Արդյո՞ք գրավիչ է ձեռնարկատիրությունը

Արդյո՞ք գրավիչ է ձեռնարկատիրությունը

Հոդվածի առանցքում

  • Մոլուցքայնությունն ու ռիսկայնությունը գործարարների վարքագծում կարող են մեծ հաջողության գրավականը լինել:
  • Ընկերությունը ոտքի կանգնեցնելու առաքելությունը դառնում է կլանող, ինչի արդյունքում տուժում են կյանքի այլ երևույթները։
  • Չաշխատելիս աշխատամոլուցք ունեցող ձեռնարկատերը այրվում է ներսից` անպետք ու իրեն մեղավոր զգալով:

Ուշադրությանն արժանի

Անքնություն, մոլուցքայնություն, շրջապատին հնարավոր վտանգից զերծ պահելու ցանկություն, էյֆորիայի կամ ցնծող հաղթանակի պահեր, հիասթափության և անհանգստությունների շարք` ահա ձեռնարկատիրոջ կյանքը:

Ոմանց համար կյանքի անհաջողության անդունդները կամ հաջողության գագաթնակետին հասնելը կարող է ընկալվել որպես ոչ արտառոց երևույթ, երբեմն էլ` վերաճել որպես վարքագծային հակման:

Այս մտքին են հանգում Սիրակուզայի համալսարանի պրոֆեսորներ Ալեքսանդր Մաքկլևինը և Ջ. Միշել Հայնին իրենց վերջին զեկույցում: Տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած թվով վեց «ոչ արտասովոր կամ սովորական» գործարարների հետ հարցազրույցներից հետո, ովքեր մեկից ավելի ձեռնարկությունների ղեկավարներ են, երկու պրոֆեսորները հակվեցին այն մտքին, որ ձեռնարկատերերի վարքագիծը շատ հաճախ հիշեցնում  է կախվածություն ունեցող այլ խմբերի անդամների վարքագիծը:

«Երբ զրուցում էինք ձեռնարկատերերի հետ, նրանց խոսքում մենք ընկալեցինք կախվածություն ունեցող անձանց հատուկ լեզվային առանձնահատկություններ: Դրանցում կարելի է առանձնացնել նրանց արտահայտած կպչուն մտքերը, ինքնաբացարկ կամ փոխհարաբերություններին վերաբերող արտահայտություններ, մարդկային ռեսուրսների հանդուրժականության և սեփական կարևորությունն ընդգծող մտքեր»,- ասել է Մաքլևին, ով ղեկավարում է Գործարարության և նորաստեղծ ձեռնարկությունների վարչությունը:

Մոլուցքայնությունն ու ռիսկայնությունը գործարարների վարքագծում առավել հաճախ հանդիպող տարրերն են: Դրանք նույնիսկ կարող են մեծ հաջողության գրավականը հանդիսանալ: Երբ ձեռնարկատիրության հիմնադիրը հաջողակ է, արտաքին աշխարհը կարող է այդքան քննադատորեն չվերաբերվել կամ անգամ չգիտակցել նման վարքագծի բացասական կամ կողմնակի բարդությունները:

Ձեռնարկատերերի վարքագծային կախվածությունն ընկերության մասին անընդմեջ մտածելն է: «Նրանք իրոք չեն կարողանում կտրվել իրենց մտքերից,- բացատրում է Մաքկլևին,- այն վերաճում է գաղափարային մոլուցքի, երբ այլնի մասին չեն կարողանում այլևս մտածել»:

Ընկերությունը ոտքի կանգնեցնելու և ծաղկեցնելու առաքելությունը դառնում է ամբողջովին կլանող, ինչի արդյունքում տուժում են կյանքի բաղկացուցիչ մաս հանդիսացող այլ երևույթները, որը շատ հաճախ անվանվում է «աշխատանքամոլուցք»: Չաշխատելիս նրանք այրվում են ներսից` անջատվածության կամ իրենց մեղավոր զգալով:

«Զբաղվածության պակասից դու քեզ ավելի վատ ես զգում: Քանի դեռ դու աշխատում ես և պարուրված ես բոլոր այս կպչուն մտքերով, ավելի շատ բացասական հարաբերություններ ես կառուցում: Այն վնասում է ընտանիքին և ընկերների հետ շփմանը, հատկապես երբ զրույցի ամբողջ ընթացքում խոսում ես աշխատանքի մասին, ինչից մարդիկ պարզապես ձանձրանում են»:

Ինչպես յուրաքանչյուր կախվածության պարագայում է լինում, որևէ հակում ունեցողը հոգեպես դատարկված է զգում: Գործարարների պարագայում մտքերն անընդհատ ցրվում են բիզնեսի վրա կենտրոնացումներից: «Դու ունես անհանգստություններ, ունես գերլարվածություն»:

Այն հարցին, թե ինչու են նրանք այդքան հրապուրված նախագծերի և բիզնես լանչերի նկատմամբ, անհատներ Մաքլևին և Հայնեն խոսեցին խաղամոլի մոլուցքի նմանվող հուզմունքի նկարագրության մասին: «Նրանք պետք է լավ ֆիզիկական ինքնազգացողություն ունենան` առանց սրտամկանային կծկումների կամ քրտնարտադրության»:

Այս պարագայում կան նաև էմոցիոնալ վերելքներ` խնդրին լուծում տալուց և որևիցե նոր բան կերտելուց հետո: «Դու քեզ դրական ես զգում շուրջդ կատարվող իրադարձություններից: Անհանգստության և վրդովվմունքը վերածվում են ուրախության զգացմունքի»: «Հետազոտվող խմբի սուբյեկտները չեն կենտրոնանում գումար վաստակելու վրա, այլ ավելի հաճախ նրանց նպատակը փորձի ձեռքբերումը և աշխատանքի արդյունքում ստացվող զգացմունքներն են: Իրականում նրանց համար այս ամենը պարզապես խթանիչ ուժ է»:

Մաքլևիի և Հայնեի զեկույցը գործարարների կախվածությունների վերաբերյալ նրանց վերջին աշխատությունը չէ: Այս երկուսը պնդում են առավել շատ հետազոտությունների և ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին: Այս ամենը, սակայն, սկիզբը դրեց ձեռնարկատերերի և գործարարների մոլուցքների և հակումների վերաբերյալ խոսակցություններին: «Մենք դեռևս չենք հասկանում ձեռնարկատիրական կախվածության սահմանման մասին: Դրանցից շատերն ուրախալի լուրեր կարող են լինել, որոնք կփոխեն աշխարհը: Առանց հասկանալու պոտենցիալ մութ կողմը` կան ձեռք բերված հաջողություններ»:

Հոդվածի բնօրրինակն՝ այստեղ։

Write a comment