Էրդողանի անտիսեմիտիզմը կխորտակի Թուրքիայի տնտեսությունը

Էրդողանի անտիսեմիտիզմը կխորտակի Թուրքիայի տնտեսությունը

Հոդվածի առանցքում

  • Մեղադրանքը, թե հրեաները մասնակցել են Գեյզիի այգու պրոտեստների կազմակերպմանը՝ Էրդողանի իշխանության գալուց հետո հակակառավարական ամենամեծ ցույցերին, նորություն չէ: Ցավոք, թուրք հասարակությունը տարված է դավադրությունների այդ տեսություններով, ինչն էլ Էրդողանը ցինիկաբար օգտագործում է՝ որպես քաղաքական առավելություն: Մինչդեռ հակասեմական դավադրությունները խորապես ազդել են նախագահի սեփական աշխարհայացքի վրա, և նրա հավատալիքները Թուրքիայի տնտեսությունը տանում են կործանման:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահի ռասիստական դավադրության տեսությունները սպառնալիք են տնտեսության կայունությանը:

Տեղական իշխանությունների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, թե «հայտնի հունգարահրեական ծագման Սորոսն» է այն անհատի ետևում, որը 2013թ-ի հակակառավարական ցույցերի ժամանակ «ֆինանսավորեց ահաբեկիչներին»: Նա ավելացրեց, որ Ջորջ Սորոսն «այն անձն է, որը հանձնարարում է մարդկանց պառակտել պետություններն ու վերացնել դրանք: Նա շատ փող ունի և այդ կերպ է ծախսում»:

Անհատը, որին Էրդողանը վերագրեց «ահաբեկիչների ֆինանսավորումը», Օսման Կավալան է՝ Թուրքիայի առաջատար ֆիլանտրոպիստներից և քաղաքացիական հասարակության ակտիվիստներից մեկը: Թուրքական իշխանությունները մոտ մեկ տարի առաջ Կավալային ապօրինի կալանավորել են: Թուրքիայի նախագահը և նրա մեդիա-բարձրախոսները վերջինիս մեղադրում են ոչ միայն 2013-ի բողոքի ակցիաներին աջակցելու համար, որը սկսվեց Ստամբուլի հայտնի Գեյզի այգու փոխարեն առևտրային կենտրոն կառուցելու Էրդողանի պլանների դեմ, այլև 2016-ի չհաջողված հեղաշրջման համար:

Էրդողանի վերջին հարձակումից հետո Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամները», հղում անելով նրա «անհիմն մեղադրանքներին», որոշեց լքել Թուրքիան: Հավանաբար անհանգստացած էին իրենց աշխատակիցների անվտանգության համար: 10 օր առաջ ձերբակալվել էր «Բաց հասարակության հիմնադրամների» (OSF) թուրքական մասնաճյուղի հիմնադիրներից Հաքան Ալթինայը:

Չնայած OSF-ը հայտարարեց, որ «կշարունակի աջակցել Թուրքիայի ապագա գործընկերներին, որոնք կցանկանան աշխատել իրենց հետ», սա կարող է և անհնար լինել տեղական ոչ կառավարական կազմակերպությունների համար: Կառավարամետ մեդիան OSF-ի գործընկերներին արդեն որակել է որպես «չարիքի կառույցներ»՝ պնդելով, թե «Թուրքիայից փախած, սատանա ԱՄՆ-ի և սիոնիստական Իսրայելի աջակից հրեա սպեկուլյանտ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներից» հետո» մնացածն էլ գերամնական ֆոնդերը վերցրին:

Մեղադրանքը, թե հրեաները մասնակցել են Գեյզիի այգու պրոտեստների կազմակերպմանը՝ Էրդողանի իշխանության գալուց հետո հակակառավարական ամենամեծ ցույցերին, նորություն չէ:  Ցավոք, թուրք հասարակությունը տարված է դավադրությունների այդ տեսություններով, ինչն էլ Էրդողանը ցինիկաբար օգտագործում է՝ որպես քաղաքական առավելություն: Մինչդեռ հակասեմական դավադրությունները խորապես ազդել են նախագահի սեփական աշխարհայացքի վրա, և նրա հավատալիքները Թուրքիայի տնտեսությունը տանում են կործանման:

2001-ին, երբ Էրդողանը դուրս եկավ Էրբականի իսլամիստական կուսակցությունից և սեփական «պահպանողական ժողովրդավարական կուսակցությունը» հիմնեց, հայտարարեց, թե «հանել է իսլամիստի շապիկը», և հանդես եկավ որպես հակասեմականության ընդդիմախոս: Նա այնքան հեռուն գնաց, որ հակասեմականությունը հանցանք որակեց: Ինչևէ, չկարողանալով զսպել իր խոր հակասեմական համոզմունքները՝ Թուրքիայի քաղաքական և տնտեսական խնդիրների համար նա շարունակեց մեղադրել հրեաներին: Տարիներ շարունակ Էրդողանը Թուրքիայի խնդիրների մեղավորին տեսել է «առեղծվածային կերպարում»:  2015-ին նորությունների իշխանամետ ալիքով վավերագրական ֆիլմ հեռարձակվեց՝ «Ոգեշնչողը»: Ֆիլմը սկսվում էր Էրդողանի ելույթներից մեկով, որտեղ զգուշացնում էր թուրքական պետության դեմ «գործողությունների» մասին:

«Այս ամենի հետևում կա մի ոգեշնչող, և դուք գիտեք, թե ով է նա»,- ասել է Էրդողանը՝ ենթադրելով գլոբալ հրեական դավադրության տեսությունը: Ֆիլմը բացատրում է, թե ինչպես 3.5 հազար տարի հրեաները կառավարում են աշխարհը կուլիսներից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment