Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին հորդորում է բարեփոխումներ իրականացնել և ակնկալում  է 4.5 տոկոսանոց աճ

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին հորդորում է բարեփոխումներ իրականացնել և ակնկալում  է 4.5 տոկոսանոց աճ

Հոդվածի առանցքում

  • Արժույթի միջազգային հիմնադրամը ակնկալում է, որ այս տարի Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի մինչև 4,5 տոկոս, 2018 թ.-ի 5.2 տոկոսի փոխարեն՝ արտացոլելով թույլ գլոբալ տնտեսական միջավայրը և պղնձի գները: 3.2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը մեծապես կախված է նախկին կայսերական գերիշխող ուժի՝ Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից, որի տնտեսական անկումը ազդել է Հայաստանի արտահանման, ինչպես նաև վերջին տարիներին այնտեղ աշխատող հայերի դրամական փոխանցումների վրա:

Ուշադրությանն արժանի

 

Արժույթի միջազգային հիմնադրամը ակնկալում է, որ այս տարի Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի մինչև 4,5 տոկոս, 2018 թ.-ի 5.2 տոկոսի փոխարեն՝ արտացոլելով թույլ գլոբալ տնտեսական միջավայրը և պղնձի գները:

3.2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը մեծապես կախված է նախկին կայսերական գերիշխող ուժի՝ Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից, որի տնտեսական անկումը ազդել է Հայաստանի արտահանման, ինչպես նաև վերջին տարիներին այնտեղ աշխատող հայերի դրամական փոխանցումների վրա: Տնտեսությունը 2018 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 5,2 տոկոսով 2017 թ.-ի 7,5 տոկոսի դիմաց Հայաստանի առևտրային գործընկերների տնտեսությունների դանդաղեցման և գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում անկայունության հետևանքով:

Կառավարությունը 2019 թ.-ին ակնկալում է 4,9 տոկոսանոց աճ: Յուլիա Ուստուգովան ասում է, որ այս տարի հիմնադրամը գտնում է, որ վերջնական սպառման ազդեցության մասնաբաժինը աճի վրա ավելի փոքր է լինելու քիչ տրանսֆերտների պատժառով, թեև դա կարող է փոխհատուցվել ավելի բարձր ներդրումներով:

Նրա խոսքերով, ապագա ռիսկերը հիմնականում արտաքին են, այդ թվում, «գլոբալ առևտրային լարվածության աճը, համաշխարհային ֆինանսական շուկաներում լարվածությունը կամ տարածաշրջանային իրավիճակի լարվածության աճը»: «Քաղաքական գործիչների հիմնական մարտահրավերներն են մանրակրկիտ պլանավորված կառուցվածքային բարեփոխումների իրականացումը` մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման հետ մեկտեղ», – ասել է Ուստուգովան:

ԱՄՀ-ն աջակցում է կառավարության «հավակնոտ» բարեփոխումների ծրագրին `վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը անցյալ գարնանը կոռուպցիայի և քրոնիզմի դեմ բողոքի զանգվածային ցույցերից հետո խաղաղ հեղափոխության միջոցով եկավ իշխանության: Փաշինյանն ամրապնդեց իր իշխանությունը նախկին խորհրդային հանրապետությունում, երբ դեկտեմբերին նրա քաղաքական դաշինքը հաղթեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Բարեփոխումների ծրագիրը ներառում է հարկային և մաքսային օրենսգրքերում փոփոխությունների իրականացում և ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին և գործարար միջավայրի բարելավմանը: Ուստուգովան նշել է, որ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ ներկայիս հաշվեկշռի պակասուրդը կկազմի 2019 թվականին ՀՆԱ-ի 6-7 տոկոսը, անցյալ տարվա 8 տոկոսի փոխարեն:

ԱՄՀ-ն փետրվարին հասավ աշխատանքային համաձայնությանը Հայաստանի մասով 250 մլն դոլարի եռամյա վարկի տրամադրման վերաբերյալ`

«նոր կառավարության բարեփոխումների ծրագիրը աջակցելու և արտաքին շոկի դեմ դիմակայունությունը ամրապնդելու» համար: Համաձայնագիրը պետք է հաստատվի հիմնադրամի գործադիր խորհուրդի կողմից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment