25 տարի առաջ. Ազգայնականների հակահայկական զանգվածային անկարգություններն
Հոդվածի առանցքում
- Ազգայնական ուժերը Խորհրդային Միությունից Ադրբեջանի անկախության կոչեր էին անում, իսկ Կրեմլից պահանջում էին զիջել վերահսկողությունը վիճելի տարածք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ տարածաշրջանում կազմակերպելով էթնիկ հայերի ջարդեր:
- Խորհրդային լրագրողը հաղորդում է. «Մենք այստեղ տեսնում ենք սպանությունների ամենադաժան տեսակները: Հարձակվում են տղամարդկան, կանանց, երեխաների, երիտասարդների ու ծերերի վրա 7 սպանում, որովհետ7 նրանք հայեր են: Հայ լինելը Ադրբեջանում հավասար է մահվան»:
- Բաքվի բռնությունները տարածաշրջանում ամենաարյունալին էին 1988 թվականից հետո, երբ հակամարտությունները բորբոքվեցին Լեռնային Ղարաբաղում:
Ուշադրությանն արժանի
Ադրբեջանում հրահրեցին քաղաքացիական պատերազմ 1990- հունվարի 12-ին Ադրբեջանի ազգային ճակատի ուժերը գրավեցին Կասպից ծովի նավահանգիստ քաղաք Լենքորանը, իրենց հսկողության տակ վերցրին Կոմունիստական կուսակցության 7 տեղական ռադիոկայանի գրասենյակները: Լենքորանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից մոտ 300 կիլոմետր հարավ է:
Ազգայնական ուժերը Խորհրդային Միությունից Ադրբեջանի անկախության կոչեր էին անում, իսկ Կրեմլից պահանջում էին զիջել վերահսկողությունը վիճելի տարածք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ տարածաշրջանում կազմակերպելով էթնիկ հայերի ջարդեր:
Զանգվածային անկարգություններ սկսվեցին Բաքվում, որտեղ «խուլիգանները» հայկական փոքրամասնության նկատմամբ դաժան բռնություներ 7 սպանություններ էին իրականացնում: Ականատեսները նկարագրում են տեսարաններ, որտեղ հայերի վրա կրակում էին ուղիղ նշանառությամբ, գցում էին շենքերից, ողջակիզում, ադրբեջանական խաժամուժը նույնիսկ մասնատում էր նրանց:
Խորհրդային լրագրողը հաղորդում է. «Մենք այստեղ տեսնում ենք սպանությունների ամենադաժան տեսակները: Հարձակվում են տղամարդկան, կանանց, երեխաների, երիտասարդների ու ծերերի վրա 7 սպանում, որովհետ7 նրանք հայեր են: Հայ լինելը Ադրբեջանում հավասար է մահվան»:
Բաքվի բռնությունները տարածաշրջանում ամենաարյունալին էին 1988 թվականից հետո, երբ հակամարտությունները բորբոքվեցին Լեռնային Ղարաբաղում: Խորհրդային ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնեց ավելի քան 30, հիմնականում հայերի սպանությունների մասին: Էթնիկ հակամարտություններն արագ տարածվեցին ողջ տարածաշրջանում՝ ազդարարելով քաղաքացիական պատերազմի սկիզբը:
Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, հանրահավաքի 300,000 մասնակիցները կոչ արեցին ձևավորել հայկական բանակ Բաքվի սպանություններին վրեժխնդիր լինելու համար: Նրանք դատապարտեցին ստալինյան վերահսկության կառավարության ձախողումը կարգ ու կանոն վերականգնելու հարցում:
«Եթե մեր կառավարությունը չի կատարում իր պարտականությունները, մենք պետք է կազմակերպենք մեր ինքնապաշտպանությունը», – հայտարարել է Աշոտ Մանուչարյանը, ազգային Ղարաբաղ կոմիտեի ղեկավարներից մեկը՝ կոչ անելով ձևավորել կամավորական «ինքնապաշտպանական ուժեր»:
Երկու մայրաքաղաքներում՝ Բաքվում ու Երևանում, ազգայնական ուժերը հարձակվում էին ու առգրավում ոստիկանատների զինամթերքը՝ մարտերում օգտագործելու համար: Հրթիռային կայանները, խոշոր տրամաչափի գնդացիրները, հակաօդային հրետանին և զրահապատ ավտոմեքենաներն օգտագործվում էին որպես մարտական զենք:
Հունվարի 16-ին, խորհրդային զորքերի 11,000 հազարանոց առաջին կոնտինգենտը ժամանեց՝ փորձելով վերականգնել կարգ ու կանոնը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ