, քանի որ ավարտվել էր այնտեղ ապրելու նրա թույլտվության ժակետը:
Դրանից մեկ օր առաջ Amnesty International-ը մտահոգություն էր հայտնել, որ Աբասովի գտնվելու վայրն անհայտ է այն պահից, երբ Լյուբերտսի բանտի ներկայացուցիչները ժամանել են նրա կեցավայր, տարել նրան, առանց թույլ տալու, որ իրեր վերցնի, ինչից հետո Աբասովը Մոսկվայի բանտից զանգ է կատարել:
Amnesty International-ի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Նատալյա Զվյագինան ասել է, որ Մոսկվան կխախտի միջազգային նորմերը, եթե Աբասովին հանձնի Ադրբեջանի իշխանություններին:
Աբասովը Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս է և տարիներ շարունակ աշխատել է թալիշերենի և թալիշական մշակույթի պահպանության ուղղությամբ:
2008-ին նա փախել է Ադրբեջանից՝ փորձելով խուսափել հետապնդումներից: 2011-ին ստացել էր Ռուսաստանում բնակության իրավունք:
Բաքուն թալիշ ինտելեկտուալներին հետապնդում է տարիներ շարունակ:
2013-ին Tolisi Sado (Թալիշի ձայն) անկախ թերթի խմբագիր Հիլալ Մամմադովը դատապարտվեց հինգ տարի ազատազրկման՝ պետական դավաճանության, էթնիկ տարաձայնություններ հրահրելու, թմրանյութերի անօրինական պահպանության մեղադրանքներով:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները հայտարարեցին, որ մեղադրանքներն ունեին քաղաքական մոտիվացիա:
Ադրբեջանում թալիշական փոքրամասնության առաջնորդ Նովրուզ Մամմադովը, որը նույն թերթի խմբագիրն էր Հիլալ Մամմադովից առաջ, 2009-ին մահացավ բանտում: Այնտեղ էր հայտնվել Իրանի համար լրտեսության համար՝ տասը տարով: Քննադատներն ասում են, որ այս մեղադրանքները ևս ունեին քաղաքական մոտիվացիա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ