Էրդողանը օգտագործում է Նոր Զելանդիայի հարձակման մասին տեսանյութը նախընտրական հանրահավաքների ժամանակ

Էրդողանը օգտագործում է Նոր Զելանդիայի հարձակման մասին տեսանյութը նախընտրական հանրահավաքների ժամանակ

Հոդվածի առանցքում

  • Facebook- ը նշում է, որ աշխարհով մեկ ցանցից հեռացրել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած սպանդի մոտ 1,5 միլիոն տեսանյութ։ Ընկերությունը նշում է, որ այն նաև հեռացնում է տեսանյութի խմբագրված տարբերակները, որոնք չեն ցուցադրել դաժան բովանդակություն ունեցող կադրեր: Սակայն պարոն Էրդողանը, ով իր Արդարություն և զարգացում կուսակցության քարոզչությունն է անում ամենօրյա նախընտրական հանրահավաքներում, օգտագործում է հարձակումները՝ մարդկանց մոտ էմոցիոնալ որոշակի ֆոն առաջացնելու նպատակով:

Ուշադրությանն արժանի

 

Սոցցանցերը փորձում են հեռացնել Նոր Զելանդիայի մզկիթի հարձակման մասին տեսանյութը, որը տեղադրել էր մարդասպան ահաբեկիչը: Սակայն վերջին օրերին տեսանյութը հայտնվել է այլ տեղում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական հանրահավաքներին:

Անթալիայում, հարավային Թուրքիայում, կիրակի օրը և դրանից երկու օր առաջ հեռուստատեսային հանրահավաքում Էրդողանն օգտագործել էր տեսանյութի խմբագրված տարբերակը՝ ամսվա վերջում կայանալիք տեղական ընտրություններից առաջ իր աջակիցների ու իսլամիստ հետևորդների օժանդակությունը ստանալու, ինչպես նաև թուրքական ընդդիմությանը թույլ բնութագրելու համար:

28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը՝ սպանդն իրագործած ահաբեկիչը, երկարատև մանիֆեստ է տեղադրել նախքան այս հարձակումները, ուր ասում է, որ մահմեդականները պետք է դուրս գան Թուրքիայի այն տարածքից, որը գտնվում է Բոսֆորից արևմուտք:

Նախագահը ցուցադրել է տեսանյութի հատվածներ հարձակումից մի քանի նախընտրական հանրահավաքների ժամանակ և զուգահեռներ անցկացրել թուրքական ընդդիմության առաջնորդի հայտարարությունների ու ավստրալացի սենատոր Ֆրեյզեր Աննինգի միջև, ով մեղադրել է մահմեդական ներգաղթյալներին հարձակումների մեջ:

«Մենք Նոր Զելանդիայում ծանր ճանապարհ անցանք, այդպես չէ՞: Քաղաքական գործչի վատ իմիտացիան իր մասին խոսում է: Ի՞նչ է նա ասում: Նա ահաբեկչության համար պատասխանատու է նշանակել իսլամը», – ասել է Էրդողանը, երբ ներկայացրել է տեսանյութը` քննադատելով պարոն Աննինգին:

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փեթերսը հայտարարել է, որ կիրակի օրը խոսել է թուրք պաշտոնյաների հետ՝ դեմ արտահայտվելով տեսանյութի օգտագործմանը:

Պարոն Պերսերը հայտարարել է, որ ինքը Թուրքիայի փոխնախագահին և արտաքին գործերի նախարարին ասել է, որ «այդ բնույթի նյութերը, որոնք սխալ պատկերացում են տալիս երկրի մասին, առավել ևս երբ նա Նոր Զելանդիայի քաղաքացի չէ, այլ կերպ է ազդում ապագայի և Նոր Զելանդիայի ժողովուրդի և արտասահմանում մեր ժողովրդի անվտանգության վրա»: Եվ դա ամբողջովին անարդար է»:

Facebook- ը նշում է, որ աշխարհով մեկ ցանցից հեռացրել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած սպանդի մոտ 1,5 միլիոն տեսանյութ, այդ թվում` 1.2 միլիոնը, որոնք արգելափակվել են վերբեռնման ընթացքում: Ընկերությունը նշում է, որ այն նաև հեռացնում է տեսանյութի խմբագրված տարբերակները, որոնք չեն ցուցադրել դաժան բովանդակություն ունեցող կադրեր:

Սակայն պարոն Էրդողանը, ով իր Արդարություն և զարգացում կուսակցության քարոզչությունն է անում ամենօրյա նախընտրական հանրահավաքներում, օգտագործում է հարձակումները՝ մարդկանց մոտ էմոցիոնալ որոշակի ֆոն առաջացնելու նպատակով: Ուրբաթ օրը նա ասել է, որ ինքը խոսել է Թուրքիայի երեք քաղաքացիներից մեկի հետ, որոնք վիրավորվել են Քրիսթչերչի հարձակման արդյունքում և հայհոյել հարձակվողին: Նա պարոն Թարանթին կոչել է չարամիտ մարդասպան և ասել, որ իր մանիֆեստում սպառնացել է բռնությամբ, մասնավորապես Թուրքիայի դեմ, նրա բնակչության և նրա առաջնորդի:

«Միասին բոլոր մահմեդականների հետ մեր երկիրը, մեր ազգը և իմ անձը թիրախի տակ էր», – ասել է Էրդողանը Գազիանթեպի հարավային քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում: «Ի՞նչ է ասում: Որ մենք չպետք է գնանք արևմուտք Բոսֆորից, որը նշանակում է Եվրոպա: Հակառակ դեպքում, նա կգա Ստամբուլ, կսպանի մեզ բոլորիս ու կհանի մեզ մեր հողից»:

Մարտի 31-ին կկայանան մունիցիպալ ընտրությունները: Ինը ամիս առաջ Թուրքիան ոչ միայն ընտրեց նախագահ Էրդողանին որպես նախագահ, այլև հաստատեց սահմանադրական փոփոխությունները, որոնք նրան տվեցին նոր ուժ՝ փոխելով երկրի խորհրդարանական համակարգը նախագահականի:

Թեև պրն. Էրդողանը շարունակում է մնալ ժողովրդականություն վայելող, նա զգում է ճգնաժամային տնտեսության ճնշումը և արժեզրկման ազդեցությունը, որը ազդում է թուրքերի կենսամակարդակի վրա: Թուրքիայի ընդհանուր տնտեսության հաջողությունները շարունակում են վարչապետ Էրդողանի համար հիմք ծառայել իր 17 ամյա վարչապետության և այժմ նախագահության օրերին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment