Եթովպիան ընտրվել է 2015 թվականի զբոսաշրջության 10 լավագույն ուղղություններից մեկը
Հոդվածի առանցքում
- «Rough Guides»-ը՝ զբոսաշրջության վերաբերյալ ուղեցույցների առաջատար հրատարակչությունը, վերջերս առցանց քվերակություն էր անցկացրել՝ հնարավորություն տալով իր ընթերցողներին ընտրել 2015 թվականի նախընտրելի հիմնական միջազգային ուղղությունները: Ստացված արդյունքների համաձայն Եթովպիան «Ժողովրդական ընտրության» ցանկում 7-րդն է: Այն միակ աֆրիկյան երկիրն է, որն ընդգրկվել է այս ցանկում:
- «Rough Guides»-ը նշում է, որ այս գարնանը Եթովպիայի վերաբերյալ նոր էլեկտրոնային գիրք է թողարկելու: Ադիս-Աբեբան նշվել էր նաև «The New York Times»-ի՝ «2014 թվականին այցելելու 52 վայր» ցուցակում:
- 1924 թվականին 40 երեխաներից, որոնք ցեղասպանության և խոշտանգումների արդյունքում զրկվել էին մանկական հիշողություններից, կազմավորել էր Եթովպիայի թագավորական առաջին նվագախումբը: Այս նվագախմբի հայ ղեկավարը գրել է Եթովպիայի առաջին ազգային օրհներգը:
Ուշադրությանն արժանի
«Rough Guides»-ը՝ զբոսաշրջության վերաբերյալ ուղեցույցների առաջատար հրատարակչությունը, վերջերս առցանց քվերակություն էր անցկացրել՝ հնարավորություն տալով իր ընթերցողներին ընտրել 2015 թվականի նախընտրելի հիմնական միջազգային ուղղությունները:
Ստացված արդյունքների համաձայն Եթովպիան «Ժողովրդական ընտրության» ցանկում, որն ընդգրկում է նաև Միացյալ Թագավորությունը, Իսլանդիան, Ճապոնիան, Չիլին, Թուրքիան և ԱՄՆ-ը, 7-րդն է: Եթովպիան միակ աֆրիկյան երկիրն է, որն ընդգրկվել է այս ցանկում:
«Մեծ խորխորատների հովտից» («Great Rift Valley») մինչև փարթամ լեռնային տարածքները, եթովպական լանդշաֆտների բազմազանությունը կարող է ապշեցնել ձեզ»,- իր հայտարարության մեջ գրել է «Rough Guides»-ը: «Սա Աֆրիկայի ամենագեղեցիկ երկրներից մեկն է, և այցելուները զմայլվում են հիասքանչ լճերով, լայնատարած ազգային արգելոցներով և նրբահամ ազգային խոհանոցով»:Հրատարակչությունը ավելացնում է. «Մենք առաջարկում էինք Եթովպիան 2014 թվականին, այս տարի ևս նույնն ենք անում»:
«Rough Guides»-ը նշում է, որ այս գարնանը Եթովպիայի վերաբերյալ նոր էլեկտրոնային գիրք է թողարկելու: Ադիս-Աբեբան նշվել էր նաև «The New York Times»-ի՝ «2014 թվականին այցելելու 52 վայր» ցուցակում:
Արտաքսումից 10 տարի անց Նեբիեթը (Nebiat) արվեստի ցուցահանդես է բացում «Alliance Ethio-Franciase»-ում: Ադիս-Աբեբայի համալսարանի Պատկերային արվեստի և դիզայնի դպրոցի նախկին շրջանավարտ Նեբիեթ Աբեբեն երկուշաբթի օրը «Alliance Ethio-Franciase»-ում բացեց իր ցուցահանդեսը:
1980-ական թվականների կեսերին Ադիս-Աբեբայում ծնված Նեբիեթը վերջին 10 տարիներին ապրել և ստեղծագործել է Անտվերպում՝ Բելգիայում: Եվրոպայում իր աքսորից վերադառնալուց հետո նա աշխատում է որպես նկարիչ՝ իր կենսափորձը արտահայտելով գեղանկարչության և գրաֆիկայի մեջ: Վերջին 10 տարիների ընթացքում նա ցուցահանդեսներ է ունեցել և այստեղ, և արտասահմանում:
Չնայած նրա ցուցահանդեսների մեծամասնությունը կապվում են երկրի մասին իր մանկական հիշողությունների հետ, մյուսներում՝ խորը արտահայտվում է նրա երիտասարդությունը, որը նա անցկացրել է հեռավոր ափերում: Նեբիեթը 1999 թվականին ավարտել է Ադիս-Աբեբայի համալսարանի Պատկերային արվեստի և դիզայնի դպրոցը, հետագա կրթությունը և հետազոտությունները անցկացրել է Եվրոպայում՝ նկարչի իր կարիերան զարգացնելու համար: Ցուցահանդեսը կբացվի երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, ժամը 6.30-ին, և կգործի մեկ շաբաթ:
Negus կոնֆերանսի անցկացման շեփորազդը
Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 6-ին, Alliance Ethio-Francaise-ը կանցկացնի «Fanfare of the Negus» խորագրով կոնֆերանս:
1924 թվականին 40 երեխաներից, որոնք ցեղասպանության և խոշտանգումների արդյունքում զրկվել էին մանկական հիշողություններից, կազմավորել էր Եթովպիայի թագավորական առաջին նվագախումբը: Այս նվագախմբի հայ ղեկավարը գրել է Եթովպիայի առաջին ազգային օրհներգը:
Սկսելով այս խորհրդանշական և քաղաքական դրվագից՝ Բորիս Աջեմյանը հետևում է Եթովպիայի հայ համայնքի ինքնատիպ ուղուն: Այն ժամանակվա եթովպացի շատ երաժիշտների համաձայն, մերօրյա ժամանակակից եթովպական երաժշտությունը ձևավորվել և գործիքավորվել է եթովպացի հայ Ներսես Նալբանդյանը:
Կազմակերպիչների համաձայն, կոնֆերանսի ժամանակ կբարձրացվեն ժամանակակից եթովպական երաժշտության հիմնադրման այս պատմական հարցերն ու մոռացված հիշողությունները: Ներսեսն հայտնի է նաև որպես «Աֆրիկյան միության» առաջին օրհներգի հեղինակ, որը հնչել էր 1963 թվականին Ադիս-Աբեբայում կայացած «OAU»-ի առաջին գագաթնաժողովի ժամանակ: Կոնֆերանսը կհեռարձակվի անգլերենով:
Հուսով եմ վաղն սկսել Արվեստի և Երաժշտության 2015 թվականի ցուցահանդեսը
« ART Joy and Love»-ի արվեստի երրորդ ցուցահանդեսը նախատեսված է անցկացնել շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին, Ադիս-Աբեբայի համալսարանի Պատկերային արվեստի և դիզայնի դպրոցում:
Գեղարվեստական նմուշները ստեղծվել են «AHOPE»-ի, բարեգործության նկարչի և Sele Enat Mahiber-ի երեխաների կողմից՝ Mihret Kebede-ի, ով Netsa Art Village-ի տնօրենն ու հիմնադիր անդամն է: Երեխաների երաժշտական ներկայացումը կանցկացվի Elad Neeman-ի և Monica Manaker-ի ղեկավարությամբ:
Երեխաների մենթորներն են եղել իսրայելացի երաժիշտները, որպեսզի նրանք այս միջոցառման ժամանակ ներկայացնեն իրենց հիասքանչ երաժշտությունը և խորեոգրաֆիան:
Նախորդ երկու ցուցահանդեսները ևս կազմակերպվել էին Իսրայելի դեսպան պրոֆեսոր Դենի Ինգլհարդի, Իսրայելի Hadassah University Hospital-ից է, և «Netsa Art Village»-ի կողմից, որոնք ներկայացնում էին որբ երեխաների հաջողությունների պատմությունները: Դեսպանը 2005 թվականից ներգրավվել է այս ծրագրում, որպեսզի օգնի երեխաներին՝ հույսը դնել երաժշտության և արվեստի միջոցով իրենց հաջող ապագայի վրա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ