Հետևելով Պուտինին` թուրքական կառավարությունը պատրաստվում է տեղեկատվական պատերազմի

Հետևելով Պուտինին` թուրքական կառավարությունը պատրաստվում է տեղեկատվական պատերազմի

Հոդվածի առանցքում

  • Նախագահ Էրդողանի և թուրքական կառավարության կերպարը, որը ստեղծել էին արտասահմանյան լրատվամիջոցները, փշրվեց վերջին 18 ամիսների ընթացքում:
  • Թուրքիան զարգացնում է ագրեսիվ միջազգային տեղեկատվական պատերազմ:
  • Վերջին հրապարակային ելույթներում Էրդողանը բազմիցս դատապարտել է «արտասահմանյան լրատվամիջոցներին» և տեղական «դավաճան ցանցերին» , որոնք իբր համագործակցում են նրանց հետ:
  • Պետական Anadolu գործակալությունը արագացրել է իր հրապարակումների միջազգային տարածումը, որը ներառում է իշխանամետ թերթերի անգլերեն թարգմանությունները:
  • Որոշ առումով, թուրքական կառավարության տեղեկատվական պատերազմը ընկալվում է որպես Վլադիմիր Պուտինի սանձազերծած քարոզչական հարձակման արձագանք, որը Պիտեր Պոմերանցևը և Մայքլ Վայսը վերջերս բնութագրել էին որպես «ռազմականացված տեղեկատվություն»:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և թուրքական կառավարության կերպարը, որը ստեղծել էին արտասահմանյան լրատվամիջոցները, փշրվեց վերջին 18 ամիսների ընթացքում, քանի որ Թուրքիան, ի պատասխան, զարգացնում է ագրեսիվ միջազգային տեղեկատվական պատերազմ: Քարոզարշավը բաղկացած է երկու հիմնարար տարրերից. իբր երկդիմի Արևմտյան լուսաբանման դատապարտում և կառավարության ուղերձը միջազգային մակարդակով հաղորդելուն ուղղված ջանքերի համաձայնեցում: Այսօր հարձակումը դառնում է ինտենսիվ, իսկ տոնը` ավելի խիստ:

Իշխանամետ Յենի Շաֆակ թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլի վերջին հոդվածն արտացոլում է այդ տրամադրությունը. «Վերջին երկու տարիներին մենք վարում ենք գլոբալ պայքար: Նրանք պատերազմ են հայտարարել Թուրքիային և ապագայի նրա հաշվարկներին … Եթե դուք ծրագրում եք դառնալ հզոր երկիր, ապա ամբողջ աշխարհը ձեր դեմ կլինի»:

Դրանք անհեթեթ ու վերամբարձ են հնչում, սակայն այդ տրամադրությունները լայնորեն տարածված են են բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում: Համոզված, որ արտասահմանյան ԶԼՄ-ները Արևմուտքի քարոզչական զենքն են, շատերը կոչ են անում հայրենասեր թուրքերին համախմբվել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) շուրջ` հանուն ազգային ինքնիշխանության: Լրագրողների պաշտպանության կոմիտեի տնօրեն Ջոել Սայմոնը այս ամսվա սկզբին գրել է նախագահ Էրդողանի հետ իր վերջին հանդիպման մասին: Նախագահը զարմացել է իր «կռվարար կեցվածքով», քննադատել է արտասահմանյան լրատվամիջոցները, նրանց լուսաբանումները (Սայմոնի խոսքով) համարել է «կողմնակալ, պնդերես և միտումնավոր»:

Վերջին հրապարակային ելույթներում Էրդողանը բազմիցս դատապարտել է «արտասահմանյան լրատվամիջոցներին», ինչպես նաև տեղական «դավաճան ցանցերին» , որոնք իբր համագործակցում են նրանց հետ:

Ավելորդ է ասել, որ սա շատ հեռու է ժողովրդավար, ինքնավստահ Թուրքիայից, որի հետ Արևմուտքում շատերը մի քանի տարի առաջ հույսեր էին կապել: Մի շարք ներքին հետընթացներ թուրքական կառավարությանը ստիպեցին ուշադրություն դարձնել միջազգային կարծիքի վրա:

Առաջինը անցած ամառ Գեզի այգու համաժողովրդական բողոքի ժայթքումն էր, որի պատճառով Թուրքիան հայտնվեց անցանկալի արտասահմանյան լրատվամիջոցների սևեռուն հայացքի տակ: Երկրորդը շարժման երբեմնի դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենի քաղաքական դաշտում հայտնվելն էր, որը հանգեցրեց հսկայական կոռուպցիոն սկանդալի բացահայտման, կառավարությանը զրկեց անգլերեն լեզվով հիմնական լրատվամիջոցներից մեկից, որի լուսաբանման վրա էր ապավինում: Երրորդ` Սիրիայում և Իրաքում իսլամական պետության տարածումն էր, որն ուժեղ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա` ԱՄՆ-ի կոալիցիային միանալու հարցում: Իշխանամետ մամուլի տեսաբան Յըլդըրայ Օգուրը նկատել է, որ Թուրքիայի մասնակցությանն ուղղված ամերիկյան ջանքերն ուղեկցվում են «անիրազեկության, խեղաթյուրման և ապատեղեկատվության լրատվական արշավով»:

Վերջին ամիսներին, New York Times-ը դարձել էր թշնամանքի հատուկ օբյեկտ: Հոկտեմբերին, Անկարայում իսլամական պետության հավաքագրման ջանքերի վերաբերյալ հոդվածներից մեկը կպավ ցավոտ տեղին: The Times-ի «Թուրքիայի թղթակից Ջեյլանը Յեգինսուին ԱԶԿ-ի մամուլում պախարակեցին և, ի վերջո, մահվան սպառնալիքների տակ նա փախավ երկրից:

Այս մարտավարությունը երկար պատմություն ունի Թուրքիայում և փորձառու լրագրողները կհիշեն, որ Անկարայում իրենց պարբերաբար պիտակավորում էին «անգլիական լրտեսներ», որովհետև լուսաբանում էին 1990-ականներին Քրդական բանվորական կուսակցության հետ Թուրքիայի ռազմական հակամարտության ամենամութ ժամանակները: Ճնշող է, երբ նման մեթոդները օգտագործվում են նաև այսօր: Բայց զավեշտալի է, որ New York Times-ն այժմ մի կողմ է քաշվել: Դա, ի վերջո, այն թերթն է, որը եղել է Էրդողանի կուսակցության ամենահավատարիմ պաշտպաններից մեկը: Շարունակ հրապարակում էր խմբագրականներ, որտեղ Թուրքիան ներկայացվում էր որպես կենսունակ ժողովրդավար երկիր, նույնիսկ երբ իշխանության ավտորիտար քայլերը դառնում էին անհանդուրժելի:

Բայց դա այն ժամանակ էր: Այսօր կառավարությունն իրեն զգում է նույն այդ օտարերկրյա լրատվամիջոցների հարվածի թիրախում, որոնց մի ժամանակ այդքան հաջողությամբ սիրատածում էր և որպես ճնշումներին պատասխան ազատ է արձակել իր ԶԼՄ-ներին: Պետական Anadolu գործակալությունը (մինչև վերջերս այն ղեկավարում էր Էրդողանի նախկին մամուլի խորհրդականը) արագացրել է իր հրապարակումների միջազգային տարածումը, որը ներառում է կառավարության բարեկամական թերթերի անգլերեն թարգմանությունները, Էրդողանի կողմնակից սոցիալական լրատվամիջոցների ապատեղեկատվությունը, ստեղծվել են օտարերկրյա դիտորդներին ուղղված բազմաթիվ նոր կայքեր: Այդ գործունեության մեծ մասը ստանում է ԱԶԿ-ի ֆինանսական միջոցներով ոտքի կանգնած ցանցի աջակցությունը: ԱԶԿ-ի բիզնեսն էլ իր հերթին ապավինում է կառավարությանը` ստանալով շահութաբեր պայմանագրեր և խուսափելով հարկային ստուգումներից:

Գյուլենի շարժման հետ կապը խզելուց հետո, Էրդողանը և ԱԶԿ-ն նույնպես որոշեցին ունենալ հուսալի անգլերեն լեզվով թերթ-խոսափող: Արդյունքում ստեղծվեց Daily Sabah –ը, նոր հրապարակումը գործում է Sabah-ի զանգվածային շրջանառության հետ առընթեր: Վերջինը պատկանում էր Էրդողանի փեսային, որը անցյալ տարի վաճառել էր մի լոյալ ընկերության:

Կազմված լինելով նրբորեն քողարկված պետական մամլո հաղորդագրություններից` Daily Sabah-ը, ըստ էության ԱԶԿ-ի մտածողության անգլերեն տարբերակն է, այն ինչ շատ թուրքեր կարդում են ամեն օր:

Որոշ առումով, թուրքական կառավարության տեղեկատվական պատերազմը ընկալվում է որպես Վլադիմիր Պուտինի սանձազերծած քարոզչական հարձակման արձագանք, որը Պիտեր Պոմերանցևը և Մայքլ Վայսը վերջերս բնութագրել էին որպես «ռազմականացված տեղեկատվություն»: Երկու քարոզարշավները ծագել են ավանդական ԶԼՄ-ների, ինչպես նաև կառավարության հանդեպ Արևմուտքում ձևավորված բարձր թերահավատության պայմաններում: Տեղեկատվական դռնապանի նախկին դերը փլուզվել է ի դեմս այլընտրանքային լրատվամիջոցների և սոցիալական մեդիայի նյութերի տարածման, որոնք թուրքական և ռուսական իշխանությունները ձգտում են օգտագործել իրենց շահերի համար:

Կա, սակայն, մի կարևոր տարբերություն: Այսօրվա Կրեմլը փորձում է մերժողականությամբ շփոթություն առաջացնել «Ռուսաստանի թշնամիների» մեջ, որը հիմնված է պոստմոդեռնիստական այն համոզմունքի վրա, թե օբյեկտիվ ճշմարտությունը տեղին չէ և փաստերի կարևորությունը կորում է հօգուտ պատմությունների: Պոմերանցևը Պուտինի մասին գրում է.«նոր քարոզչության նպատակն է ոչ թե համոզել որևէ մեկին, այլ խանգարել արևմտյան պատմություններին, վերացնել փաստի և գեղարվեստականի միջև սահմանը»:

Թուրքիայի կառավարությունը մի կողմից հետևում է այդ ոճին, մյուս կողմից, նաև հուսահատորեն ձգտում է համոզել արևմտյան դիտորդներին փոխել կարծիքը: Իրոք, ստանդարտ դավադիր նյութերի կողքին, Daily Sabah-ում կան նաև դիրքորոշումներ, որտեղ մարդին անկեղծորեն ցանկանում են հասկանալ, թե ի՞նչ սխալ է տեղի ունեցել «Արևմուտքի» և Թուրքիայի հարաբերությունններում:

Ցավոք սրտի, նրանց համար այս քարոզարշավի արդյունքները խոստումնալից չեն: Չնայած ԱԶԿ-ի ջանքերին, Թուրքիայի իշխող կուսակցության և նախագահի նկատմամբ վերաբերմունքն արտասահմանում շարունակում է վատանալ: Անցյալ տարվա ժողովրդավար զինվորի փոխարեն Էրդողանն այժմ օտարերկրյա ԶԼՄ-ներում հիմնականում հայտնվում է որպես ծաղրի օբյեկտ, մի քանի շաբաթը մեկ հանդես է գալիս անսպասելի հիմար հայտարարություններով: Նախագահը նույնիսկ փորձում է միջազգային թերահավատությունն օգտագործել հօգուտ իրեն: Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նա օգտագործում է պոպուլիստական այն գիծը, թե Արևմուտքն անդրդվելի թշնամական վերաբերմունք ունի Թուրքիայի և նրա անվախ, ճշմարտախոս ղեկավարի հանդեպ:

Ըստ տրամաբանության այդ թշնամանքը չպետք է զարմացնի: Եթե արևմտյան ԶԼՄ-ները, իրոք, զբաղված են թուրքական կառավարությունը զրպարտելու և վարկաբեկելու դավադրությամբ, ապա, անկախ Daily Sabah օրաթերթի ջանքերի, բացասական կարծիքը կձևավորվի: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Արդարություն և Զարգացում կուսակցության քարոզիչների նոր բանակը փորձում է համոզել արևմտյան կարծիք ձևավորողներին:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment