Ինչու՞ է աշխատակցի երջանկությունը սխալ նպատակ

Ինչու՞ է աշխատակցի երջանկությունը սխալ նպատակ

Հոդվածի առանցքում

  • Ֆիրմաների համար սովորական է դառնում «Մեր աշխատակիցները երջանիկ են» կամ «Եթե դուք հետևեք այս տասը խորհուրդներին, ձեր աշխատակիցները երջանիկ կլինեն» արտահայտությունները: Ենթադրվում է, որ «երջանիկ աշխատակիցը» նա է, ում գործատուները որոշում են երջանկացնել ՝ պարգևելով հաճելի պահեր, տալ ճկուն գրաֆիկ կամ ավելի ընդարձակ աշխատանքային պայմաններ:
  • Վիրավորական է մեր թիմակիցների ու գործընկերների հետ խոսել «աշխատակիցներին երջանկացնելու մասին»: Դրա վերաբերյալ նոր ծրագրերի վրա կենտրոնանալու փոխարեն, մենք պետք է վերացնենք այն խոչընդոտները, որոնք աշխատանքի վայրում սահմանափակում են մարդկանց հնարավորությունները:
  • «Ուրախ աշխատակիցները» պարզապես բյուրոկրատիայի ու հիերարխիայի Godzilla մեխանիզմի մի մասն է, որոնք վախից միմյանց են սոսնձվել: Երբ մարդիկ աշխատանքի վայրում միանում են իրենց անձնական հզորության աղբյուրին, այսինքն, երբ կարող ենք հեռացնել խոչընդոտները, որոնք մեր գործընկերներին խանգարում են իրականացնելու իրենց նախաձեռնությունները, իսկ դրանք միայն օգուտ կբերեն աշխատանքին, ներառյալ լավագույն գաղափարներն ու կրքոտ նվիրվածությունը, ապա նրանք ավելի քան երջանիկ են:
  • Առաջինն ազատվեք հարկադիր կամ բրգաձև դասակարգումից, ապա հեռացրեք անհատական ​​ կառավարման ձեր համակարգը: Ազատվեք վարձու աշխատողների հաճախելիության քաղաքականությունից: Քիչ – քիչ ձեր աշխատավայրը դարձրեք մարդկային: Վստահեք այն մարդկանց, ում աշխատանքի եք ընդունել: Վստահեք ինքներդ ձեզ, որպեսզի կարողանաք նրանց վստահել:
  • Տարբեր տեսակետները, թե ինչպես պետք է առաջ շարժվել, կամ ինչպես պետք է լուծել որևէ խնդիր, գալիս են անցյալի փորձի նմանատիպ հնարավորություններից և մարտահրավերներից, բայց նրանք նաև բխում են մարդկանց եսից ու դա լավ է. Դա այն է, ինչ մենք ուզում ենք: Մենք ցանկանում ենք, որ մեր աշխատակիցները իրենց եսը կապեն աշխատանքի հետ, բայց ոչ բացասական իմաստով:

Ուշադրությանն արժանի

Այսօր մեծ խորհրդատվական ընկերություններն ու ծրագրային մատակարարներն   իրենց գովազդում շատ են օգտագործում «երջանիկ աշխատակիցներ» եզրույթը:

Ֆիրմաների համար սովորական է դառնում «Մեր աշխատակիցները երջանիկ են» կամ «Եթե դուք հետևեք այս տասը խորհուրդներին, ձեր աշխատակիցները երջանիկ կլինեն» արտահայտությունները: Ենթադրվում է, որ «երջանիկ աշխատակիցը» նա է, ում գործատուները որոշում են երջանկացնել ՝ պարգևելով հաճելի պահեր, տալ ճկուն գրաֆիկ կամ ավելի ընդարձակ աշխատանքային պայմաններ:

Զավեշտալի է, քանի որ այդ ընկերությունները պարտադիր չէ, որ ունենան երջանիկ աշխատատողներ: Ամեն շաբաթ ես լսում եմ հարյուրավոր երջանիկ ու դժբախտ աշխատակիցների:

Ամեն դեպքում, «երջանիկ աշխատակիցներ» ունենալն այն նպատակ չէ,  որն արժանի լինի կազմակերպության հզորությանն ու գիտական կադրերին:

Վիրավորական է մեր թիմակիցների ու գործընկերների հետ խոսել «աշխատակիցներին երջանկացնելու մասին»: Դրա վերաբերյալ նոր ծրագրերի վրա կենտրոնանալու փոխարեն, մենք պետք է վերացնենք այն խոչընդոտները, որոնք աշխատանքի վայրում սահմանափակում են մարդկանց հնարավորությունները և նրանց հեռացնում իրենց ու ձեր հանձնարարությունից: Ղեկավարելն ավելի շուտ նշանակում է  հեռացնել թիմային աշխատանքին, համագործակցությանն ու նոր գաղափարներին խանգարող խոչընդոտները, քան տեղադրել  ծրագրեր ու ռազմավարություններ, որոնք արդեն ունեք:

Եկեք պատկերացնենք մի մարդու, որն ամբողջությամբ ընկղմվել է իր աշխատանքի մեջ:  Վերցնենք աշխարհում ջութակ պատրաստող ամենամեծ վարպետի մեր օրինակով: Ես չգիտեմ, թե ով է պատրաստում աշխարհում ամենալավ ջութակները, բայց պատկերացնենք, թե իտալական ջութակ պատրաստողի անունը Ֆրանկո է,  նա արհեստանոց ունի, որտեղ 15 կամ 20 սկսնակներ ու օգնականներ   Ֆրանկոին հետ պատրաստում են աշխարհի ամենասքանչելի ջութակը:

Արդյո՞ք Ֆրանկոն երջանիկ է:Նա փոփոխաբար հիացած է, հիասթափված, հուզված, շփոթված, հոգնած: Նա և իր աշխատանքը անբաժանելի են միմյանցից: Ոչ ոք Ֆրանկոյի կամ նրա աշխատողների մասին չէր ասի, որ «Նրանք երջանիկ են»: Փոխարենը, Ֆրանկոյի քաղաքի մարդիկ կասեին. «Այդ տղաները ապրում և շնչում են ջութակով և  մարդիկ ամբողջ աշխարհում ուրախանում են»:

Ֆրանկոյի աշխատանքը իր կյանքի աշխատանքն է: Նույնը կարելի է ասել նրա հետ աշխատողների համար: Նրանցից ոմանք կսկսեն աշխատացնել իրենց ջութակի արհեստանոցները, մյուսներն էլ ավելի առաջ կգնան ու ուրիշ իրեր կպատրաստեն: Ոչ ոք չի աշխատում Ֆրանկոյի հետ վարձատրության կամ օգուտ ստանալու նպատակով: Երբ դուք զգում եք, թե ինչ է Ֆրանկոն մտածում ձեր աշխատանքի մասին, « երջանիկ» բառը չի կարողանա բավարար բնութագրել  աշխատանքի և ձեր միջև կապը:

«Ուրախ աշխատակիցները» պարզապես  բյուրոկրատիայի ու հիերարխիայի Godzilla մեխանիզմի մի մասն է, որոնք վախից միմյանց են սոսնձվել:

Երբ մարդիկ աշխատանքի վայրում միանում են իրենց անձնական հզորության աղբյուրին, այսինքն, երբ կարող ենք հեռացնել խոչընդոտները, որոնք մեր գործընկերներին խանգարում են իրականացնելու իրենց նախաձեռնությունները, իսկ դրանք միայն օգուտ կբերեն աշխատանքին, ներառյալ լավագույն գաղափարներն ու կրքոտ նվիրվածությունը, ապա նրանք ավելի քան երջանիկ են: Նրանց գլուխներում գաղափարներն են պտտվում: Նրանք զավթում են պատահական մթերային խանութի կտրոնները իրենց մտքերը գրառելու համար, մինչև դրանք կհասցնեն գլխից դուրս թռչել:

Նրանք առավոտյան գալիս են հուզված իրենց գաղափարն առաջ տանելու մտքից և գիտեն, որ ոչ ոք իրենց չի կանգնեցնի վայրկյանաչափով, ասելով. «Էյ դուք, տասը րոպե ուշացել եք»:

Երջանկությունն արագ է անցնում, բայց կապը քո աշխատանքի հետ սնուցման աղբյուր է, որը ուժեղանում է ժամանակի ընթացքում: Դուք կարող եք ստեղծել այդ էներգիան ձեր կազմակերպությունում, ազատվելով բյուրոկրատիայի և կանոնների կարմիր ժապավենից, հիմար ու հնացած ռազմավարությունից միաժամանակ: Երջանկությունը միայն գնացքի  առաջին կայարանի կանգառն է, հետո այն շարունակվում է, պահանջելով  իրականացում, աշխատասիրություն, նվիրվածություն:

Մի բահ ածուխ լցնելով գնացքի շարժիչի մեջ, դուք կնվազեցնեք վախի մակարդակը ձեր կազմակերպությունում: Դուք պետք է ապամոնտաժեք  Godzilla սարքավորումը պնդողակից և պտուտակից միաժամանակ:

Առաջինն ազատվեք հարկադիր կամ բրգաձև դասակարգումից, ապա հեռացրեք անհատական ​​ կառավարման ձեր համակարգը: Ազատվեք վարձու աշխատողների հաճախելիության քաղաքականությունից: Քիչ – քիչ ձեր աշխատավայրը դարձրեք  մարդկային: Վստահեք այն մարդկանց, ում աշխատանքի եք ընդունել: Վստահեք ինքներդ ձեզ, որպեսզի կարողանաք նրանց վստահել:

Նվաստացնող է, երբ ասում են. «Մենք ցանկանում ենք, որ մեր աշխատակիցները երջանիկ լինեն»: Աշխատանքում նրանք կարող են ունենալ սեփականության իրենց իրավունքը, և միշտ չէ, որ մարդիկ երջանիկ են իրենց արածի համար:

Աշխատավայրում մարդիկ ամբողջ ժամանակ բանավիճում են, իսկ քննարկումները կարող են դյուրագրգիռ լինել: Տարբեր տեսակետները, թե ինչպես պետք է առաջ շարժվել, կամ ինչպես պետք է լուծել որևէ խնդիր, գալիս են անցյալի փորձի  նմանատիպ հնարավորություններից և մարտահրավերներից, բայց նրանք նաև բխում են մարդկանց եսից ու դա լավ է. Դա այն է, ինչ մենք ուզում ենք: Մենք ցանկանում ենք, որ մեր աշխատակիցները իրենց եսը կապեն  աշխատանքի հետ, բայց ոչ  բացասական իմաստով:

«Դուք գիտե՞ք, թե ով եմ ես», այլ՝ դրական, օրինակ. «Էյ, տղաներ, ես չեմ ուզում բռի երևալ , բայց մենք ի վերջո կարող ենք փորձել, այն ինչ առաջարկում եմ: Պետք է փորձենք և համոզված եմ, որ այն կաշխատի»:

Մենք ստիպված ենք ռիսկի ենթարկել մեր մասնագիտական ​​հեղինակությունն ու անձնական համոզմունքները: Ահա թե ինչ է պատահում, երբ մարդիկ ներդրվում են իրենց աշխատանքում: Այն տեղի է ունենում ամբողջ օրը Ֆրանկոյի ջութակի արհեստանոցում: Նրանք վիճում են: Սաները ծածկում են իրենց ականջները և ընդմիջմանը վազում դուրս կապուչինո խմելու:

«Ոչ, ավազով այդպես չեն հղկում  եզրը: Աստված իմ: Դու փչացնում ես իմ ջութակը», – ասում է վարպետը:  «Վարպետ, խնդրում եմ, լսեք այս ձայնը» : Վարպետի օգնականը վերցնում է աղեղը ու նվագում: «Ես չեմ կարող լսել,  դա սարսափելի», – ասում է Ֆրանկոն մի քիչ թատերական: «Սպասիր: Նորից նվագիր այդ հատվածը: Այնքան էլ վատ չի»:

Մենք պարզելու շատ հարցեր ունենք: Ինքներս մեզ պետք է պարտադրենք աշխատել, իսկ դա պահանջում է ապամոնտաժել  Godzilla-ի  վախի և վերահսկողության կառուցվածքը: Հեշտ է ասել, «Այդ տասը խորհուրդներով դուք կարող եք երջանիկ աշխատակիցներ ունենալ», բայց իրականությունը շատ ավելի բարդ է և ոգեշնչող:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment