Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է շարունակել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը
Հոդվածի առանցքում
- Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ներառյալ՝ ռազմական ավիացիայի մասով: Էրդողանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած օդային շոուին ներկա գտնվելուց հետո, որի ժամանակ Սուխոյ Սու-57 կործանիչները ներկայացել են դեմոնստրատիվ թռիչքներով, ինչից հետո Թուրքիայի նախագահը հարցեր է տվել դրանց մասին:
Ուշադրությանն արժանի
Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ներառյալ՝ ռազմական ավիացիայի մասով:
Էրդողանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած օդային շոուին ներկա գտնվելուց հետո, որի ժամանակ Սուխոյ Սու-57 կործանիչները ներկայացել են դեմոնստրատիվ թռիչքներով, ինչից հետո Թուրքիայի նախագահը հարցեր է տվել դրանց մասին:
Կա ևս մեկ հանգամանք, որը կարող է ավելի բարդացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: Թուրքիա է սկսել առաքվել ռուսական S-400 համակարգերի երկրորդ խմբաքանակը:
Մենք անում ենք դրական քայլեր ռազմատեխնիկական ինդուստրիայի ոլորտում՝ հաստատելով S-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի առաքումը, ասել է Էրդողանը Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելին, այսօր մեր հանդիպումների ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել քննարկել տարբեր ուղղություններով այլ քայլեր, որոնք կարող ենք անել այս ինդուստրիայում, – հավելել է նա:
S-400 համակարգերի առաջին խմբաքանակի առաքումը Անկարա տեղի է ունեցել սեպտեմբերին՝ հակառակ պատժամիջոցների մասին ԱՄՆ զգուշացումներին: Վաշինգտոնի պնդմամբ ռուսական համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ:
Վաշինգտոնն առայժմ սպառնալիքներից գործողությունների չի անցել, բայց անցած ամսվանից սկսել է Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հեռացնելու գործընթացը: Թուրքիան ծրագրում էր գնել դրանք նույնպես: Վաշինգտոնի քայլին ի պատասխան Էրդողանն ասել է, որ Թուրքիան կործանիչներ կգնի այլ տեղից:
Պուտինը հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկել է ռուսական Su-35 կործանիչների հարցը, ինչպես նաև համատեղ աշխատանքը նոր Su-57-երի ծրագրում:
Կարծում եմ, որ մեր թուրք գործընկերներին հետաքրքրում է ոչ միայն գնումը, այլև համատեղ արտադրանքը, ասել է Պուտինը Էրդողանի հետ ասուլիսի ժամանակ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ