Ֆեմինիստուհիների գագաթնաժողովի ժամանակ Էրդողանն ասաց, որ կանայք տղամարդկանց հավասար չեն
Հոդվածի առանցքում
- Ռեջեփ Թայիփ Էրդողան. Որոշակի աշխատանքներ հակասում են կանանց նուրբ բնույթին, եւ նրանց բնավորությունը, սովորույթները ու ֆիզիկական կառուցվածքը տարբեր են տղամարդկանցից:
- Էրդողանը Ղուրանն օգտագործել իր տեսակետն առաջ տանելու համար և հայտարարել է, որ, դրախտը գտնվում է մայրերի ոտքերի մոտ:
- Ոչ թե Քրիստոֆեր Կոլումբոսը, այլ մահմեդականներն են հայտնաբերել Ամերիկան:
- Յուրաքանչյուր թուրք կին պետք է ծնի երեք երեխա, իսկ հասարակության մեջ նրանք պետք է զսպեն ծիծաղը:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի ու ավելի է նմանվում հարբած հորեղբոր, որը Գոհաբանության ընթրիքին ներկայանում է առանց հրավերի ու բոլորին անհարմար վիճակի մեջ դնում իր շշմեցնող խոսքերով: Երկուշաբթի, նոյեմբերի 24-ին, պահպանողական մահմեդականները Ստամբուլում մասնակցեցինք կանանց արդարադատության գագաթնաժողովին եւ հայտարարեցին, որ կանայք տղամարդկանց հավասար չեն:
«Որոշակի աշխատանքներ, – ասել է Էրդողանը,- հակասում են կանանց նուրբ բնույթին, եւ նրանց բնավորությունը, սովորույթները ու ֆիզիկական կառուցվածքը տարբեր են տղամարդկանցից»:
«Մեր կրոնը (իսլամը) սահմանել է կանանց դիրքը, դա մայրությունն է», – ասել է նա:
Հետո նա հարձակվել է ֆեմինիստուհիների վրա, մեղադրելով նրանց, որ չեն հասկանում իրենց դերը հասարակության մեջ:
«Որոշ մարդիկ կարող են սա հասկանալ, մյուսները՝ոչ», – ասել է նա: «Դուք չեք կարող դա բացատրել ֆեմինիստուհիներին, քանի որ նրանք չեն ընդունում մայրության հայեցակարգը»:
Էրդողանը փորձել է Ղուրանն օգտագործել իր տեսակետն առաջ տանելու համար և հայտարարել է, որ, դրախտը գտնվում է մայրերի ոտքերի մոտ, ինչն, ի վերջո, ավարտվել է ընտանիքում իր մոր դերի մասին անհարմար մտորումներով:
«Ես համբուրում էի մորս ոտքերը, քանի որ նրանցից դրախտի հոտ էր գալիս», – ասել է նա,- «Նա ամաչկոտ ինձ էր նայում ու երբեմն լաց լինում»:
Այդ մեկնաբանությունները հետևել են վերջերս արված պնդումներին, որ ոչ թե Քրիստոֆեր Կոլումբոսը, այլ մահմեդականներն են հայտնաբերել Ամերիկան:
Չնայած Թուրքիան աշխարհիկ սահմանադրություն ունի, Էրդողանի վերաբերմունքը ֆեմինիզմի նկատմամբ անակնկալ չէր: Նա փորձում է իր կրոնական արժեքները հաստատել օրենքով, օրինակ, առաջարկում է սահմանափակել արհեստական վիժումների իրավունքը, մատչելի դարձնել ծնելիության նկատմամբ հսկողությունը:
Մի անգամ նա ասել է, որ յուրաքանչյուր թուրք կին պետք է ծնի երեք երեխա, իսկ հուլիսին նրա նախարարներից մեկն ասաց, որ կանայք պետք է զսպեն ծիծաղը հասարակության մեջ:
Ֆեմինիստուհիներին, որոնք երկուշաբթի ներկա էին նրա ելույթին, դժվարությամբ հաջողվեց խուսափել գայթակղությունից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։