Հայաստանն Էրբիլում հյուպատոսություն է բացում
Հոդվածի առանցքում
- Հայաստանը ծրագրում է Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում գլխավոր հյուպատոսություն բացել, հայտարարել է Իրաքում հատուկ դեսպանորդ Լևոն Սարգսյանը:
- Հայ դիվանագետները տեղեկացրել են, որ մոտ ապագայում կսկսեն իրականացվել ուղիղ չվերթներ Հայաստանի մայրաքաղաք Երևանից դեպի Էրբիլ: Հայաստանն ու Քրդստանը նպատակ ունեն խորացնել տնտեսական ու մշակութային կապերը:
Ուշադրությանն արժանի
Հայաստանը ծրագրում է Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում գլխավոր հյուպատոսություն բացել, հայտարարել է հատուկ բանագնաց Լևոն Սարգսյանը:
Իրաքում Հայաստանի դեսպան Կարեն Գրրգորյանն ու հատուկ բանագնաց Լևոն Սարգսյանը չորեքշաբթի հանդիպել են Քրդստանի Տարածաշրջանային կառավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ՝ հյուպատոսության բացման մասին պաշտոնապես հայտնելու և երկկողմ սերտ կապերի հիմք ստեղծելու համար:
Հայ դիվանագետները տեղեկացրել են, որ մոտ ապագայում կսկսեն իրականացվել ուղիղ չվերթներ Հայաստանի մայրաքաղաք Երևանից դեպի Էրբիլ: Հայաստանն ու Քրդստանը նպատակ ունեն խորացնել տնտեսական ու մշակութային կապերը: Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում մոտավորապես 3 միլիոն բնակչությամբ դեպի ծով ելք չունեցող լեռնային պետություն է:
Քրդստանը, որը պատերազմից քայքայված Իրաքի՝ համենատաբար զարգացող և կայուն մնացած տարածաշրջան է, գրավում է շատ վերազգային կորպորացիաների, որոնք ներդրումներ են կատարում նրա էներգետիկայի, շինարարական և զբոսաշրջության ոլորտներում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ