Դրամատիկ ներկայացումը բացահայտում է էթնիկ լարվածությունը

Դրամատիկ ներկայացումը բացահայտում է էթնիկ լարվածությունը

Հոդվածի առանցքում

  • Յեյլի Դրամատիկակական Ասոցիացիան 2015 թվականի իր գարնանային խաղաշրջանում հետաքրքիր ներկայացմամբ հիշատակելու է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, որում հետազոտվում են էթնիկական լարվածությունն ու ընտանեկան գաղտնիքները:
  • Սիրակյանի խոսքով, չնայած այս ներկայացումն ունի Հայոց Ցեղասպանության իր պատմական հենքը, այնուամենայնիվ, կենտրոնական տեսարանում ներկայացված են ընտանիքն ու անձնական բացահայտումները:
  • Հոկտեմբեր, 1970 թվական: Ներկայացումը սկսվում է այն պահից, երբ Անին իր թուրք ընկերոջը հրավիրում է ընտանեկան ընթրիքի: Այնուհետև հետևում է էթնիկ պատմության շուրջ բանավեճը, որն ընդհատվում է Անիի տատիկի սրտի կաթվածով, որին տեղափոխում են հիվանդանոց:
  • Ներկայացման սցենարի առաջին էսքիզներն արվել են 2013 թվականի աշնանը, սակայն Սիրակյանի խոսքով, այն երկար մշակում է անցել հաջորդող ամռան ընտացքում: Նա հավելում է, որ վերջին փոփոխությունները կատարվել են անցյալ ամիս` իր հասակակիցների կարդալուց, խմբագրելուց և վերանայելուց հետո:
  • Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին հույս ունենք, որ Ermeni-ին կնպաստի երկու պետությունների հաշտեցմանը, ովքեր սիրում են և ատում, ընկեր կամ թշնամի են և գուցե կգտնեն միմյանց ընդառաջ գնալու ճանապարհը,-ասել է Շապիրոն:

Ուշադրությանն արժանի

Յեյլի Դրամատիկակական Ասոցիացիան 2015 թվականի իր գարնանային խաղաշրջանում հետաքրքիր ներկայացմամբ հիշատակելու է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, որում հետազոտվում են էթնիկական լարվածությունն ու ընտանեկան գաղտնիքները:

Էրիկ Սիրակյանի Ermeni-ին այսօր երեկոյան բացելու է Յեյլի թատրոնի երգացանկը: Պիեսում գործողությունների գլխավոր հերոսը թուրք ուսանող Թաներն է, որն այցելում է իր հայ-ամերիկացի ընկերուհու` Անիի տուն և մտովի ճամփորդում հինավուրց քաղաքով:

Սիրակյանի խոսքով, չնայած այս ներկայացումն ունի Հայոց Ցեղասպանության իր պատմական հենքը, այնուամենայնիվ, կենտրոնական տեսարանում ներկայացված են ընտանիքն ու անձնական բացահայտումները: «Ես հայ եմ, այնպես, որ ցեղասպանության հարցը շատ կարևոր է իմ և ընտանիքիս համար: Ներկայացման բոլոր կերպարներն ու ամբողջ ընտանիքը սեփական փորձիս արարումներն են»,-նշում է Սիրակյանը:

Հոկտեմբեր, 1970 թվական: Ներկայացումը սկսվում է այն պահից, երբ Անին իր թուրք ընկերոջը հրավիրում է ընտանեկան ընթրիքի: Այնուհետև հետևում է էթնիկ պատմության շուրջ բանավեճը, որն ընդհատվում է Անիի տատիկի սրտի կաթվածով, որին տեղափոխում են հիվանդանոց: Թամերն այցելում է նրան հիվանդանոցում և ակամայից մտովի տեղափոխվում Թուրքիայի Դիարբեքիր քաղաքը և բացահայտում ընտանիքի` տարիներ շարունակ չբացահայտված գաղտնիքները:

Լյուսի Ֆլեմինգը` Յեյլի օրաթերթի գործադիր խմբագիրն է, ներկայացման մեջ խաղում է Անիի դերը: Ներկայացման մեջ կերպարների և գործողությունների անընդհատ զարգացումն ամենահետաքրքիրն է համարում այս պիեսում:

Լյուսին ընդգծում է, որ ներկայացման ամենաշիկացած պահերից մեկը «ընտանիքի հետ հանդիպում» տեսարանն է, որը, գուցե, հոգեհարազատ լինի հանդիսատեսից շատերի համար` հավելով, որ դերասանները հիանալի են ներկայացնելու այդ տեսարանը, քանի որ նախկինում երբևէ չեն հանդիպել, այսինքն ի վիճակի կլինեն հանդիսատեսին փոխանցել պիեսում ներկայացվող իրական զգացմունքներն ու միջավայրը:

«Ներկայացման գեղեցիկ կողմերից մեկն էլ այն է, որ այստեղ չի խոսվում, թե ով է ճիշտը և ով է մեղավորը: Այն ճանաչման և հետագա հաշտեցման մասին է: Սցենարում ես բացահայտում է Անիի բնավորության շատ կողմեր և չափազանց հետաքրքիր է ներկայացնել ոչ միայն, թե ով է նա, այլ թե ով է եղել Անին»,-ասում է Ֆլեմինգը:

Ներկայացման սցենարի առաջին էսքիզներն արվել են 2013 թվականի աշնանը, սակայն Սիրակյանի խոսքով, այն երկար մշակում է անցել հաջորդող ամռան ընտացքում: Նա հավելում է, որ վերջին փոփոխությունները կատարվել են անցյալ ամիս` իր հասակակիցների կարդալուց, խմբագրելուց և վերանայելուց հետո:

Չնայած սցենարի հիմնական հեղինակը Սիրակյանն է, այնուամենայնիվ ներկայացման մյուս անդամները բազմաթիվ հոդվածներ են կարդացել ներակայցվող ժամանակաշրջանի մասին, մի փոքր էլ օգնել է նրանց պատշաճ կերպով հասկանալ և հանդիսատեսին փոխանցել բոլոր հույզերը:

Ներկայացման դրամատուրգ Իվ Հութոնն ասել է, որ բոլոր դերասանները Հայոց Ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ են դիտել, ինչպես նաև ընթերցել Արնոլդ Թոյնբիի և Հենրի Մորգենթաուի վկայությունները: Ռեժիսոր Նոամ Շապիրոն նշել է, որ ներկայացումը, դուրս գալով ցեղասպանության թեմայից, ընդգծել է ընկերության և հաշտության կարևորության մասին:

Շապիրոն նշել է նաև, որ ստեղծագործական և երևակայական ազատություն չսահմանափակող պիեսների վրա աշխատելը չափազանց հեշտ է, սակայն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 55 տարիների ընթացքում փոփոխվող հարաբերությունները իրենցից ներկայացնում են ամենամեծ մարտահրավերը:

«Ermeni-ում միակցվում են անցյալն ու ներկան, հեռավոր ժամանականերում տեղի ունեցած գործողությունները, որոնք այսօր իրենց խորը հետքն են թողել: Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին հույս ունենք, որ Ermeni-ին կնպաստի երկու պետությունների հաշտեցմանը, ովքեր սիրում են և ատում, ընկեր կամ թշնամի են և գուցե կգտնեն միմյանց ընդառաջ գնալու ճանապարհը»,-ասել է Շապիրոն:

Ներկայացմանը զուգահեռ կտեղադրվի վահանակ, որում կներկայացվեն Յեյլի պատմական գիտությունների պրոֆեսոր Ջեյ Ուինթերի, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Գոչեկի և Հայ-Ամերիկացի հեղինակ Մելինե Թումամիի աշխատությունները:

2010 թվականի մարտին Թուրքիան ետ կանչեց ԱՄՆ-ում իր դեսպանին այն բանից հետո, երբ ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովը 1915 թվականի գործողությունները ցեղասպանության որակելու մասին պաշտոնական որոշում ընդունեց:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment