Էրդողանը փորձում է մեղմել Թուրքիայի տնտեսական անկումը, բայց չի ստացվում

Էրդողանը փորձում է մեղմել Թուրքիայի տնտեսական անկումը, բայց չի ստացվում

Հոդվածի առանցքում

  • Էրդողանը, որը հաղթեց անցած տարվա ընտրություններում, անձնապես ապահով է. որևէ թուրք քաղաքական գործիչ նրա ժողովրդականության հետ չի համեմատվի: Սակայն քաղաքային իշխանությունները նրա կուսակցության աջակցության հիմքն են և կարևոր նշանակություն ունեն նրա հեղինակության համար՝ հատկապես աշխատավոր դասին ու պահպանողական համայնքներին ծառայություն մատուցելու համար: Այստեղ, տեղական մակարդակով, նրա ժողովրդականության ցուցանիշներն անկում են ապրում: Կուսակցությունը չկարողացավ խորհրդարանում մեծամասնություն ստանալ ու ստիպված եղավ կոալիցիա կազմել, հիմալ էլ նմանատիպ իրավիճակում կարող է հայտնվել մարտի 21-ի ընտրություններին:

Ուշադրությանն արժանի

 

Ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին նվիրված հանրահավաքի ժամանակ մի խումբ հանրային աշխատակիցներ Ռեջեպ Թայիփ Էրդողանից  աշխատանք խնդրեցին, բայց նա առաջարկելու ոչինչ չուներ:

«Մեզնից ոչինչ մի սպասեք», – սաստեց ակնհայտ զայրացած էրդողանը, – «Ես հասարակ քաղաքական գործիչ չեմ ու այս հանդիպումն իմ նախաձեռնությունը չէ»:

Էրդողանի կառավարման 17 տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, որը նախագահի համար հստակեցրեց հասարակ թուրթերի խորացող անհանգստությունը երկրի տնտեսության անկման վերաբերյալ:

Երկարատև տնտեսական աճից հետո Թուրքիան մտնում է ռեցեսիայի փուլ` ներդրողների անվստահության ու վարկային ճգնաժամի ֆոնին: Սնանկացումների թիվը նույնպես ավելացել է:

Գործազրկությունն ու գնաճը հասել են երկնիշ ցուցանիշների: Գնաճը, հատկապես բանջերեղենի շուկայում, վերածվել է համազգային մոլուցքի:

Նախագահի Արդարություն և զարգացում կուսակցությունը տնտեսական ճգնաժամի հաղթահարումը փոքր քաղաքների և գյուղերի ընտրազանգվածին ներկայացնում է որպես կուսակցության համար առաջնային մարտահրավեր:

Պարոն Էրդողանը, որը դեռ ժողովրդականություն է վայելում, գլխավորում է իր կուսակցության նախընտրական արշավը:

Նախընտրական ռեժիմին անցնելով Էրդողանը դիմում է քարոզարշավի արդեն փորձված մարտավարության օգնությանը:

Գնաճի հիմնական պատճառն, ըստ նրա՝ օտարերկրյա դավադրությունն է: Նա նաև ընդդիմությանն է մեղադրում կեղծ տնտեսական դժվարությունների հիման վրա իրենց նախընտրական արշավը կառուցելու համար:

«Լոլիկ, կարտոֆիլ, կանաչ բիբար և այլն, իմ քույրե’ր և եղբայրնե’ր, այս ամենն ընդամենը խայծ է», – ասել է Էրդողանը նախընտրական հանրահավաքի իր ելույթի ժամանակ:

«Կառավարությունը հսկիչներ է ուղարկել շուկաներ, որպեսզի նրանք բանջարեղենի գինն իջեցնեն», – հավելել է Էրդողանը:

Հսկիչներին թշնամական ընդունելության արժանանացնելու համար Էրդողանը մեծածախ առևտրով զբաղվող առևտրականներին համեմատել է ահաբեկիչներ հետ:

«Եթե կա ինչ-որ մեկը, ով կարծում է, թե պետությունից հզոր է, ապա պետք է հիշի, որ մենք կվերացնենք նրան, ով ահաբեկում է շուկաները, ճիշտ այնպես, ինչպես ոչնչացրել ենք մյուս ահաբեկիչներին»:

Էրդողանը, որը հաղթեց անցած տարվա ընտրություններում, անձնապես ապահով է. որևէ թուրք քաղաքական գործիչ նրա ժողովրդականության հետ չի համեմատվի:

Սակայն քաղաքային իշխանությունները նրա կուսակցության աջակցության հիմքն են և կարևոր նշանակություն ունեն նրա հեղինակության համար՝ հատկապես աշխատավոր դասին ու պահպանողական համայնքներին ծառայություն մատուցելու համար:

Այստեղ, տեղական մակարդակով, նրա ժողովրդականության ցուցանիշներն անկում են ապրում: Կուսակցությունը չկարողացավ խորհրդարանում մեծամասնություն ստանալ ու ստիպված եղավ կոալիցիա կազմել, հիմալ էլ նմանատիպ իրավիճակում կարող է հայտնվել մարտի 21-ի ընտրություններին:

Որոշ հարցումներ ցույց են տալիս, որ կուսակցությունը դիրքերը զիջում է, ժողովրդականությունը տատանվում է 30 տոկոսի շրջանում: Նույնիսկ իշխանամետ ինսայդերներն ու սյունակագիրներն են զգուշացնում, որ կուսակցությունը կորցնում է իր ժողովրդականությունը՝ դրանում մեղադրելով կոռումպացված ու անգործունակ պաշտոնյաներին:

Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Չևդեթ Յիլմազն անցած շաբաթ կայացած ճեպազրույցում հերքեց, որ կուսակցության ժողովրդականությունն անկում է ապրում, միևնույն ժամանակ, սակայան, հաստատեց, որ հարցումների տվյալով՝ չկողմնորոշված ընտրողները չափազանց շատ են: Այնուամենայնիվ, պարոն Յիլմազը վստահություն հայտնեց, որ կուսակցությունն անցած տարվա խորհրդարանական ընտրություններին հավասար արդյունք կտա:

Արդարություն և զարգացում կուսակցությունն ունի ուժեղ առաջնորդներ, քաղաքական կայունություն, և եթե տնտեսական խնդիրներ կան, ապա ճիշտ պատասխանն Արդարություն և Զարգացում կուսակցությունն է, ոչ թե փոքր կուսակցությունները», – ասել է Յիլմազը:

Այդուհանդերձ, կասկած չկա, որ մոտ 25 տոկոսով արժեզրկված լիրան ու դրա հետևանքով՝ կտրուկ գնաճը, թուրքերի հիմնական մտահոգությունն է:

Բացի այդ, այս տարեսկզբին գյուղացիները մեծ վնաս կրեցին տնտեսական քաղաքականության արդյունքում, որը, անտեսելով գյուղատնտեսությունը, շեշտը դրեց ենթակառուցվածքների ու բնակարանաշինության զարգացման վրա:

«Թուրքիայի հիմնական խնդիրը սննդի գների վերաբերյալ գյուղատնտեսական քաղաքականությունն է», – ասել է Գյուղատնտեսական պալատի Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Ահմեթ Աթալիկը:

Կառավարությունը սննդամթերքը նեմուծում է և արդյունքում գյուղացիներն այլևս չեն կարողանում գումար վաստակել ու ստիպվցած են լքել իրենց դաշտերը: Նրանք տեղափոխվում են քաղաքներ, – ասում է Ահմեթ Աթալիկը:

Էրդողանի կառավարման 17 տարիների ընթացքում ավելի քան 30 հազար հեկտար՝ Բելգիայի տարածքին հավասար գյուղատնտեսական տարածք է ամայացել: Վերջին տասնամյակում գյուղատնտեսների թիվը 2.8 միլիոնից դարձել է 2.1 միլոին:

Նախընտրական պայքարի մեկնարկին կառավարությունը ժամանակավոր շուկաներ ստեղծեց, որտեղ միրգն ու բանջարեղենը վաճառվում է ինքնարժեքով: Ակցիան շատ հաճախորդների ներգրավեց:

«Եթե կառավարությունը մենաշնորհը խախտում է ու մրցակցություն է մտցնում շուկա, ապա դա ճիշտ որոշում է», – կարծում է Սելվա Դեմիրալփը, Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական գիտությունների պրոֆեսորը: «Բայց եթե կառավարությունը բանջարեղենը գնում է նույն մեծածախ շուկայից ու գները սուբսիդացնում է, ապա դա կարող է լուրջ վնաս հասցնել շուկայական կառուցվածքին»:

Հիմա սուբսիդացված գներով բանջարեղենը լարվածությունը փոքր-ինչ մեղմել է, բայց մինչև հիմա ձեռնարկած քայլերից որևէ մեկը Թուրքիայի վատ տնտեսության հետևանքներն առայժմ չի մեղմել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment