Ռուսական համակարգերից հետո Էրդողանը խոսում է միջուկային զենքի մասին
Հոդվածի առանցքում
- Չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, Էրդողանը հրթիռներ է ձեռք բերել Ռուսաստանից՝ մտահոգություն առաջացնելով ՆԱՏՕ-ում, քանի որ ռուսական համակարերը կարող են օգտագործվել իրենց նոր F-35 կործանիչները խոցելու համար: ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպեր պնդում է, որ Պուտինը կարող է նաև հետախուզական տվյալներ հավաքել ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ, և նախազգուշացրել է Էրդողանին ընտրություն կատարել:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում ընդունել ստատսուս քվոն և կարծում է, որ Թուրքիան պետք է միջուկային զենք ունենա: Էրդողանը Դոնալդ Թրամփին, ՆԱՏՕ-ին և Իսրայելին մեղադրել է կեղծավորության մեջ՝ Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու Անկարայի որոշման դեմ արշավի համար:
Թուրքիայի նախագահը նշել է՝ անընդունելի է, որ այն երկրները, որոնք պարծենում են իրենց իսկ հրթիռներով, փորձում են սահմանափակել Թուրքիայի ռազմական գործողությունները: Էրդողանն ասել է. «Որոշ երկրներ ունեն միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, բայց ասում են, թե մենք չպետք է ունենանք: Ես դա չեմ ընդունում: Աշխարհում գրեթե չկա զարգացած մի երկիր, որը միջուկային մարտագլխիկներ չունի»:
Թուրքիայի իշխանական Սաբահ թերթը կրակին յուղ ավելացրեց՝ հայտարարելով. «Մենք աշխատանքներ ենք իրականացնում միջուկային հրթիռներ ունենալու համար»:
Էրդողանն իր պոռթկումի մեջ ներգրավել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ պնդելով, որ Իսրայելը փորձում է ահաբեկել իր զենքերով:
Նա ավելացրել է. «Իսրայելը գրեթե մեր հարևանն է և նրանք ահաբեկում են այլ երկրների»:
Չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, Էրդողանը հրթիռներ է ձեռք բերել Ռուսաստանից՝ մտահոգություն առաջացնելով ՆԱՏՕ-ում, քանի որ ռուսական համակարերը կարող են օգտագործվել իրենց նոր F-35 կործանիչները խոցելու համար:
ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպեր պնդում է, որ Պուտինը կարող է նաև հետախուզական տվյալներ հավաքել ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ, և նախազգուշացրել է Էրդողանին ընտրություն կատարել:
«Կամ F-35, կամ S-400-ը: Երկուսը ունենալ չեք կարող: Թուրքիան մեր երկարամյա գործընկերը և դաշնակիցն է եղել ու ես հույս ունեմ, որ նրանք կվերադառնան մեր կողմը և այն գործողություններին, որոնք ՆԱՏՕ-ն համաձայնել էտարիներ առաջ», – ասել է նա:
Նեթանյահուն հանդիպել է ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, սակայն կարճ բանակցությունները ավելի շատ ուղղված էին Իրանի և Պաղեստինի հարցերին, քան Թուրքիային:
Անցած շաբաթ Ջոնսոնը հանդիպել էր Էրդողանին, քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:
Էրդողանի և Ջոնսոնի հարաբերությունները, կարծես թե, լավ են՝ չնայած ռուսական հրթիռային հակասություններին:
Էրդողանը շնորհավորել է Ջոնսոնին վարչապետ ընտրվելու կապակցությամբ, չնայած Ջոնսոնը մի անգամ կոպտել է նրան:
ԵՄ-ն ուշադիր հետևելու է Թուրքիային: Էրդողանը սպառնացել է բացել Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը և փախստականներին ուղղել դեպի Եվրոպա, եթե այդ սահմանին չստեղծվի անվտանգության գոտի:
«Մենք ստիպված կլինենք բացել դարպասները: Մենք չենք կարող միայնակ կրել փախստականների բեռը», – ասել է նա:
Նրա հայտարարությունը վերահաստատեց Թուրքիայի վրդովմունքը, որ Արևմուտքն անտեսել է անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ նախկին առաջարկները: Անվտանգության գոտում նախատեսվում է վերաբնակեցնել փախստականերին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ