Էրդողանը թուլանում է, բայց մնում է անպարտելի

Էրդողանը թուլանում է, բայց մնում է անպարտելի

Հոդվածի առանցքում

  • Էրդողանը մեծ քաղաքական գործիչ է: Դա պետք է ակնհայտ լինի բոլոր նրանց համար, որոնք հետևում են այդ մարդու քաղաքական կարիերային: Անցած շաբաթ հանրահավաքների ժամանակ նա օգտագործեց Նոր Զելանդիայում տեղի ունեցած սպանությունների կադրերը, որը սարսափելի ու էժան քաղաքական մարտավարություն էր, սակայն տեղին էր: Դա հնարավորություն տվեց Էրդողանին ընդգծել ու ամրապնդել մահմեդական համերաշխության, թուրքական ղեկավարության և անհուսալի Արևմուտքի մասին գաղափարները, որոնք երկար ժամանակ եղել են նրա ու ԱԶԿ-ի քաղաքական ռեպերտուարում:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահը շատ հազվադեպ էեղել այսքան ոչ ժողովրդական: Նա, ամենայն հավանականությամբ, կհաղթի այսշաբաթ կայանալիք տեղականընտրություններում:

Ոչ մեկին երբեք չի հաջողվել կանխատեսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական վախճանը, սակայն այս շաբաթավերջին, Թուրքիայի տեղական ընտրությունների նախօրեին, նա ու իր Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) թույլ էին երևում, քան երբևէ: Եթե նա քաղաքական ճնշում չզգար, քարոզարշավի ժամանակ չէր ցուցադրի Քրայսթչերչի մզկիթի կոտորածի անհեթեթ տեսագրությունը, ոչ էլ կմեղադրեր ընդդիմությանը, որ ցանկանում էբաժանել Թուրքիան: Նրա ներքին գործերի նախարարը բարձրաձայն չէր հայտարարի, որ Թուրքիան մարտահրավեր նետեց ԱՄՆ-ին, երբ այն ներխուժեց Սիրիա և գրավեց Աֆրինը: Արևմտյան իսլամաֆոբիան ոչնչացնելը,գլխավոր ընդդիմադիր կուսակցության դավաճանությունը և ԱՄՆ-ին հակառակվելըհոյակապ միջոցներ են մոբիլիզացնելու թուրքական ընտրազանգվածին առաջիկա տեղական ընտրություններում ԱԶԿ– ի թեկնածուներին պաշտպանելու համար:

81խոշոր և 1000 փոքր քաղաքների քաղաքապետարաններ մասնակցում են մարտի 31-ի խաղին, որը որոշիչ նշանակություն ունի, քանի որ քաղաքների ու բնակավայրերի նկատմամբ հսկողությունը նշանակում է հսկել նաև այն հովանավորչությունը, որն աջակցում է ԱԶԿ-ին: Ինչու? պետք է որևէ գործարար փորձի ստանալ ԱԶԿ-ի բարեհաճությունը, եթե քաղաքապետն ուրիշ կուսակցությունից է: Էրդողանին անհանգստացնողը վերջին շրջանի տնտեսական սարսափելի լուրերն են. տնտեսությունն անկում է ապրում, գնաճը 20 տոկոս է, գործազրկությունը`13.5 տոկոս (երիտասարդների գործազրկությունը` 12 տոկոսից բարձր է), նվազել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն: Չնայած այս ամենին, հաշվի առնելով Էրդողանի քաղաքական հմտությունները, վերջնական լուծում տալու ԱԶԿ-ի պատրաստակամությունը, կուսակցական հակառակորդների թուլությունը և  ընդդիմության մեջ քաջության պակասը, իշխող կուսակցությունը, հավանաբար, հերթական անգամ կհաղթի:

Էրդողանը մեծ քաղաքական գործիչ է: Դա պետք է ակնհայտ լինի բոլոր նրանց համար,որոնք հետևում են այդ մարդու քաղաքական կարիերային: Անցած շաբաթ հանրահավաքների ժամանակ նա օգտագործեց Նոր Զելանդիայում տեղի ունեցած սպանությունների կադրերը, որըսարսափելի ու էժան քաղաքական մարտավարություն էր, սակայն տեղին էր: Դա հնարավորություն տվեց Էրդողանին ընդգծել ու ամրապնդել մահմեդական համերաշխության, թուրքական ղեկավարության և անհուսալի Արևմուտքի մասին գաղափարները, որոնք երկար ժամանակ եղել են նրա ու ԱԶԿ-ի քաղաքական ռեպերտուարում: Նա բոլորից լավ է հասկանում, որ ինքնության վրա հիմնված քաղաքական կոչերը կարող են հաղթահարել նույնիսկ տնտեսական վատ լուրերը: Անցյալ տարի, երբ տնտեսության վատ կառավարումը հանգեցրեց լիրայի կտրուկ անկման, վերլուծաբաններն էլ կանխատեսեցին, որ Էրդողանը ստիպված կլինի դիմել ԱՄՀ-իօգնությանը: Թուրքիայի ղեկավարը մեղադրեց Միացյալ Նահանգներին և դիմեց Աստծուն, այն դարձնելով ազգայնական ու կրոնական արժանիք՝ շուկաների տրամաբանության դեմ պայքարելու համար: Դրվագը թերևս ամրապնդեց Էրդողանին, գոնե կարճ ժամանակով: Ահա թե ինչու 2019 թ. ընտրություններից մեկ շաբաթ առաջ Էրդողանը հարցրեց թուրքերին. «Ինչու է Արեւմուտքը լռում?: Ինչու են արևմտյան լրատվամիջոցները լռում?: Որովհետև նրա՛նք … դա պատրաստեցին (ահաբեկչության կասկածյալի մանիֆեստը) և տվեցին ահաբեկչին»: Հետո նա զգուշացրեցնորզելանդացիներին ու ավստրալիացիներին, որ եթե այցելեն Թուրքիա, ինչպես իրենց պապերն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, նրանք էլ տունկվերադառնան դագաղներով:

Նույնիսկ եթե 50 մահմեդականների գերեզմանների վրա Էրդողանի քվեարկության կոչերը չաշխատեն, բոլոր հիմքերը կանենթադրելու, որ ԱԶԿ-ն կանի ամեն ինչ, որպեսզի արդյունքն իրենց օգտին լինի: Կուսակցության նախընտրական քարոզչության վերջին խորամանկությունը ցուցադրվել է 2017 թվականի ապրիլին, երբ թուրքերին խնդրեցին հաստատել սահմանադրական փոփոխությունները, որոնք Էրդողանին նոր լիազորություններ էին տալու: Երբ պարզ դարձավ, որ «Այո» ճամբարը կարող է պարտվել, կուսակցությունը և նրա գործակալները հոգ տարան, որ խախտվեն ԱԶԿ-ի ընտրական բարեփոխումները և հաշվառվեն չվավերացված քվեաթերթիկները: 2015 թ. նոյեմբերին կայացած խորհրդարանականընտրությունների, 2015 թ. հունիսին էլ կրկնակի ընտրությունների արդյունքները Էրդողանին չգոհացրին: Չնայած միջազգային դիտորդները տեղեկացրին, որ քվեարկության ընթացքում խնդիրներ չեն եղել, ԱԶԿ-ն, նրա կողմնակիցներն ու կառավարությունըվախեցրին ընդդիմությանը և նույնիսկ բռնություն կիրառեցին նրանց նկատմամբ: Մեկ տարի առաջ ընդդիմությունը հավաստիացրեց, որ իշխող կուսակցությունը կեղծել է Անկարայի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, հօգուտ իր թեկնածուի:

ԱԶԿ-ն Թուրքիայի քաղաքականության մեջերկու տասնամյակ իշխելու ընթացքում նաև պայքարել է շարունակ աճող ընդդիմության դեմ: Ստամբուլի քաղաքապետի Հանրապետական Ժողովրդական կուսակցության(ՀԺԿ) թեկնածուն, ըստ հարցումների, աննշան տարբերություն է ունեցել նախկին վարչապետ և Էրդողանի Այոյի անդամ Բենալլի Յըլդիրիմի հետ: ԱնկարայումՀԺԿ-ի թեկնածու Մանսուր Յավասի վիճակնավելի լավ է: Կուսակցությունը տառապել է ԱԶԿ-ի գիշատիչ գործոնեությունից, այն իր օգտին փոխեց Թուրքիայի մեդիա դաշտը ևօգտագործեց պետական ապարատի իշխանությունը: Սակայն ընդդիմությանղեկավարները չկարողացան ԱԶԿ-ի դեմ օգտագործել բոլոր առկա խնդիրները ևթուրքերին առաջարկել ավելի լավ ապագա:

2017 թ.-ի ամռանը CHP- ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, փաստորեն, բախվեց պոտենցիալ հաղթած քաղաքական խնդրին, երբ սկսեց «Արդարության երթ»-ը՝ բողոքելով կուսակցության անդամի և նախկին լրագրողի բանտարկության դեմ: Անկարայից Ստամբուլ գնալու ճանապարհին Քըլըչդարօղլուն գրավեց տասնյակ հազարավոր հետևորդների ևառաջատար լրատվամիջոցների ուշադրությունը: 25 օրից 280 մղոն անցնելուցհետո նա հաղթական, բազմության ողջույնների ներքո մտավ Թուրքիայի ամենամեծ և քաղաքականապես ամենակարևոր քաղաքը`ԱԶԿ– ի հենակետը: Դրանից հետոՔըլըչդարօղլուի կողմնակիցները ցրվեցին ու էլոչինչ տեղի չունեցավ: Քանի որ ոչ ոք դեմ չէ արդարությանը, ապա երթը պետք է լիներօրենքի գերակայության վերականգնման և կոռուպցիայի վերացման շարժման սկիզբը, սակայն Քիլիչդարօղլուն և նրա տեղակալները չկարողացան այն կառավարել նույնիսկ հաջողության հասնելուց հետո: Արդյունքում, Աթաթուրքի կուսակցությունը (CHP), ավելի շուտ դարձավ տարածաշրջանային կուսակցություն, կենտրոնանալով Թուրքիայի Էգեյան ծովի ափամերձ շրջանում և հույս ունի ստանալազգային աջակցության 20-25 տոկոսը:

Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, որոնք պետք է Թուրքիան փրկեին ԱԶԿ-ից խորհրդարանական ու նախագահական ընտրությունների վերջին փուլում, զգալիորեն զիջեցին՝ Թուրքիայի 600 տեղանոց խորհրդարանում ստանալով ընդամենը 43 տեղ: Ժողովրդական Դեմոկրատական կուսակցությունը տարիներ շարունակ պետական հետապնդումների թիրախ է եղել: Նրա ղեկավարության մեծ մասը գտնվում է բանտում՝ իբր ահաբեկչությանն աջակցելուհամար: Դա քաղաքական նպատակահարմար, բայց անխոհեմ մեղադրանք է ԱԶԿ-ի կողմից, որովհետև կուսակցությունը, չնայած ձևավորվել է քրդական համայնքում, այն արդեն տարածվում է դրա սահմաններից դուրս:

Էրդողանը և ԱԶԿ-ն օգտվում են նաև ուրիշ առավելություններից. մի խումբ մարդիկ, որոնք կարող են նրանց մարտահրավեր նետել, իրականում վախկոտ են: Պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը դուրս կգա թոշակառուի կարգավիճակից իր նախկին ​​քաղաքական գործընկերոջը մարտահրավեր նետելու համար: Կուսակցության մասին վերջին պատմություններում ներառել են Ահմեդ Դավութօղլուն, որը եղել է Էրդողանի արտաքին քաղաքականության գծով խորհրդատու, արտաքին գործերի նախարար և վարչապետ, Ալի Բաբաջանին, նախկին փոխվարչապետին ևտնտեսության համար պատասխանատու պետական ​​նախարարին և ԱԶԿ-ի մյուս աջակիցներին: Խնդիրն այն է, որ Դավութօղլուն և ընկերությունը ոչինչ չեն ձեռնարկի, մինչևչտեսնեն տեղական ընտրությունների արդյունքները: Քանի դեռ ԱԶԿ-ն հաղթում է փոքր տարբերությամբ, նրանք կարող են կուսակցություն չձևավորել, քանի որ դրա կարիք չի լինի:

Էրդողանը, գուցե այսօր ավելի թույլ է քան վերջին 17 տարիներին, բայց դա չի նշանակում, որ նա վտանգի տակ է: Նա և ԱԶԿ-ն վերահսկումեն Թուրքիան գրեթե երկու տասնամյակ, նրանք հսկում են մամուլը, կառավարում են պետական ռեսուրսները, քաղաքական գործընթացը բոլորմակարդակներում: Այսպիսով, թուրքերը կարող են արդարացիորեն հարցնել, թե «կա՞այլընտրանք»: Պատասխան չկա: Թուրքիայինախագահը շատ է աշխատում և ցնցող բաներ է ասում, քանի որ նա կարկառուն քաղաքական գործիչ է: Նա յուրաքանչյուր ընտրությանը վերաբերվում է այնպես, կարծես դա իր վերջինն է: Դիտորդները կանխատեսում են, որ կուսակցությունը առավելություն կստանա,կամ կբաժանվի երեք ընտրություններում: Հնարավոր է, որ դա տեղի ունենա, բայց ոչ այս անգամ, և Թուրքիայի վերափոխումըշարունակվում է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment