Նախագահը, որը կերավ Թուրքիան

Հոդվածի առանցքում

  • Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Էրդողանը նախագահության 90 օրվա ընթացքում կերավ Թուրքիան:
  • Նորընտիր նախագահը $350-$650 միլիոնանոց, 1000 սենյականոց նախագահական նոր պալատ է կառուցել:
  • Էրդողանը խոշոր գործարարներին խրախուսում էր գնել ԶԼՄ-ներին և ստիպել, որ նրանք գովաբանեն կառավարության աշխատանքը:
  • Մյուս տարվանից Էրդողանը կղեկավարի կառավարության նիստերը` մանևրելով Ահմեդ Դավութօղլուի կողքին:

Ուշադրությանն արժանի

Ինչպես է Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլանել ամբողջ երկիրը:

Ամեն տարի նոյեմբերի 10-ի կողմերը իմ թվիթերյան #Turkey հաշիվը պարտադիր լցվում է Անկարայից և Ստամբուլից եկող լուրերով, բայց նաև Օնթի Ջինի թուրքական բաղադրատոմսով և առաջարկություններով, թե ինչպես կարելի է տապակել հավ առանց տունը պայթեցնելու: Եվ ամեն տարի, ամբողջ աշխարհից թուրքերն ու թուրք գիտնականները դժգոհում և ինձ համոզում են #Turkey-ը փոխել #Turkiye-ի, քանի որ իրենց երկիրն իրենց լեզվով այդպես է գրվում: Երկիր, որը, ցավոք, առանց որևէ հաջողության սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Իրանին, Իրաքին և Սիրիային:

Այս տարի, ամեն դեպքում, նման խնդրանքները դատապարտված էին, ես չէի  պատրաստվում բավարարել ամենամյա այդ ցանկությունը:

Տարօրինակ կերպով #Turkey և #Turkiye անուններն ինձ համար նույնն են: Դա նրանից է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահության 90 օրվա ընթացքում կերավ Թուրքիան: Նա նախագահ է, դե ֆակտո նաև վարչապետ է, ինչը նրան դարձնում է Թուրքիայի առաջին «Վարչագահ» (Primesident)` նմանվելով Turducken-ի քաղաքական տարբերակին (Turducken–ը անգլերեն Turkey-Թուրքիա, duck-բադ և chicken-հավ բառերից կազմված ուտեստի անուն է):

Էրդողանի իշխանությունը, սակայն, դրանից էլ ավել է: Նա նաև երկրի արդյունավետ ԱԳ նապարարն ու գլխավոր դատավորն է, գլխավոր դատախազը և մեծ քաղաքի քաղաքապետը, համալսարանի ռեկտորն ու ժողովրդի հոր կերպարը:

Ոչինչ ավելի լավ չի կարող ներկայացնել այն, թե ինչպես է էրդողանը կերել Թուրքիան, քան $350-$650 միլիոնանոց, 1000 սենյականոց և ավելի քան 2 միլիոն քառակուսի ոտնաչափ  տարածքով (289,000 քառակուսի մետր) նախագահական նոր Աք-Սարայ`Սպիտակ տուն պալատը:

Էրդողանը, իհարկե, ավելի է աճել, քան երբ նոր էր ստանձնում նախագահի  պաշտոնը այս տարվա օգոստոսին: Սկսած 2007-ից, երբ այն ժամանակ ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլը, որը Էրդողանից բացի այդ պահին միակ ծանր քաշայինն էր իշխանության մեջ, դարձավ նախագահ, էրդողանը դարձավ միակը, ով այդքան ազդեցություն ուներ Թուրքիայի քաղաքական դաշտում: Վարչապետության ավելի քան 10 տարիներին քաղաքական հղկված հմտություններով նա հասավ վարպետության, ոչ կոմպետենտության վերացման, քաղաքական բռնաճնշումների միջոցով հասավ նրան, որ ընդդիմությունը նրանից վախեցավ:

Էրդողանի Արդարություն և Զարգացում կուսակցությունը մուսուլմանական աշխարհում «հետիսլամական» քաղաքական ամենահետաքրքիր կուսակցությունից վերածվեց պնակալեզների փեթակի, որն անտեսեց Թուրքիայի շահերը և ծառայեց մեկ մարդու հավակնություններին:

Այդ ընթացքում կուսակցությունը էրդողանի ավտորիտար և անգամ հետադիմական իշխանության ավելի կոշտ քաղաքականության շարժիչ ուժը դարձավ: Կանանց իրավունքներին նվիրված կոնֆերանսին էրդողանը հայտարարեց. «Դուք չեք կարող ստիպել կանանց և տղամարդկանց հավասար լինել: Դա հակասում է բնությանը»: Սա շոկային էր, անգամ էրդողանի համար, որն անցած ամառ զարմացրել էր հայտարարությամբ, թե ամերիկացիները Հիտլերի մասին ոչինչ չգիտեն, վերջերս էլ պնդել էր, թե Ամերիկան բացահայտել են մուսուլմանները:

2011-ի ամռանը մեկնարկեց Էրդողանի վարչապետության երրորդ ժամկետը: ԱԶԿ-ն գործնականում անհնար դարձրեց որևէ մեկի համար մարտահրավեր նետել Էրդողանին:

Նրա դիրքերի ամրապնդման մեխանիզմը շատ պարզ էր: Էրդողանը խոշոր գործարարներին, որոնք, հիմնականում շինարարության ոլորտում, ցանկանում էին կառավարության հետ ձեռք բերել շահութաբեր գործարքներ, խրախուսում էր գնել ԶԼՄ-ներին և անել այնպես, որ նրանք գովաբանեն կառավարության աշխատանքը, փոխարենը թուրքական լիրան կհոսեր այնտեղ, որտեղ նրանք ցանկանում էին:

Երկու լրատվամիջոցներ հրաժարվեցին խաղալ այդ խաղը և ենթարկվեցին հետապնդումների, դատական քաշքշուկների և տուգանքների, որոնք հաճախ անհամաչափ էին: Ամենահայտնի օրինակը Դողան մեդիա ընկերության նկատմամբ 2.5 միլիարդ հարկային տուգանք սահմանելն էր, որի սեփականատերերը, խմբագիրներն ու լրագրողները հրաժարվեցին ընկրկել Էրդողանի և ԱԶԿ-ի իշխանության առաջ:

Սա չի նվազեցնում Էրդողանի ձեռքբերումները: Նա, իհարկե, ընդլայնեց թուրքական քաղաքականությունը` ներառելով սոցիալական անպաշտպան շերտերին, որոնցով նախորդ իշխանությունները քիչ էին հետաքրքրված, ապահովեց նրանց առողջապահությամբ, ավելի լավ ենթակառուցվածքներով և կարգավորեց  տրանսպորտը: Թուրքերը ԱԶԿ իշխանության գալուց հետո իրենց նաև ավելի բարեկեցիկ զգացին` տնտեսական աճի և սպառողական վարկերի շնորհիվ: էրդողանը նաև բարձր էր գնահատվում Վաշինգտոնում, որը ենթադրում էր, որ Թուրքիան հավատարիմ է աշխարհիկ քաղաքականության խաղի կանոններին, ինչը ընկալվում էր որպես իսլամական «երրորդ ուղի», որը կարող է օրինակ լինել արաբական երկրների համար: Երբ Էրդողանը 2003-2004-ին ձեռնամուխ եղավ քաղաքական լայն բարեփոխումներիի, Եվրամիությունը նույնիսկ պարգևատրեց Թուրքիային` պաշտոնապես հրավիրելով անդամակցության վերաբերյալ բանակցությունների:

Բայց Էրդողանը այս ազատականացման փոփոխություններից հետքայլ կատարեց` օգտագործեց իր իշխանությունը ընդդիմախոսների նկատմամբ հաշվերհարդար տեսնելու, հակառակորդներին վախեցնելու և ի վերջո հարստանալու ու իր իշխանությունն ամրապնդելու համար:

Չնայած իր քաղաքական առաջնորդությանը, որպես վարչապետ նա ընդամենը կառավարության, ոչ թե երկրի ղեկավարն էր: Երեք ժամկետից հետո, երբ օրենքով Էրդողանն այլևս չէր կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում, նա բախվեց հետևյալ խնդրին. ինչպես ավարտել մեծ ծրագիրը, որի նպատակը Թուրքիան տարածաշրջանային և տնտեսական հզոր ուժի վերածելն էր:

Այդ պահին էրդողանի դասակարգային հեղափոխությունն ավարտվեց միայն մասնակի: Նա լռեցրեց թուրքական գլխավոր շտաբը (Ամերիկյան միացյալ հրամանատարական շտաբի թուրքական տարբերակը), քաղաքական դասակարգային  նոր «հավատքի» միջոցով ոտքի տակ գցեց հին աշխարհիկությունը: ԱՄՆ-ում քաղաքական գործիչները Թուրքիան սկսեցին դիտարկել որպես աճող ուժ: Աշխարհիկությունից հեռանալը ազդարարվեց նոր սահմանադրությամբ, որը պետք է համակարգեր այս փոփոխությունները և ի վերջո հանգեցներ Քեմալիզմի վախճանին, որը գաղափարների փաթեթ էր, ինչով Թուրքիան առաջնորդվում էր անցած 90  տարիներին:

Էրդողանի սկսածն ավարտելու միակ ճանապարհը նախագահության ստանձնումն էր. դա այն պաշտոնն էր, որն Էրդողանը ցանկանում էր իր կարիերայի դեռ ամենասկզբում:

Էրդողանը, սակայն, Թուրքիայի նախագահական լիազորությունների հետ խնդիր ուներ. դրանք տեսականորեն քաղաքական չեն և, համեմատած վարչապետի պաշտոնի հետ, սահմանափակ են: Էրդողանի որոշ հակառակորդներ հավատում էին, հույս ունեին, որ Էրդողանի համար նախագահությունը կդառնա զսպաշապիկ, քանի որ ուժերի բաշխման մեջ առաջնահերությունը տրվում է վարչապետությանը: Ընդդիմախոսները կարծում էին, որ դրանով Էրդողանը` տասը տարուց ավելի երկրի ղեկը ստանձնած վառ, բայց համեմատաբար մարգինալ քաղաքական դեմքը, կհանգստանա:

Դա լավ միտք էր, բայց Էրդողանը քաղաքական խորամանկ գործիչ է: Ինչպես ավելի վաղ 2007-ին, 2011-ին ու 2013-ին, նա ջանքեր գործադրեց սահմանադրությունը փոխելու ուղղությամբ, որը գրվել էր զինվորականների ճնշման տակ դեռ 1980-ականների սկզբներին: Հետագայում սահմանադրական փոփոխություններն արդեն  պետք է երկիրը վերածեին «գործադիր նախագահության», այնպես, որ Էրդողանը կարողանար ոչ թե դառնար նախագահ և ունենար մեծ լիազորություններ, այլ դառնալով նախագահ` իր հետ վերցներ վարչապետի լիազորությունները: Էրդողանի համար դա հազվատեպ է լինում, բայց նա պարտվեց, մյուս կողմից այդ պարտությունը ոչինչ չփոխեց:

Որպես նախագահ Էրդողանը դեռ ցանկանում  է փոխել սահմանադրությունը, մի գործ, որը նա ցանկանում է կատարել իշխանության գալուց անմիջապես հետո`  չնայած իր իշխանությունն ու հեղինակությունը դրա կարիքը չունեն:

Նա չի գործում ինչպես նախորդ նախագահները, Էրդողանն օգտագործում է իր բոլոր լիազորությունները, առանց մտածելու, որ դրանով կխախտվեն քաղաքական չափանիշները: Այդպես մտածում էին նախկին նախագահները: Սկսած մյուս տարվանից, Էրդողանը կղեկավարի կառավարության նիստերը, մանևրելով վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողքին, որի դերը զգալիորեն նվազել է վարչապետ նշանակվելուց հետո:

Դավութողլուի նվազող ուժը փաստացի արտահայտում է այն, որ Էրդողանը կարողանում է ուժ հավաքել և փոխաբերական իմաստով խժռել Թուրքիան:

Վերջին 12 տարիների ընթացքում Էրդողանի վարչապետական քայլերը պաշտոնը լքելուց հետո չեն ավարտվել: Նրա գործելաոճը դժվար կլինի փոխել, եթե անգամ նա լինի ավելի մեծահոգի և ժողովրդավարամետ: Էրդողանը յուրացնում է իշխանությունը իր ձեռքբերումներով և համախոհներով, որոնք նրան աջակցում են ինչպես Buyuk Usta-ի, կամ «Մեծ Վարպետի»:

Վաշինգտոնը, այդ ընթացքում կորուստներ է կրում, քանի որ էրդողանը իշխանության ներքին հավասարակշռության բացակայությունից դառնում է ավելի անկուշտ և ետ է քաշվում իր քաղաքական նախկին բարեփոխումներից ու 2009-ին նախագահ Բարաք Օբամայի` ծաղրանքի հասնող ձևակերպումներից, ըստ որի ԱՄՆ և Թուրքիայի միջև «ուսանելի գործընկերություն է», և երկու երկրներն արժեքներ տարածողներ են: Էրդողանի անսահմանափակ իշխանությունը և այն, որ Թուրքիան չի ցանկանում օգնել ԱՄՆ-ին այսպես կոչված Իսլամական պետության դեմ պայքարում, քանի դեռ Օբամայի վարչակարգը չի կատարում իշխանափոխություն Սիրիայում, Թուրքիային հետևողների և քաղաքական գործիչների շարքերում հարց է առաջացնում, թե ինչպես պայմանավորվել էրդողանի հետ: Քննադատել նրան հրապարակավ, խորհուրդտներ տալ մասնավոր հանդիպումներում, թե խաղալ նրա փառասիրության հետ: Սպիտակ տունը փորձեց մասնավոր դիվանագիտությունը և շողոքորթությունը, բայց երկու մոտեցումների արդյունքը, ինչպես միշտ, նույնը եղավ:

էրդողանն անում է ինչ ցանկանում է, նրա ցանկությունները սովորաբար հակասում են Վաշինգտոնի շահերին:

Ավելի վաղ` այս աշնանը, Օբամայի վարչակարգը փնտրում էր նուրբ մոտեցում` բացատրելու համար, որ միջկառավարական գործերը առաջ կընթանան վարչապետ Դավութողլուի միջոցով: Դա անհաջողության դատապարտված մոտեցում էր, քանի որ Էրդողանը հրաժարվեց գնալ զիջման թուրքական քաղաքական դաշտում: Նա պատրաստվում է այդպես վարվել այնքան, որքան կլինի նախագահ, իսկ դա, կարծես, կտևի առնվազն ինը տարի:

Էրդողանը դարձել է չափազանց մեծ և անկուշտ: Բայց ի տարբերություն Գոհաբանության ընթրիքից հետո բազմոցին նստած քնկոտ Քեռի Մորիսի, էրդողանին չի թվում, որ նա ստացել է բավականաչափ Թուրքիա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment