Էրդողանը կանգնած է ընտրության առաջ, Թուրքիայի ժողովրդավարությունը վտանգված է
Հոդվածի առանցքում
- Էրդողանը զգում է, որ ավելի երիտասարդ քաղաքական գործչի պատճառով կորցնում է Ստամբուլը, ինչը կնշանակի նաև ԱԶԿ-ի, ինչպես նաև իր անկման սկիզբը թուրքական քաղաքականության մեջ, որտեղ իշխել է 17 տարի: Բայց անկախ նրանից, թե ինչ կկատարվի կիրակի երեկոյան, Էրդողանը պետք է դիմակայի գայթակղությանը և ճանաչի ընտրության արդյունքը: Թուրքիայի ներկա վիճակը մռայլ է, բայց ապագան ավելի վատ կլինի, եթե խոչնդոտեն ընտրական գործընթացը:
Ուշադրությանն արժանի
Կիրակի օրը Ստամբուլի բնակիչները գնալու են ընտրական տեղամասեր քաղաքապետ ընտրելու և դա նման է ամեն ինչի, բացի տեղական ընտրությունից: Մարտին ընդդիմադիր թեկնածու Աքրամ Իմամօղլուն հաղթեց քաղաքապետի ընտրություններում: Սակայն Թուրքիայի ուժային ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը կամ AKP- ն կարողացան ստիպել Թուրքիայի ընտրական խորհդին չեղյալ հայտարարել արդյունքները:
Չեղյալ հայտարարելը հազվադեպ ու ամոթալի էր նույնիսկ մեր վնասված ժողովրդավարության չափանիշներով: Եվ եթե հավատանք հարցումներին, Ստամբուլի ժողովուրդը թույլ չի տա դա անել:
Շատ հարցումներ ցույց են տալիս, որ Իմամօղլուն առավելություն ունի Էրդողանի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրիմի նկատմամբ, որը նախագահի ընտրած թեկնածուն է: Քաղաքը հարազատ է Էրդողանին, քանի որ որպես քաղաքապետ նա այստեղ է սկսել զբաղվել քաղաքականությամբ, կառուցել քաղաքական մեծ կայսրություն: Անկասկած, նա զգում է, որ ավելի երիտասարդ քաղաքական գործչի պատճառով կորցնում է Ստամբուլը, ինչը կնշանակի նաև ԱԶԿ-ի, ինչպես նաև իր անկման սկիզբը թուրքական քաղաքականության մեջ, որտեղ իշխել է 17 տարի:
Բայց անկախ նրանից, թե ինչ կկատարվի կիրակի երեկոյան, Էրդողանը պետք է դիմակայի գայթակղությանը և ճանաչի ընտրության արդյունքը: Թուրքիայի ներկա վիճակը մռայլ է, բայց ապագան ավելի վատ կլինի, եթե խոչնդոտեն ընտրական գործընթացը:
Էրդողանի պաշտոնավարման վաղ շրջանում, որպես թուրքական գլխավոր թերթերից մեկի Անկարայի բյուրոյի ղեկավար, ես ամբողջ աշխարհով ճանապարհորդել եմ նրա ինքնաթիռով: Հնարավորություն եմ ունեցել ճանաչել նրան և նրա որոշումներ կայացնելու գործընթացը: Մինչև որոշում ընդունելը նրա միտքը շատ է հետ ու առաջ շարժվում: Վերջին օրերին նա ասել է, թե Ստամբուլի ընտրությունը պարզապես «փոփոխություն է խանութի ցուցափեղկում», հասկացնելով, որ կճանաչի Իմամօղլու հաղթանակը, բայց «դատարանն էլ կարող է կանխել» նրա առաջխաղացումը` ենթադրելով, որ նույնիսկ ընտրվելուց հետո էլ Իմամօղլուն կհեռացվի պաշտոնից, քանի որ նրան կներկայացվի երկու շաբաթ առաջ Սևծովյան նահանգի տեղական մարմնի ղեկավարին հայհոյելու մեղադրանք: Էրդողանը, կարծես, դարձյալ երկու մտքի է:
Տեղական ընտրությունը Էրդողանի միակ երկընտրանքը չէ: Այս ամիս կայացվելու է ևս մեկ կարևոր որոշում, արդյոք Անկարան առաջ կմղի ռուսական արտադրության S-400 հրթիռային համակարգերը գնելու ծրագիրը ի դեմս ԱՄՆ-ի պատժամիջոցների և ՆԱՏՕ-ում օտարման:
Այս երկու որոշումները փոխկապակցված են: Եթե հուլիսին Անկարան առաջ մղի ռուսական հրթիռների տեղակայման հարցը, ոչ միայն կբախվի ԱՄՆ պատժամիջոցներին, այլև հնարավոր է դիմի ավելի ավտորիտար միջոցների` աճող անհանդուրժողականության դեմ պայքարելու համար: Էրդողանը կփորձի մեկուսացնել տնտեսությունը, կապիտալի վերահսկողություն իրականացնելով և այդ կերպ կանխելով կապիտալի հետագա արտահոսքը ֆինանսական անկման պայմաններում: Արևմուտքից կտրված լինելով, Էրդողանը քիչ ճնշում կզգա Ստամբուլի արդյունքներն ընդունելու, կամ հետագա ցանկացած ժողովրդավարական գործընթացի հարցում:
Մյուս կողմից էլ, արևմտյան ուղեծրում մնալը նշանակում է Թուրքիայի աստիճանական վերադարձ նորմալ կյանքին ու բարգավաճմանը: Արևմուտքում Թուրքիայի տեղը ցավալիորեն բարդանում է երկրի ներսում իշխող այն ուժեղ համոզմունքի պատճառով, ինչն այնքան էլ հիմնավորված չէ, որ Եվրոպան չի ցանկանում, Վաշինգտոնն էլ չի վստահում Թուրքիային: Սա նշանակում է, որ հարաբերություններում յուրաքանչյուր անհաջողություն, սկսած ռազմավարական տեսլականը զարգացնելու եվրոպացիների անզորությունից մինչև ամերիկյան աջակցությունը սիրիական քրդերին, ընկալվում է անվտանգության և անվստահության պրիզմայով:
Էրդողանն ու նրա կողմնակիցները այլևս չեն տեսնում «Արևմուտքի» մաս կազմելու մեծ արժեքը: Բայց դա սխալ է: Այս ակումբում մեր անդամակցությունը գրեթե 70 տարի Թուրքիան դարձրեց հարուստ և հզոր: Մենք շատ ինտեգրված ենք ինստիտուցիոնալ և տնտեսապես: Արևմուտքից հեռացումը կկործանի մեր ինստիտուտները, կհանգեցնի անկայունության և տնտեսական անկման:
Մինչդեռ Օսմանյան-ռուսական պատերազմների դարաշրջանները ցույց են տալիս, որ Թուրքիան չպետք է շատ մոտ կամ շատ թշնամական լինի Ռուսաստանի նկատմամբ և դա անելու միակ ճանապարհը եվրոպացի գործընկերների հետ միավորվելն է: Այդ ակումբի ներսում մենք հնարավորություն ունենք վերակառուցել մեր երկիրը` հիմնվելով ժողովրդավարական արժեքների ու տնտեսության բարգավաճման վրա: Դրանից դուրս քաոս է և աղքատություն:
Վերջին մի քանի տարին ես եղել եմ Էրդողանի բռնապետական մղումների քննադատը: Բայց ես գիտակցում եմ, որ, չնայած իր թերություններին, Էրդողանը Թուրքիան դարձրեց հզոր պետություն գերտերությունների մրցակցության դարաշրջանում: Դա կարող է շարունակվել միայն այն դեպքում, եթե նրա կառավարությունը պահպանի ազգի բարեկեցությունը և կայունությունը: Ռուսական մոդելը Թուրքիայի համար չի: Մենք շատ կրթված ենք, շատ բարգավաճ ու շատ արևմտամետ, որպեսզի ընդունենք շարունակ աճող ավտորիտարիզմը: Մեկ այլ չեղյալ հայտարարված ընտրությունը ներքին ցնցումների ազդակ կդառնա:
Ուստի ես կոչ եմ անում Էրդողանին ընդունել կիրակի օրվա ընտրությունների արդյունքները և Թուրքիային չհեռացնել ժողովրդավարական աշխարհից: Նա կարող է իրեն թույլ տալ վերադարձ ժողովրդավարական կարգին, առանց վտանգելու իր օրինականությունը: Նրա կառավարությունը պատրաստել է իրավական բարեփոխումների փաթեթ, որն իրական պոտենցիալ ունի, իսկ վերջերս էլ երկխոսություն է սկսել քաղբանտարկյալ Աբդուլլահ Օջալանի հետ` պարզելու սիրիական քրդերի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը:
Սա միայն Էրդողանի ընտրությունն է: Վերջին մի քանի տարին Թուրքիայի ժողովրդավարությանը վնաս է հասցվել: Բայց մենք կարող ենք փրկել Թուրքիայի ապագան: Մենք անդունդի եզրին ենք: Նա մեզ չպետք է հրի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ