Էրդողանը զայրացած է և ԱՄՆ-ին մեղադրում է գողության մեջ

Էրդողանը զայրացած է և ԱՄՆ-ին մեղադրում է գողության մեջ

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահ Էրդողանը զայրացած արձագանքել է Վաշինգտոնի հայտարարությանը, որով ԱՄՆ հրաժարվել է մատակարարել 116 կործանիչները, որոնց համար Անկարան արդեն վճարել էր: Էրդողանն այս որոշումն անվանել է «կողոպուտ»:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահ Էրդողանը զայրացած արձագանքել է Վաշինգտոնի հայտարարությանը, որով ԱՄՆ հրաժարվել է մատակարարել 116 կործանիչները, որոնց համար Անկարան արդեն վճարել էր: Էրդողանն այս որոշումն անվանել է «կողոպուտ»:

ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Սպիտակ տունը դեռ մտադիր է Թուրքիային հեռացնել F-35 կործանիչների ծրագրից, եթե Անկարան ստանա ռուսական S-400 հրթիռներ, որոնց առաքումը նախատեսված է առաջիկա օրերին: Վաշինգտոնը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել տարբեր ընկերությունների վրա և հեռացրել է թուրք օդաչուներին ԱՄՆ-ում անցկացվող վերապատրաստման ծրագրից: Սրան հետևել է Էրդողանի զայրացկոտ պատասխանը: Նա հայտարարել է, որ իր երկիրն արդեն 1,4 մլրդ դոլար է վճարել կործանիչների համար:

«Եթե դուք ունեք հաճախորդ և հաճախորդը վճարումներ է կատարում ժամացույցի ճշգրտությամբ, ապա ինչպես կարող եք այդ հաճախորդին չտալ իր ապրանքը: Սա կողոպուտ է կոչվում», – ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը պնդել է, որ անկախ գործարքի շուրջ զարգացումներից Թուրքիան F-35- ի արտադրության անբաժանելի մասն է:

Նա ավելացրել է. «Մենք պայմանագիր ենք կնքել 116 F-35-ի գնման մասին: Մենք ոչ միայն շուկա ենք, այլեւ համատեղ արտադրողներ ենք: Այդ կործանիչների որոշ մասեր մենք արտադրում ենք Թուրքիայում»:

Ընթացիկ վեճը սպառնում է խափանել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները, քանի որ ԱՄՆ պաշտոնյաներին մտահոգում է, որ Անկարան կարող է ավելի մոտենալ Մոսկվային:

Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին բախումներ են ունեցել, քանի որ Թուրքիան որոշեց ամերիկյան Patriot համակարգերի փոխարեն գնել ռուսական S-400 համակարգեր:

Վաշինգտոնի պաշտոնյաները նշում են, որ S-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի հրթիռային համակարգերին և, որ ավելի կարևոր է, ամերիկյան կործանիչներն բաց են մնում ռուսական հասանելիության համար:

Պենտագոնի մամուլի քարտուղար Մայք Էնդրեսը հայտարարել է. «Ոչինչ չի փոխվել: Թուրքիայի կողմից ռուսական S-400 օդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերումը անհամատեղելի է F-35-երի ծրագրի հետ: Թուրքիային չի թույլատրվի ունենալ երկուսն էլ»:

Անցյալ շաբաթավերջին G20-ի գագաթնաժողովից հետո հարաբերություններում լարվածությունը թուլացնելու լավատեսություն աճեց:

Թրամփի հետ բանակցություններից հետո Էրդողանը պնդում էր, որ ԱՄՆ նախագահը երբեք պատժամիջոցներ չի սահմանի Անկարայի դեմ0 S-400-ի պատճառով:

Բանակցութուններից հետո Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ Թուրքիայի հանդեպ արդար չէ:

«Ես հավատում եմ, որ մենք հաղթահարելու ենք այդ գործընթացը առանց որևէ խնդիրների», – ասել է Թրամփը:

Այնուամենայնիվ, ինչպես նախկինում ևս արդեն եղել է նրա պաշտոնավարման ընթացքում, տարբեր պաշտոնյաներ դարձյալ հակադարձել են Թրամփի հռետորաբանությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment