Թուրքիայի նախագահ Էրդողանի ֆոտո-զավեշտները դառնում են ավելի տարօրինակ
Հոդվածի առանցքում
- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ցուցադրական երևույթները նորություն չեն: Նա, ով տեսել է ելույթ ունեցող նրա հսկայական կեղծ պատկերը, կարող է դա հաստատել, բայց վերջին շաբաթներին տեղի ունեցածն ավելի արտասովոր էր:
- Դրա գագաթնակետը եղել է երկուշաբթի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպումը, որտեղ քաղաքական գործիչները լուսանկարվել են ռազմիկների հետ, որոնցից յուրաքանչյուրը կրել է թուրքական 16 պետություններից մեկի զինվորական պատմական հանդերձանքը:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ցուցադրական երևույթները նորություն չեն: Նա, ով տեսել է ելույթ ունեցող նրա հսկայական կեղծ պատկերը, կարող է դա հաստատել, բայց վերջին շաբաթներին տեղի ունեցածն ավելի արտասովոր էր:
Էրդողանի նոր հսկայական պալատի և անցած ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այնտեղ բեմականացված դիմավորելու առաջին զավեշտալի լուսանկարներում Թուրքիայի առաջնորդը հայտնվել էր կայսերական կեցվածքով: Զգացվում էր, որ էրդողանի կայսերականությունն աճում է: Դրա գագաթնակետը եղել է երկուշաբթի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպումը, որտեղ քաղաքական գործիչները լուսանկարվել են ռազմիկների հետ, որոնցից յուրաքանչյուրը կրել է թուրքական 16 պետություններից մեկի զինվորական պատմական հանդերձանքը:
Քանի դեռ Թուրքիային հետևող դիտորդները անհանգստանում են նախագահի բռնապետական միտումներից, այս տեսարանները հուսադրող չեն:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ