Հունաստանի նախագահի քվեարկությունը ձախողվել է, վերականգնումն անորոշ է

Հունաստանի նախագահի քվեարկությունը ձախողվել է, վերականգնումն անորոշ է

Հոդվածի առանցքում

  • Հունաստանում նախագահի ընտրության խորհրդարանական քվեարկությունը երկուշաբթի ձախողվեց: Մտավախություն կա, որ Եվրոպայի վտանգավոր երկրների անկայուն ֆոնդային շուկաների պայմաններում հունական նոր քաղաքական հեղաշրջումը կարող է վերակագնել երկար ժամանակ հասունացող պարտքի ճգնաժամը:
  • Դեռևս պարզ չէ, արդյոք Սիրիզան հունվարյան ընտրություններին կհաղթի ձայների առավելությամբ՝ նոր կառավարություն ձևավորելու համար: Պարզ չէ նաև մարտական տրամադրված Ցիպրասը պաշտոն ստանալուց հետո նույնը կլինի, թե ոչ:
  • Կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական դաշինքի ավագ պատգամավոր Նորբերտ Բարտլեն ասել է, որ Հունաստանը եվրոգոտու այլ երկրների համար «ազդանշանի ազդեցություն» ունի: «Նրանք, ովքեր կարծում են, որ կարող են լքել արդեն ճշգրտված ուղին, վտանգում են կայունացման քաղաքականության հաջողությունը», - ասել է նա:
  • Երկուշաբթի Հունաստանի քվեարկությանը 300 օրենսդիրներից ընդամենը 168-ը սատարեց նախագահի պաշտոնում կառավարության թեկնածուին: 12 ձայն պակասում էր անհրաժեշտ 180-ի համար: Ազգային ընտրությունները Հունաստանում տեղի կունենան հունվարի վերջին կիրակի օրը:
  • Մեծ փոփոխություններ են սպասվում, եթե Հունաստանում հաջորդ ամիս ընտրություններին հաղթի ընդդիմադիր կուսակցությունը: Այն կխթանի քաղաքական այն ուժերին, որոնք արդեն ալեկոծվում են ամբողջ եվրոգոտում: Եթե Սիրիզան իշխանության գա, հնարավոր է Եվրոպայում առաջանա քաղաքական տրամադրությունների արմատական փոփոխություն:

Ուշադրությանն արժանի

Հունաստանում նախագահի ընտրության խորհրդարանական քվեարկությունը երկուշաբթի ձախողվեց: Մտավախություն կա, որ Եվրոպայի վտանգավոր երկրների անկայուն ֆոնդային շուկաների պայմաններում հունական նոր քաղաքական հեղաշրջումը կարող է վերակագնել երկար ժամանակ հասունացող պարտքի ճգնաժամը:

Հունաստանը համապետական ընտրություններ կանցկացնի հունվարի վերջին, ինչը հնարավոր է դուռ բացի Սիրիզայի՝ (Syriza) ձախ թևի կոալիցիայի համար,  որը պայքարում է իշխող Նոր ժողովրդավարություն կուսակցության դեմ և մոլի հակառակորդն է խիստ տնտեսական քաղաքականության, որը թելադրում են Հունաստանի միջազգային փրկարարները ու իրականացնում է վարչապետ Անտոնիս Սամարասը:

Սիրիզայի հաղթանակը կարող է նաև քաջալերել մյուս պետությունների պոպուլիստական կուսակցություններին, որոնք ձգտում են մարտահրավեր նետել պարտքային ճգնաժամի եվրոպական դեղատոմսին, ինչը բավականին հանգստացրել է ֆինանսական շուկաները, սակայն քիչ բան է արել քաղաքացիների  կենսապայմանները բարելավելու համար, ովքեր պայքարում են բարձր գործազրկության դեմ:

Հունական անորոշությունը կարող է նաև բարդություններ ստեղծել Եվրոպական կենտրոնական բանկի համար, որը քննում է պետական պարտատոմսերի գնման հարցը՝ խթանելու լճացած տնտեսությունը: Եվրոպական բանկը նախատեսում է գնել եվրոգոտու բոլոր երկրների  պարտատոմսերը, իսկ հունական պարտքի գնումը կարող է ԵԿԲ-ին անհարմար վիճակի մեջ դնել:

Հունաստանի 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը երկուշաբթի կտրուկ բարձրացել է ավելի քան մեկ տոկոսային կետով մինչև 9.4 տոկոս: Եկամտաբերությունը բարձրանում է, երբ գներն ընկնում են: Հունական ֆոնդային շուկան ընկել է ավելի քան 10 տոկոսով, սակայն վերականգնվել է՝ ծածկելով 3.9 տոկոսը:

Հունական քվեարկությունը սկզբում ցած հրեց բաժնետոմսերն ու պարտատոմսերը Իտալիայում և Իսպանիայում, սակայն պարտատոմսերը այդ շուկաներում և Պորտուգալիայում ի վերջո, մի քիչ փոխվեցին, իսկ ֆոնդային շուկաները չափավոր նվազեցին: ԱՄՆ-ի ֆոնդային շուկան անտեսեց հունական քվեարկությունը, իսկ չափազանց անվտանգ Գերմանիայի պարտատոմսերը ամրապնդվեցին:

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզին իր երկիրն արագ հեռացրեց Հունաստանից: «Մենք բացառում են վարակի ազդեցությունը Իտալիայի վրա», – ասել է նա իր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ:

Եթե Սիրիզան և նրա երիտասարդ առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը հաղթեն հունվարին, եվրոպական քաղաքականություն մշակողները կրկին պետք է որոշեն, թե որքան ժամանակ տան Հունաստանին, որն ընդունել է 240 մլրդ եվրո ( 292 մլրդ դոլար) փրկարարական օգնություն եվրոգոտու այլ երկրներից և Արժույթի միջազգային հիմնադրամից, սակայն փոխարենը ստացել է խիստ պայմաններին հետևելու պահանջ: Պարոն Ցիպրասն իր քաղաքական առաջացընթացում շեշտը դնում է պայմանների մեղմացման շուրջ բանակցությունների վրա:

Դեռևս պարզ չէ, արդյոք Սիրիզան հունվարյան ընտրություններին կհաղթի ձայների առավելությամբ՝ նոր կառավարություն ձևավորելու համար: Պարզ չէ նաև մարտական տրամադրված Ցիպրասը պաշտոն ստանալուց հետո նույնը կլինի, թե ոչ:

«Այսօր պարոն Սամարասի կառավարությունը, որ երկուս ու կես տարվա ընթացքում կողոպտել է բնակիչներին և որոշել է նոր կրճատումներ կատարել,  սա արդեն պատմություն է», – ասել է Ցիպրասը երկուշաբթի կայացած քվեարկությունից հետո: «Ժողովրդի կամքով, մի քանի օրից կոշտ տնտեսության քաղաքականությունը պատմություն կդառնա»:

Հունաստանի կոշտ տնտեսության ծրագրի պատճառով առաջացած զայրույթը օգնեց ամրապնդել նրա կուսակցության դիրքերը: «Մարդիկ հոգնել են բոլոր սպառնալիքներից և դա նրանց մղում է դեպի Սիրիզա: Մենք ավելի շուտ էլ ենք լսել, որ մեզ դուրս կհանեն եվրոյից ու նորից կվերադառնանք դրահմա », – ասում է 40-ամյա իրավաբան Ֆոտինի Անդրեադին: «Հնարավոր է Ցիպրասն աղետալի լինի երկրի համար, բայց կարծում եմ, որ նա արժանի է վստահության»:

Երկուշաբթի Գերմանիայի ֆինանսների նախարարը զգուշացրել է, որ օգնությունը կշարունակվի, եթե Հունաստանը հավատարիմ մնա գոյություն ունեցող պայմաններին: «Մենք կշարունակենք աջակցել Հունաստանին, որպեսզի նա կարողանա օգնել ինքն իրեն: Բայց եթե Հունաստանը ընտրում է այլ ճանապարհ, ապա դա դժվարություններ կստեղծի», – ասաց Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:

Կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական դաշինքի ավագ պատգամավոր Նորբերտ Բարտլեն ասել է, որ Հունաստանը եվրոգոտու այլ երկրների համար «ազդանշանի ազդեցություն»  ունի: «Նրանք, ովքեր կարծում են, որ կարող են լքել արդեն ճշգրտված ուղին, վտանգում են կայունացման քաղաքականության հաջողությունը», – ասել է նա:

Քաղաքականությունը վաղուց խոցելի է եվրոգոտու 18 ազգերի համար: ԵԿԲ-ի ազատ դրամավարկային քաղաքականությունը և կառավարության պարտատոմսերի շուկաներին աջակցելու գրավականը ճնշել են խուճապի մատնված շուկան, որը գրեթե ոչնչացրեց 2010-ի և 2011-ի արժութային միությունը: Շատ երկրներ քայլեր են ձեռնարկում մաքրելու անգործունակ բանկային համակարգերը: Տնտեսության վերականգնման լույսերը մի քանի վայրերում, հատկապես Իռլանդիայում, հույս են տալիս, որ կարելի է կառավարել հսկայական պարտքի բեռը:

Բայց այնպիսի երկրներում, ինչպիսին Հունաստանն է, քիչ գործ է արվել դժվար տարիներ ապրած քաղաքացիների դժգոհությունն ու հուսահատությունը լուծելու համար: Գործազրկությունը, որը «մարդկային ճգնաժամի» առավել վառ ցուցանիշն է, կազմում է Հունաստանի և Իսպանիայի աշխատունակ բնակչության շուրջ մեկ քառորդը և երկու տարվա ընթացքում գրեթե չի փոխվել:

«Երեք – չորս տարի մենք ունեցել են Գերմանիայի գլխավորությամբ դաժան քաղաքականություն: Դա եղել է զանգվածային կարգավորում», – ասաց Մաջուբա Ռահմանը Եվրասիա խմբի խորհրդատվության բաժնից:

Ամբողջ Եվրոպայում ընտրողը հիասթափված է բարձր գործազրկությունից և պետական ծախսերի կրճատումից, հակազդեցություն է ստեղծել հին գվարդիայի դեմ, որը մայրցամաքում ղեկավարում է մինչև հիմա: Մի շարք երկրների ձախ և աջ պոպուլիստական կուսակցություններ 2014-ի մայիսի Եվրոպական խորհրդարանի ընտրություններում հաջողություն ունեցան: Վերլուծաբաններն ասում են, որ 2015–ին նրանցից ոմանք կարող են իրենց երկրներում իշխանություն ստանալ:

Իսպանիայում, ձախ թևի Պոդեմոս կուսակցությունը, որի ոգեշնչման աղբյուրը Սիրիզան է, մեծ աջակցություն է ստանում երկրում և պատրաստվում է մասնակցել հաջորդ տարվա ազգային ընտրություններին: Ֆրանսիայում, Ազգային ճակատ աջ թևը դարձել է երկրի խոշոր քաղաքական կուսակցություններից մեկը: Մինչդեռ Իտալիայում, որտեղ շատ վերլուծաբաններ հաջորդ տարի ակնկալում են դժվար նախագահական ընտրություններ, Եվրոպայում փոփոխվող քաղաքական և շուկայական տրամադրությունները կարող են բարդացնել տնտեսության  բարեփոխմանն ուղղված վարչապետ Ռենզի պայքարը:

«Ես կնախընտրեի կայուն կառավարություն և կողմ եմ քվեարկելու Նոր ժողովրդավարությանը», – ասել է 45-ամյա Մարիա Տրիանտաֆիլուն, որն աշխատում է գովազդային ընկերությունում: «Աշխատավարձս ու գնողունակությունս նվազել են: Ես ունեմ բարձրագույն կրթությամբ և երկար տարիների աշխատանքային փորձով ընկերներ, ովքեր այժմ Գերմանիայում աշխատում են որպես մատուցողներ»:

Երկուշաբթի Հունաստանի քվեարկությանը 300 օրենսդիրներից  ընդամենը 168-ը սատարեց նախագահի պաշտոնում կառավարության թեկնածուին: 12 ձայն պակասում էր անհրաժեշտ 180-ի համար: Ազգային ընտրությունները Հունաստանում տեղի կունենան հունվարի վերջին կիրակի օրը:

«Այսօր մենք անցկացրինք հանրապետության նախագահի վերջնական քվեարկությունը: Մենք արեցինք ամեն ինչ նախագահ ընտրելու և խորհրդարանական ընտրություններից խուսափելու համար», – հայտարարել է վարչապետ Սամարասը քվեարկությունից հետո կայացած իր հեռուստաուղերձում: «Այն ինչ խորհրդարանը չարեց, ժամանակն է, որ հույն ժողովուրդը անի. վերացնի անորոշությունը և վերականգնի կայունությունը երկրում»:

Ծննդյան տոների առիթով փակվելուց հետո երկուշաբթի հունական բաժնետոմսերը սկսել են կտրուկ նվազել: Ամենաշատը տուժել են այն բաժնետոմսերը, որոնց ճակատագրերը մեծապես կապված են կառավարության քաղաքականությունից, իսկ ապագա ընտրություններն ավելի են խորացնում անորոշությունը: Որոշ հունական բանկեր շատ են տուժել. ERGASIAS եվրոբանկի և Հունաստանի Ազգային բանկի բաժնետոմսերն ընկել են ավելի քան 7%-ով:

7 տոկոսով նվազել է նաև Public Power Corp-ի՝ պետական էլեկտրաէներգակրի բաժնետոմսերը, որի սեփականաշնորհումն են պահանջում Հունաստանի միջազգային վարկատուները, սակայն Սիրիզան դրան դեմ է:

Հունաստանի վերջին համընդանուր ընտրությունները եղել են 2012-ի հունիսին էին, երբ Սիրիզան երիտասարդ կուսակցություն էր և զարմանալի հաջողություններ ունեցավ ընտրություններից առաջ: Պարոն Սամարասի  Նոր ժողովրդավարություն կուսակցությունը հաղթեց այդ տարի հունիսին և Սիրիզան որոշ չափով մեղմացրեց իր դիրքորոշումը եվրոյի հանդեպ:

Վերջին երկու տարիներին շատ բան է փոխվել Հունաստանի ներսում և դրա սահմաններից դուրս, ինչը նվազեցնում է Հունաստանի խնդիրները եվրոգոտու այլ վայրեր տարածվելու հնարավորությունը: Հունաստանի պետական ֆինանսները շատ ավելի կայուն են և վեց տարվա անկումից հետո տնտեսությունը վերականգնման նշաններ է ցույց տալիս:

Հունաստանը նաև կանխիկի խիստ կարիք չունի: 2012-ին  պարտքի  վերակազմավորման շնորհիվ պարտատոմսերի մեծամասնության մարման ժամկետը տեղափոխվել է հեռավոր ապագա:

Մեծ փոփոխություններ են սպասվում, եթե Հունաստանում հաջորդ ամիս ընտրություններին հաղթի ընդդիմադիր կուսակցությունը: Այն կխթանի քաղաքական այն ուժերին, որոնք արդեն ալեկոծվում են ամբողջ եվրոգոտում: Եթե Սիրիզան իշխանության գա, հնարավոր է Եվրոպայում առաջանա քաղաքական տրամադրությունների արմատական փոփոխություն:

Առայժմ անորոշ է, արդյոք Սիրիզան կհաղթի խորհրդարանական ընտրություններում: Թեև հարցման արդյունքներով այն առաջատար է, իշխող Նոր ժողովրդավարություն կուսակցության համեմատ անշեղորեն նվազում է: Ըստ վերջին հարցումների՝ կուսակցությունը մոտ երկու-երեք տոկոսային կետով առաջ է պահպանողականներից, ինչը, սակայն, չորս տոկոսային կետով ցածր է մեկ ամիս առաջվա տվյալից:

Այդ նույն հարցումները ցույց են տալիս, որ Սիրիզան կհավաքի շուրջ 27% ձայներ, ինչը զգալիորեն քիչ է 35%-ից: Մինչդեռ պետք է բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում, ինչը հնարավորություն կտա հաղթել Հունաստանի ամենամեծ կուսակցությանը:

Դա նշանակում է, որ եթե Սիրիզան հաղթի, ստիպված է անկայուն կոալիցիոն կառավարություն ձևավորել փոքր կուսակցությունների հետ, ինչպիսիք են ազգայնական Անկախ հույները: Պիրեուս բանկի վերլուծաբանները արդեն զգուշացնում են, որ հնարավոր է կայանա ընտրությունների երկրորդ փուլը, եթե առաջին քվեարկությունից ավարտուն արդյունք չստացվի:

«Սա այն սցենարն է, որը նախաճգնաժամային Եվրոպայում պետք է բոլորին խիստ մտահոգի», – ասաց Դավիթ Լին Control Risks քաղաքական ռիսկի խորհրդատվությունից: «Բայց այս օրերին, թվում է, որ այս մակարդակի անորոշությունը  վատ չէ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment